Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Surb Sargis ton AHT
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Պատարագ մատուցվեց Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում
Նորություններ

Ս. Պատարագ մատուցվեց Երևանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

Published: 27 Հունվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 27-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Ս. Պատարագից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, որն այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հավատացյալները թափորով դիմավորեցին սրբությունները, որոնք Ս. Պատարագի ընթացքում դրված էին Ս. Սեղանին:
Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ: Սրբազան հայրը Ս. Սարգսի աջով ու Ավետարանով օրհնեց զինվորներին ու ներկա հավատացյալներին: Արարողության ընթացքում Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ ընդհանրական աղոթք վերառաքվեց՝ հայցելով սրբի բարեխոսությունը.
«Ո՛վ Սուրբ Զորավար և անհաղթ ռազմիկ, որ քաջությամբ հաղթեցիր բարբարոսների դեմ մղած ճակատամարտերում, բարեխո՛ս եղիր մեր հայրենի սահմանների անսասանության և հայոց բանակի զորեղության համար:
Ո՛վ ամենահաս և նեղյալներին զորակից Սուրբ Սարգիս, որ ականջալուր ես քեզ կանչողին, հիշի՛ր քեզ աղոթողներին և ընդունի՛ր նրանց խնդրանքները:
Ո՛վ երիտասարդաց սիրելի Սուրբդ Սարգիս, Մարտիրոս որդուդ հետ բարեխո՛ս եղիր հայոց սիրասուն զավակների համար: Թող սիրո փրկարար զորությամբ հզորանան նրանց երիտասարդ հոգիները՝ աստվածային սիրառատ պատգամներով ապրելու և արարելու համար:
Ո՛վ պանծալի մարտիրոս, որ նահատակության սուրբ պսակով արժանացար երկնային արքայությանը, բարեխո՛ս եղիր հայոց ազգի նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար:
Ո՛վ Քրիստոսի երանելի վկա, թող քո սրբարար մասունքից ճատռագող զորությամբ համախմբվենք և կերտենք նոր հաղթանակներ, քանզի «Սիրո ուժն է անհաղթ»: Ամեն:»:
Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 12 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Ս. Սարգսի տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվել Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող մյուս երկու՝ Նոր Նորքի և Արգավանդի եկեղեցիներում ևս:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hacpanyan 1 Հասմիկ Պողոսյան․ Հայ Առաքելական եկեղեցին Սարգիս Հացպանյանի մահից հետո անմիջապես է պատրաստակամություն հայտնել հոգեհանգիստը կատարել անվարձահատույց
Հաջորդ նյութը Qaylert 04 Սեր բովանդակող քայլերթ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Patmaban 214
Նորություններ

Կաթողիկոսի հրաժարականի շարժումը հրահրված է օտար ուժերի կողմից, և այն նպատակ ունի քայքայել Հայ եկեղեցին. պատմաբան

28 Հունիսի, 2018
4 New Paublication
Նորություններ

Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Տ. Վահան ծայրագույն վարդապետ Բաստամյանցի «Տարեգրություն» հուշագրությունը

4 Մայիսի, 2018
Mexikayi senatorner 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մեքսիկացի սենատորներին (նկարներ)

3 Ապրիլի, 2023
10 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)

10 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?