Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Orhnutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Օրհնելու և օրհնության մասին
Քրիստոնեական

Օրհնելու և օրհնության մասին

Published: 31 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աստծո բարեհաճության և սիրո հեղումը մարդու վրա. շնորհ, նախապայման հոգևոր և նյութական բարգավաճման. գոհաբանական, փառաբանական աղոթք (օրհնության սաղմոսներ) առ Աստված. որևէ անձի սիրո դրսևորումը մերձավորի նկատմամբ՝ նրա վրա աստվածային բարեհաճության հրավիրումով: Նզովքի կամ անեծքի հակոտնյան: Ըստ Աստվածաշնչի՝ Օրհնութունները կարող են հեղվել Աստծուն սիրելի անձի վրա, եթե նա շարժվում է Աստծո կամքի համաձայն, ինչպես հավատքի հայր Աբրահամի դեպքում. «Անչափ պիտի օրհնեմ քեզ և երկնքի աստղերի, ծովեզերքի ավազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը» (Ծննդ. 22.17):

 Մարդ էակին տրվող աստվածային Օրհնությունը կարող է լինել հավիտենական, ինչպես Աբրահամին և նրա սերնդին տրված Օրհնությունը, և ժամանակավոր, ինչպես Լաբանի վրա իջած Օրհնությունը, որը Հակոբի՝ Աստծո սիրելիի շնորհիվ եղավ. «Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացա քո բարեհաճությանը, փորձով համոզվեցի, որ Աստված ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիվ» (Ծննդ. 30.27): Աստծուն հղված Օրհնության, փառաբանության ցայտուն օրինակ է Մովսեսի երգը, որը Մովսեսն ու իսրայելացիներն ուղղեցին Աստծուն՝ աստվածային հրաշագործությամբ Կարմիր ծովն անցնելուց հետո. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառավորված… Նա՛ է իմ Աստվածը և ես նրան եմ փառավորելու…» (Ելք 15.1,3): Մերձավորին օրհնել՝ նշանակում է նրա վրա հրավիրել Աստծո բարեհաճությունը՝ Օրհնությունը, պահպանությունը, զորությունը: Այդպես օրհնեց Հակոբը Հովսեփի որդիներին՝ Եփրեմին ու Մանասեին. «Աստված, որին հաճո եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը… Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին…, նրանք օրհնյալ լինեն երկրի վրա և շատ բազմանան» (Ծննդ. 48.15–16):

 Օրհնության աղբյուրը Աստվածն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, և նա՛ է մարդու մեջ ներդնում բարի կամեցողությունը, բարեխոսությունը, աղոթքը և սուրբ իղձերը: Օրհնյալ մարդը, օժտվելով աստվածային շնորհներով, հաղորդակցվում է աստվածային բնությանը և երանական կյանքին: Նոր կտակարանում Աստծո օրհնյալ է անվանվում Մարիամ Աստվածածինը. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. 1.42):

 Աստվածային գերագույն Օրհնության և իշխանության աղբյուրն ու միաժամանակ կրողն է Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչպես և ասվում է Հովհաննեսի Հայտնությունում. «Արժանի է այդ մորթված Գառը [Հիսուս] ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն» (Հայտն. 5.12). «Նա, որ նստած է աթոռի վրա, ինչպես և Գառը [Հիսուս], թող օրհնյալ, բարձրացյալ և փառավորյալ լինի հավիտյանս հավիտենից» (Հայտն. 5.13):

 Սուրբ Երրորդության անունից օրհնվում են եկեղեցու բոլոր խորհուրդները, հոգևոր բարեպաշտական արարողությունների ընթացքում կիրառվող նյութերն ու առարկաները (խունկը): Քահանան, խաչակնքելով, կարող է Աստծո Օրհնությունը հրավիրել նաև որևէ անձի կամ նվիրական առարկայի վրա:

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան

Հեղինակ՝ Լևոն Սարգսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավարին
Հաջորդ նյութը Mardasirakan chemaran PN 3 Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի շրջանավարտների հայրենասիրական պատրաստակամությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Huda davachanutyun
Քրիստոնեական

Երբ զնգում է արծաթը

19 Նոյեմբերի, 2018
Harsanekan zgest
Քրիստոնեական

Հարսանեկան զգեստի խորհուրդը

14 Հուլիսի, 2016
10 patviranner
Քրիստոնեական

Աստուծո 10 պատվիրանները

15 Հունիսի, 2020
Stakhosneri masin
Քրիստոնեական

Ստախոսների մասին (տեսանյութ)

24 Սեպտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?