Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Amanor
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Նոր տարվա խորհուրդը
Քրիստոնեական

Նոր տարվա խորհուրդը

Published: 31 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հետաքրքիր կլինի իմանալ, թե մարդիկ երբվանից սկսեցին Նոր տարին կամ Ամանորը նշել հունվար ամսին, և ի՞նչպես էին վարվում դրանից առաջ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Նոր տարին սկսեց տոնվել հենց բաբելոնյան աշտարակաշինությունից հետո։ 72 ազգերը ցրվեցին ամեն մեկն իր երկիրը, և յուրաքանչյուրը սկսեց տարեմուտ անել այն օրը, երբ մտան իրենց հատկացված աշխարհը։ Նույնը տեսնում ենք նաև Աստվածաշնչում։ Աստված հրահանգում է հրեաներին, որ Եգիպտոսից դուրս ելնելու ամիսը համարեն առաջին ամիսը: «Այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք 12.2),- ասում է Աստված։ Երբ 72 ազգերից յուրաքանչյուրը հասավ իրեն սահմանված երկիրը, այդ ամիսը համարվեց ամիսների և տարվա սկիզբ։ Ահա այսպես հրեաների տարվա սկիզբը եղավ նիսան ամիսը, հռոմեացիներինը` հունվարը, հայերինը` նավասարդը և այլն։

 Սակայն քրիստոնեությունից հետո եկեղեցական Հայրերը որոշեցին նոր տարվա սկիզբը տոնել հունվարին, որը ձմռանն էր, և ըստ քրիստոնեական ուսուցումների` դրա մեջ կարելի էր հատուկ խորհուրդ տեսնել։ Սակայն մինչ դրա բացատրությանն անցնելը, նախ տեսնենք, թե որտեղից է առաջացել հունվար ամսվա անունը։ Հեթանոսության շրջանում հռոմեացիները մի աստված ունեին Յանուս անունով, որը երկու դեմք ուներ, մեկը նայում էր դեպի ետ, իսկ մյուսը նայում էր դեպի առաջ։ Սա խորհրդանշում էր անցյալը և ապագան, անցնող և գալիք տարիները։ Եվ ահա հենց սրա անունով էլ կոչվել է այդ ամիսը։ Ձմռանը Նոր տարին նշում են հիմնականում քրիստոնյաները, և սրա խորհուրդը հետևյալն է։ Ձմռանն ամեն ինչ մեռնում է, և դա է ցույց տալիս նաև այդ անվան նշանակությունը` ձմեռ կամ ձյունամեռ, այսինքն` ձյունից ամեն ինչ մեռնում է` բույսերը չորանում են, ծառերը մերկանում, ջրերը սառչելով պաղում, և երկիրը դադարում է ծննդից։ Նույնպես և մեղքով մեռած հոգիները պաղում են Աստծո սիրուց։ Եվ այս տեսանկյունով տարվա սկիզբը քրիստոնյա Հայրերը ձմռանը դրեցին, որպեսզի մենք մեր մեղքերի զազիր գործերը հիշելով` զղջանք մեր հոգում։ Ձմեռը նաև մեզ հուշում է մեր ելքը այս կյանքից, սակայն քանի որ այն իր մեջ նաև ապագա հարության խորհուրդն ունի, ապա մեզ նաև հիշեցնում է հավիտենական կյանքի մասին։ Իսկ ինչու՞ է այդ մեկամյա ժամանակամիջոցը կոչվում տարի: Տարի է կոչվում, որովհետև տարավ մեր կյանքի մի մասը, և ժամանակը տարավ ու տանում է ամեն բան, և մեզ ոչինչ չի մնալու։ Հետևաբար, չպետք է հոգանք միայն անցողիկ կյանքի, նյութական իրերի համար, այլև հոգևորի և հավիտենականի համար:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 101747 Մահացել է Տեր Բարսեղ քահանա Անդրյանը
Հաջորդ նյութը Nur 2020 1 Նուռը ևս օրհնության պտուղ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Sut
Քրիստոնեական

Ստի մասին

21 Ապրիլի, 2017
307288 214346061967158 346872923 n
Քրիստոնեական

ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԸ

31 Հունվարի, 2016
Sev ket1
Առակներ

Ես լացում եմ, որովհետև բոլորը տեսան միայն փոքրիկ սև կետը (առակ)

20 Հունիսի, 2016
Amusnutyun
Քրիստոնեական

Ամուսնությունը կարո՞ղ է կամ պե՞տք է հարատև լինի

22 Հուլիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?