Ուրեմն, երբ տեսնում ես մուրացկանի, կողքից մի անցիր, այլ իսկույն մտածիր այն մասին, որ նա, ինչպես դու, ազատ է, պատկանում է միևնույն հասարակությանը, քեզ հետ բոլոր ընդհանուր բաներն ունի, իսկ դու հաճախ նրան քո շների հետ էլ չես հավասարեցնում. երբ դու կուշտ ես, նա հաճախ սոված է քնում, և ազատ մարդը քեզ համար ավելի արհամարհելի է դառնում քո ծառաներից:
Բայց վերջիններս քեզ համար պետքական բանե՞ր են անում և քեզ լա՞վ են ծառայում: Սակայն ես կարող եմ ցույց տալ, որ նրանք նույնպես ծառայություն են մատուցում և շատ ավելի կարևոր, քան ծառաներդ. նրանք քեզ կօգնեն դատաստանի օրը և կազատեն քեզ կրակից: Նման բան կարո՞ղ են քո ծառաները:
Ուրեմն մեր եղբայրակիցներին վերաբերվենք այնպես, ինչպես մենք կուզեինք, որ Աստված վարվեր մեզ հետ: Ողորմությունը շատ ավելի մեծ զոհաբերություն է, քան աղոթքը, պասը և մյուս բաները, եթե, իհարկե, այն լինում է արդար մղումներով և նույնպիսի նեղություններով, եթե մաքուր է ամեն կարգի շահախնդրությունից, թալանից և բռնությունից:
Աղբյուր՝ facebook.com/photo.php