Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աղոթքի մասին (հարց և պատասխան)
Քրիստոնեական

Աղոթքի մասին (հարց և պատասխան)

Published: 18 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ի՞նչ է աղոթքը։
— Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։
Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։
— Հայտնի կամ ծածուկ, այսինքն՝ հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։
Ո՞րն է հրապարակային աղոթքը։
— Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, դաշտում, լեռան վրա, աշխատանքի վայրում, ծովում և այլուր (խոսքը հրատպ աղոթքի մասին է)։
Ինչպիսի՞ն պետք է լինի աղոթքի բովանդակությունը։
— Մեր Տեր Հիսուս Քրիստոս «Հայր մեր»-ով սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել։ «Հայր մեր»-ը կոչվում է Տերունական աղոթք, այն է. «Հա՜յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս և յերկրի։ Զհաց մեր հանապազորդ տո՜ւր մեզ այսօր և թո՜ղ մեզ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։ Եւ մի՜ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէ, զի Քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն»։
 Կարո՞ղ ես բացատրել այս աղոթքը։
— Քրիստոնյաները պետք է հավատան և գիտենան, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ում անունը սուրբ է, Ում թագավորությունը պետք է տիրի մարդկանց մեջ, Ում կամքը պետք է գործադրվի ամեն տեղ։ Մեր ամենօրյա հացը կամ սնունդը Նա է տալիս մեզ։ Նա է ներում մեզ մեր հանցանքները, և մենք էլ իրար պիտի ներենք և պիտի խնդրենք Նրանից՝ հեռու պահել մեզ փորձություններից և փրկել չարից, որովհետև
Նրանն է իշխանությունը, կարողությունը և հավիտենական փառքը։
 Ո՞րն է հրապարակային աղոթքի ձևը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում։
— Ամեն օր, նշանակված ժամին, հավատացյալները հավաքվում են եկեղեցում և հոգևոր պաշտոնյաների առաջնորդությամբ  ժամերգություն կատարում, որի ժամանակ մատուցվում են աղոթքներ, երգվում շարականներ, ընթերցվում է Սուրբ Գիրքը և այլն։
Ուրիշ ի՞նչ արարողություններ են լինում եկեղեցում։
— Կատարվում են սրբազան խորհուրդներ, այսինքն՝ մատուցվում է Պատարագ, կատարվում է Մկրտություն, Պսակ և այլն՝ իրենց հատուկ ծիսակարգով։
Ի՞նչ է նշանակում արարողություն և ծես։
— Արարողություն և ծես գրեթե միևնույն նշանակությունն ունեն, այսինքն՝ խորհրդավոր պաշտամունք անել՝ համաձայն որոշված կանոնների և ձևերի։
Ինչպիսի՞ գրքեր են գործածվում մեր Եկեղեցում՝ աստվածային պաշտամունք կատարելու համար։
— Մեկից ավելի գրքեր.
1. Ժամագիրք, որ բովանդակում է օրվա ժամերգությունների կարգը։
2. Շարակնոց, որ բովանդակում է Հայ Եկեղեցու հոգևոր երգերն ըստ կանոնների։
3. Ճաշոց գիրք, քանի որ մեր Եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցումը կատարվում է ճաշի ժամին, այսինքն՝ կեսօրին մոտ, այդ պատճառով այդ գիրքը Ճաշոց է կոչվում, որ բովանդակում է Հին և Նոր Կտակարաններից ընտրված ընթերցումները ամբողջ տարվա յուրաքանչյուր օրվա համար։
4. Տոնացույց, որ ցույց է տալիս տոն օրերի շարքը մեր Եկեղեցում և աստվածային պաշտամունքի ամենօրյա կարգը, այսինքն՝ օրվա ընթերցվածները, շարականները, աղոթքները և այլն։ Հայաստանյայց Եկեղեցում Տոնացույցն աստվածային պաշտամունքի ընդհանուր ուղեցույցը կամ հայտագիրն է։
5. Մաշտոց, որ բովանդակում է խորհուրդների և այլ սրբազան արարողությունների կատարման կարգավորությունը և արարողական ու ծիսական խրատները։ Այս է պատճառը, որ Մաշտոցը կոչվել է նաև Ծիսարան։
6. Պատարագամատույց կամ Խորհրդատետր՝ սուրբ Պատարագի խորհուրդի գիրքը, որ Պատարագի ժամին դրվում է սուրբ Սեղանի վրա։
7. Տաղարան, որ բովանդակում է բազմաթիվ տաղեր կամ երգեր, ինչպես նաև սուրբ Պատարագի երգեցողության մասը։
Ինչի՞ համար են պատրաստվել այս գրքերը։
— Որպեսզի Հայաստանյայց Եկեղեցու աստվածային պաշտամունքն ամենուր միանման ծիսակարգով կատարվի։
Ո՞րն է հավատացյալների պարտքը հրապարակային աղոթքի մեջ։
— Հավատացյալները պետք է որոշված ժամին ներկա գտնվեն եկեղեցում, ջերմեռանդությամբ մասնակցեն ժամերգությանը և ամփոփ մտքով աղոթեն, պաշտամունքը խանգարող որևէ բան չանեն։

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 19 † Կիր. Զ կիր. զկնի Ս. Խաչի
Հաջորդ նյութը Mashan ev arjuky Մաշան և Արջուկը «маша и медведь» մուլտֆիլմի բացասական ազդեցությունը երեխաների վրա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Chip
Քրիստոնեական

Մարդու գիտակցության ղեկավարում շտրիխկոդ դաջվածքի միջոցով

7 Հունիսի, 2014
Kyanqi
Քրիստոնեական

ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

9 Փետրվարի, 2015
Draxt gitutyan car
Քրիստոնեական

ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՌ

2 Սեպտեմբերի, 2017
Taghum
Քրիստոնեական

Հուղարկավորություն՝ ինչպե՞ս է այն մեկնաբանվում

17 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?