Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ողորմություն սերմանելու մասին
Քրիստոնեական

Ողորմություն սերմանելու մասին

Published 10 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կորնթացիներին ուղղված նամակում սուրբ առաքյալ Պողոսը կոչ է անում կորնթացիներին մասնակից լինելու ողորմություն անելու մեծագույն գործին:
Նա օրինակ է բերում նրանց մակեդոնացիներին, որոնք չափազանց աղքատ էին, սակայն բաժին էին հանում իրենց աղքատիկ ունեցվածքից Պաղեստինում գտնվող կարիքավոր քրիստոնյաներին: Եվ առաքյալն ասում է կորնթացիներին. «Քանզի ով, որ մի բան սերմանում է խնայելով, խնայողությամբ էլ կհնձի, եւ ով առատաձեռնորեն է սերմանում, առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթ. 9; 6):
Ոչ թե հացահատիկի սերմանելու եւ հնձելու մասին է ասում նա, այլ ողորմություն սերմանելու մասին: «Ով քիչ կսերմանի նա քիչ էլ կհնձի»: Այսպես է լինում միայն Աստծո գործերի մեջ, իսկ երկրավոր գործերում լինում է այլ կերպ՝ պատահում է որ հողագործը քիչ սերմանի, իսկ Աստված առատ բերք տա եւ քիչ սերմանողը շատ կհնձի: Լինում է եւ հակառակը՝ առատ սերմանողը շատ չի հնձում՝ կարկուտը ավերում է եւ ոչինչ չի հավաքում: Իսկ Աստծո գործերում այդպես չի լինում՝ միշտ է եւ անփոփոխ այն, որ ժլատությամբ սերմանողը քիչ է ստանում, իսկ ով առատաձեռն է, առատ էլ ստանում է: Առատ սերմանել հրամայում է մեզ առաքյալը: Ինքը՝ Հիսուս Քրիստոս բազմիցս կոչ է անում ողորմություն անել, եւ լսեք, թե Նա ինչ մեծ նշանակություն էր տալիս ողորմությանը՝ բացարձակ նշանակություն: Փարիսեցիներին եւ օրենսգետներին հանդիմանող Իր խոսքի մեջ, որոնք շատ կարեւոր էին համարում բաժակներ, ամաններ եւ նստարաններ լվանալու սովորությունը, Նա ասում է. «Բայց տեսե՛ք, թե ինչ է իսկապես արժան. Ողորմությո՛ւն տվեք, եւ ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի»: Փարիսեցիների եւ դպիրների մասին Հիսուս ասում էր, որ նրանց ներսը լի է հափշտակությամբ եւ չարությամբ, բայց եթե նրանք ողորմություն անեն, ապա իրենց ներսը, որ լի է չարությամբ, մաքուր կդառնա:
Այդպես էլ մենք պիտի մտածենք մեր մասին: Եվ մեր ներսը՝ սրտի խորհուրդները, անմաքուր են, լի են անօրենությամբ եւ պղծությամբ: Պետք է եւ շատ անհրաժեշտ մաքրել մեր ներսը, մեր սրտերը եւ Տերը ցույց է տալիս դրա համար շատ պարզ միջոց՝ ողորմություն տվեք եւ ամեն ինչը մաքուր կլինի, ձեր ներսը մաքուր կդառնա: Հիշե՛ք դա, լավ հիշեք, որ ողորմության զորությունը շատ մեծ է: Սուրբ Հովհան Ոսկեբերանը ողորմությունը անվանում է բոլոր առաքինությունների թագուհի: Նա ասում է, որ ողորմությունը մեր առաջ Երկնքի դռներն է բացում: Նա ասում է, որ մեր տված ողորմության ուժով, մահից հետո մեր հոգիները կանգ չառնելով մաքսատներում առանց խոչնդոտների են բարձրանում Աստծո աթոռի առաջ: Նա հիշեցնում է մեզ հեթանոս Կոռնելիոս հարյուրապետին, որը շատ գթասիրտ էր, մեծ ողորմություն էր արել եւ հաճախ աղոթում էր: Եվ Աստված ուղարկում է նրա մոտ Իր հրեշտակին, որն ասաց Կոռնելիոսին. «Քո աղոթքներն ու ողորմությունները հիշվեցին Աստծո առջեւ» (Գործք.10;4): Բարձրացան առ Աստված… Լսեցի՛ք, ուղիղ Աստծու մոտ են բարձրանում, Տիրոջ աթոռի առաջ են ելնում:
Գիտեք դուք, եւ ես արդեն քանիցս ասել եմ ձեզ այն մասին, թե ինչպես եւ ինչի համար է մեր Տեր Հիսուս Քրիստոս դատելու մարդկանց Ահեղ Դատաստանի Օրը: Նա չի հարցնելու մեզանից եւ ոչ մեկի, թե որքան երկար ենք մենք աղոթել, չի հարցնի երկրպագե՛լ ենք Երուսաղեմում Նրա գերեզմանին, ամուսնացա՞ծ էինք, թե կույս: Այս ամենը չի հարցնի, այլ միայն մեկ բան՝ տվե՞լ ես ողորմություն: Կատարե՞լ ես գթության գործեր: Եվ ըստ այդմ ասելու է զարմանալի խոսքեր.
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ դուք արել եք դա Իմ այս փոքր եղբայրներից մեկին, ապա Ինձ եք արել» (Մատթ.25; 40): Ամբողջ բարիքը, որ անում ենք դժբախտ մուրացկան ու աղքատ մեր եղբայրներին՝ ընդունում է Նա իբրեւ Իր համար արված:
Ով Տե՛ր, Տե՛ր իմ, ինչ մեծություն է դա՝ Դու Ինքդ ընդունում ես մեր ողորմությունը: Քեզ, մեր Աստծուն, պիտի տանք մենք ողորմություն: Իսկ Սուրբ Գրքի խոսքը անփոփոխ է եւ ճշմարիտ. ամեն ողորմություն, որ անում ենք մեր թշվառ, ընչազուրկ եղբայրներին, ողորմություն է, որ տրվում է Ինքն Հիսուս Քրիստոսին:
Ինչպիսի մեծություն է դա եւ որչափ մենք պետք է խորհենք առաքյալի խոսքերի վրա այն մասին, որ չի կարելի ժլատությամբ անել այն, որովհետեւ տվածի դիմաց պակաս կհնձենք նաեւ Աստծո շնորհը: Պետք է անենք այն միշտ, չհոգնելով եւ ոչ թե առժամանակ: Ողորմությունը պետք է դարձնենք մեր մշտական ուղեկիցը, գթասրտությամբ պետք է պարուրենք մեր սիրտը: Եվ եթե առատաձեռնությամբ կատարենք ողորմությունը, ապա եւ կհնձենք մեծագույն շնորհը, քանզի այդպես է ասում Ինքն՝ Հիսուս Քրիստոս. «Տվե՛ք եւ պիտի տրվի ձեզ. Ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթախուն, շարժուն, զեղուն. Այն չափով որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկ.6;38):
Տեսե՛ք, թե մի կտոր հացի, մի բաժակ սառը ջրի դիմաց, որը տալիս ենք կարիքավոր մարդուն, Տերը մեզ հատուցում է անսովոր չափով՝ առատ եւ զեղուն, անհամեմատ ավելի մեծ, քան այն, ինչ տրվեց Նրան հանձինս աղքատ մեր եղբայրների: Դարձյալ, առաքյալը շարունակում է. «Յուրաքանչյուրը թող տա, ինչպես հոժար է սրտով եւ ոչ թե հարկադրաբար եւ տրտմությամբ, որովհետեւ Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ.9;7):

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)
Թարգմանությունը
ռուսերենից կատարեց՝ Դարբասի Հոգեւոր Հովիվ՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը harganq Մի թերագնահատեք մարդկանց (հայրերի վարքից)
Հաջորդ նյութը 11 Pilgrims 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?