Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mexqi dzeragiry
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մեղքի ձեռագիրը
Քրիստոնեական

Մեղքի ձեռագիրը

Published 31 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու: (Իմաստ. 4:6)

 Սողոմոն Իմաստունը խոսում է տելեգոնյա երեւույթի մասին, ինչը կարելի է բնութագրել կամ անվանել «առաջին արուի տեսություն», ըստ որի կենդանական աշխարհում եւ մարդկային հասարակության մեջ գենետիկ նյութի փոխանցման գերակայությունը վերագրվում է առաջին արուին կամ տղամարդուն, եւ որի շուրջ ուսումնասիրությունները հիմքեր են տալիս՝ վստահ լինելու այդ տեսության ճըշմարտացիության մեջ:

 Ցավոք, այսօր նախաամուսնական կապերը, իրար ավելի մոտիկից ճանաչելու փորձառությունը, քաղաղացիական կոչված ամուսնությունները մարդու ինքնագործունեության արդյունքում ընդլայնված իրավունքների սահմանագծում են եւ անբարոյականություն չեն համարվում: Տելեգոնիա երեւույթի մասին մեր պապերը գիտեին հնուց իվեր, այդ երեւույթի մասին խոսում է նաեւ Աստվածաշունչը, դրա մասին գիտեն անասնաբույծները, բայց գիտական աշխարհում այդ երեւույթով լրջորեն սկսեցին զբաղվել միայն 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ փորձում էին զամբիկներ ու արու զեբրեր խաչասերել: Բացասական արդյունքը հիասթափեցրեց գիտնականներին, բայց այդ հիասթափությունը մոռացվեց, երբ այդ զամբիկների եւ ազնվացեղ նժույգների խաչասերումից գծավոր սերունդ ստացվեց: Տելեգոնյա անվանված երեւույթը, ինչպես պարզվեց, չի շրջանցում մարդուն, եւ մարդկային հարաբերություններում այն ավելի պարզորեն է դրսեւորվում: Այսօրվա մարդը առավել վստահում է գիտության խոսքին, գիտությունն էլ վստահեցնում է. նյութական, տեսանելի տիեզերքը անտեսանելի էներգիայի խտացում է, Երկիր մոլորակի վրա կյանքն ու կենսաբազմազանությունը ապահովվում են էներգիայի միջոցով, ասել է, թե գենետիկ իմֆորմացիան եւս սերունդներին փոխանցվում է էներգետիկ մակարդակում: Այս ամենը գիտությունը ապացուցում է բոլոր նրանց, ովքեր հեռու են Սուրբ Գրքի Ճշմարտությունից եւ նախընտրում են պատրաստի մտքեր ու գաղափարներ, որոնք ապացուցվել են ուրիշների կողմից նրանց փորձասենյակներում, նրանց սարքավորումներով, նրանց զոհողությունների գնով: Սուրբ Գիրքը վկայում է, որ աստվածային իմաստությամբ օժտված եւ աստվածային առաջ նորդություն ունեցող անհատները, մարդկության օրորոցից սկսած, իմացել են իմֆորմացիայի փոխանցման էներգետիկ բնույթի եւ ուղիների մասին, այդ մարդիկ, մոտ լինելով բնությանը, հեռու չէին նաեւ գիտությունից, նրանցից յուրաքանչյուրը գիտնական էր ըստ էության: Այդպիսի օրինակ է Հակոբ նահապետը, որի մասին հիշարժան մի պատմություն. «Հակոբն առավ խնկենու, ընկուզենու եւ սոսու դալար ճյուղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը: Գավազաններից կանաչ մասը քերծելուց հետո գավազանների քերծված սպիտակը գունագեղ էր երեւում: Քերծած գավազանները նա դրեց ջրի գուռերի մեջ, որ երբ հոտերը գան ջուր խմելու, այդ գավազանների մոտ բեղմնավորվեն: Մաքիները գավազանների մոտ բեղմնավորվում էին եւ ծնում խայտաճամուկ, պտավոր ու խատուտիկ գառներ: Նա իր հոտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հոտերին: Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականությունը, իսկ նշան ունեցողները՝ Հակոբի: Այսպիսով Հակոբը չափազանց շատ հարստացավ. նա ունեցավ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր» (Ծննդ.30;37-43):

  Սուրբ Գըրքում կան տելեգոնյա երեւույթին անդրադարձող շատ հետաքրքիր վկայություններ եւ պատմություններ, որոնցից մեկը պատմում է Հակոբի որդիներից Հուդայի եւ նրա հարս Թամարի մասին «Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առավ, որի անունը Թամար էր: Հուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթվաց Տիրոջը, եւ Աստված առավ նրա հոգին: Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զավա՛կ պարգեւիր քո եղբորը»: Երբ Օնանը հասկացավ, որ զավակը իրենը չի լինի, իր եղբոր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպեսզի զավակ չտա իր եղբորը» (Ծննդ.38;6-9): Երբ Աստված բառացիորեն ստեղծեց հրեա ժողովրդին՝ որպես Իր համար սուրբ ազգ, որը պետք էր Փրկչին աշխարհ բերելու համար, նրան տվեց հատուկ օրենքներ ու կանոններ, որոնց շարքում իրենց հաստատուն տեղն ունեին բարոյական օրենքները. կուսության պահպանում մինչեւ ամուսնությունը, արվամոլության արգելք, մերձամուսնության արգելք, անասնապղծության արգելք, մենամուսնություն, միակնություն, որը առավել շեշտադրվեց Հիսուսի կողմից՝ ընտանիքի դրախտային մոդելը ամրագրելու նպատակով: Այս օրենքները քրիստոնեությամբ որդեգրվեցին եւ ամրագրվեցին երբեմնի հեթանոս ժողովուրդների ավանդության մեջ, որոնց թվում՝ հայ ժողովրդի: Այս օրենքներին հետեւելով՝ մարդը գործնականում կարող է ապահովագրել իրեն եւ իր սերունդներին սեռավարակներից, ժառանգական հիվանդություններից, …կարող է, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով՝ չի ուզում: Աստված շնորհն ու օրհնությունը տալիս է սրբության մեջ՝ ընտանիքում, իսկ սրբության թշնամի սատանան ինչպես դրախտում, այնպես էլ այժմ, ջանում է մարդուն բաժանել սրբությունից ու պատվիրանապահությունից, մարդը ձգտում է ազատագրվել իրեն անտանելի ծանր թվացող ընտանեկան պարտավորությունների «կապանքներից»՝ դրանք փոխարինելով պատահական, ոչնչով չպարտավորեցնող կապերով, ինչին իր հերթին նպաստում է «ազատ սիրո» ուղեղ լվացող քարոզչությունը: Սակայն, նախքան տրվելը այդ քարոզչության գայթակղությանը, մի պահ խորհենք՝ ինչ իմֆորմացիա ենք փոխանակում մեր պատահական զուգընկերների հետ: Աստված նախապես հոգացել է ամեն բանի մասին այնպես, որ ամեն արարք իր մեջ կրում է նաեւ համապատասխան հատուցում, հետեւաբար, ընտրելով արարքը, մեխանիկորեն ընտրում ենք նաեւ հատուցումը:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»
Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Mayr Ator 326 Նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?