Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի աշխարհաբար տարբերակը (աշխարհաբար փոխադրությունը՝ Մկրտիչ Խերանյանի):
Վերահրատարակության այս տարբերակը ոչ միայն վերանայված է, այլև ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կիրառվել է նոր մոտեցում. առաջին անգամ ընթերցողների համար հասանելի է դառնում «Նարեկ»-ի մինչ օրս կատարված միակ ամբողջական ձայնագրությունը՝ վաստակավոր լրագրող և հաղորդավար Վարուժան Օլքինյանի կատարմամբ:
Աղոթագրքի նշված ձայնագրությունը ներկայացված է սույն հրատարակության հավելվածում՝ առանձին QR ծածկագրերով, իսկ բուն ձայնագրությունները ներբեռնված են Ս. Էջմիածնի հրատարակչության Youtub-յան պաշտոնական ալիքում:
Սույն ձայնագրությունը պաշտպանված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով։