Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 3 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը իր բարեմաղթանքներն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը իր բարեմաղթանքներն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Published: 21 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը հանդիպում ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով:

 Նորին Սրբությանը պաշտոնեության անունից շնորհավորեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը` մասնավորապես նշելով, որ օրը հատկանշական է ոչ միայն Մայր Աթոռի աշխատակիցների, այլ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի համար: Մուշեղ Սրբազանն ընդգծեց, որ ներկաների համար պատիվ է ծառայել Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության ներքո` իրենց գործունեության մեջ օրինակ ունենալով Նորին Սրբության անձը, նրա եռանդը, անսակարկ նվիրումն ու սերը Մայր Եկեղեցու և հայրենիքի հանդեպ:

 Մուշեղ եպիսկոպոսը Նորին Սրբությանը մաղթեց երկար տարիների կյանք և անսասան, երջանիկ հովվապետություն:

 Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` շնորհակալություն հայտնելով ջերմ մաղթանքների համար: Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց այն աշխատանքը, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը կատարում է ամենայն սիրով ու նվիրումով` ընդգծելով, որ այդ ծառայության շնորհիվ են արձանագրվում հաջողությունները եկեղեցական կյանքում, տարեց տարի պայծառանում ու շենանում է Մայր Աթոռը:

 Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Աստծուց կյանքի պարգև ստացող յուրաքանչյուր անձ
ազգին, հայրենիքին ծառայելու առաքելություն ունի, որի նվիրյալ իրագործման մեջ է նա գտնում իր իրական երջանկության և գոհունակության ապրումը:

 Գարեգին Բ Կաթողիկոսը համոզում հայտնեց, որ մեր կյանքում առկա բազում դժվարություններն ու մարտահրավերները կհաղթահարվեն, արատավոր երևույթներ կվերանան, եթե յուրաքանչյուր հայորդի իր ծառայության վայրում և հանգամանքում դրսևորի նախանձախնդրություն և նվիրումով կատարի իր պարտքը ազգի և հայրենիքի նկատմամբ:

 Այս մտածումներով Հայոց Հայրապետը մաղթեց ներկաներին, որ Աստված Իր օրհնությունները հեղի նրանց վրա, իրենց կյանքի մեջ հավելի ուրախությունը, որպեսզի ապրեն գոհունակ սրտով և անկախ իրենց հանգամանքից, բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ կատարեն իրենց աշխատանքը:

21 3 4 21 3 2 21 3 3 21 3 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin b 323 Վեհափառի ծննդյան օրն է. Բանաձևելով սերը
Հաջորդ նյութը 24 9 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հյուրընկալեց ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

1 1
Նորություններ

Ավարտվեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ երկօրյա միացյալ ժողովը (նկարներ)

3 Նոյեմբերի, 2016
03.12
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն

18 Դեկտեմբերի, 2017
12.05
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

12 Օգոստոսի, 2018
10 5
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ պարգևաբաշխություն Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով (նկարներ)

10 Փետրվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?