Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 2 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամանորյա հանդիսություն Մայր Աթոռում հատուկ կարիքներով երեխաների համար (նկարներ)
Նորություններ

Ամանորյա հանդիսություն Մայր Աթոռում հատուկ կարիքներով երեխաների համար (նկարներ)

Published: 26 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 25-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի:

 Թվով շուրջ 250 մանուկների ու պատանիների և նրանց ծնողների ու խնամակալների այցելության կապակցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տունը կազմակերպել էին հանդիսություն, որին ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախությունը:

 Հանդիսության ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայոց Հայրապետին` հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և հոգենորոգ տոների առիթով նրանց ուրախություն պարգևելու համար: «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի պատասխանատու Գրիգոր քահանան մասնավոր շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` հանդիսության մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս Մայր Աթոռի կողմից Երևան քաղաքում անհրաժեշտ տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար:

 Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով գալիս տոների առիթով և մաղթելով լավատեսական ոգով հայացքը ուղղել դեպի նոր տարին` հավատքով, որ Աստված Իր առատ օրհնությունները կհեղի նրանց կյանքից ներս:

 «Այս գեղեցիկ առիթով կուզեմ իմ գնահատանքի խոսքն արտահայտել այն ծնողներին ու խնամակալներին, որոնք սիրով, հանձնառությամբ, զոհոբերության ոգով և բարձր գիտակցությամբ ամեն ջանք ի գործ են դնում, որ մեր զավակներին ուրախություն պարգևեն և լիարժեք կյանքի մասնակից դարձնեն նրանց», — ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով նման կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքը:

 Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց քահանա հայերին, որոնց իրենց հովվական առաքելության մեջ մասնավոր ուշադրություն են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զորացնել նրանց հավատը և լավատեսության ոգին: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին համար:

 Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկա ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն նրանց կյանքի ընթացքը և շարունակեն ապրել Աստծով զորացած: «Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է և ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով և հավատքի զորությամբ: Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի», — պատգամեց Հայոց Հայրապետը:

 Հանդիսությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց յուրաքանչյուր մանուկին:

26 2 1 26 2 2 26 2 3 26 2 4 26 2 5 26 2 6 26 2 7 26 2 8 26 2 9 26 2 10 26 2 11 26 2 12 26 2 13 26 2 14 26 2 15

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 26 1 Նոր հրատարակություն
Հաջորդ նյութը 27 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Pargev eps141
Հարցազրույցներ

«Այլևս չեմ թողնելու, որ նենգաբար զինադադար պարտադրեն. հերիք է մեր արյունը ծծեն». Պարգև սրբազան

10 Ապրիլի, 2016
Hakakanon 1
Նորություններ

ԱՄՆ հայոց արևմտյան թեմը զգուշացնում է

12 Հունվարի, 2023
Hromi pap cavakcagir
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI -ի մահվան կապակցությամբ

1 Հունվարի, 2023
Pahqi ugherdz 175
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

27 Փետրվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?