Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Patmutyun vochunch
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ
Քրիստոնեական

ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԸ

Published: 13 Մարտի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Այս կյանքում կան երկու արգելող պատճառներ, որոնք իբրև գլորելու պատրաստ քարեր, կանգնած են մեր ոտքերի առջև: Դրանցից առաջինը` ՄԱՐՄԻՆՆ Է, իսկ երկրորդը` ԱՇԽԱՐՀԸ: Մեղավոր մարդը սիրում է իր մարմինը հոգուց ավելի: Մարմինը հողից է ստեղծված, իսկ հոգին` Աստծու պատկերն է: Մեր մտածողներից մեկը ասել է. «Բայց ինչքան կարող ես, աշխատիր շահել մարմինդ… չէ՞ որ որոշ ժամանակ հետո պիտի կորցնես այն… Զվարճացրու ինքդ քեզ ոգելից խմիչքներով, բայց մի օր մի կաթիլ ջրի կարոտ պիտի քաշես և այն էլ հավիտյան չպիտի կարողանաս գտնել: Զարդարիր ինքդ քեզ փառավոր ու գունավոր զգեստներով, բայց մի օր սպիտակ սավանով պիտի փաթաթվես` փոսի մեջ դրվելու համար: Հանգստացրու ինքդ քեզ փափուկ անկողինների վրա, բայց մի օր անկողինն ու վերմակդ էլ հողից պիտի լինեն…»: Ահա այս է Տիրոջ վճիռը. «Ով որ իր անձը կորցնի, պիտի գտնի այն»:

Սա առաջին արգելող պատճառն էր` ՄԱՐՄԻՆԸ:

 Երկրորդ պատճառը` ԱՇԽԱՐՀՆ Է: Աշխարհի համար փրկության ճանապարհից ետ կանգնելը նույնքան անմիտ մի գործ է, որովհետև անցավոր ու թշվառությամբ լի աշխարհը նշանակում է փոխել հավիտենական երջանկությամբ լցված մի այլ աշխարհի հետ:

 Այս պատմությունը, որը վերցրել եմ հայրենի գրող Ավետիք Իսահակյանից, կարծում եմ հետաքրքիր է և ուսանելի.

«Արևելքի քաղաքներից մեկում մի աղքատ դերվիշ (թափառաշրջիկ) պառկած մայթի վրա ննջում էր: Այդ պահին քաղաքապետը իշխանների շքախմբով անցնում էր այդ ճանապարհից: Անցորդները խոնարհվելով մի կողմ են քաշվում, միայն ծերունին է մնում պառկած: Իշխանների առաջնորդը գավազանով խփում է ծերունուն, ասելով.
«Վեր կաց, չե՞ս տեսնում, թե ո՞վ է անցնում»: Իսկ ծերունին հանդարտորեն պատասխանում է նրան.
— Ես միայն ինձանից մեծերի առաջ եմ ոտքի կանգնում:
— Քաղաքապետը զարմանքով հարցնում է.
— Մի՞թե ես քեզնից մեծ (բարձր) մարդ չեմ:
— Իհարկե, ոչ; Պատասխանում է ծերունին,- քեզանից ավելի բարձրերն էլ կան: Այդպե՞ս չէ:
— Այո’:
— Դու քաղաքապետ ես, երբ պաշտոնդ բարձրանա` ի՞նչ կլինես:
Նահանգապետ:
— Հետո ի՞նչ կլինես;
— Վեզիր:
— Հետո՞:
— Փոխարքա:
— Վերջը՞:
— Այսքան: Վերևում շահը (թագավորը) կա:
— Ասենք թե \ահ դարձար. hետո՞:
— Հետո` ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
— Ահա,- ասում է ծերունին,- ԱՅԴ ՈՉԻՆՉԸ ԵՍ ԵՄ:
Քաղաքապետը զարմացած ծերունու իմաստությունից, ամոթից թողնում հեռանում է:

 Քաղաքապետը պատրաստ մեկը չէր հասկանալու, որ իր այս կյանքը իրապես «Ունայնություն ունայնությանց» է, ինչպես կասեր Սողոմոն իմաստունը, այսինքն` բառիս բուն իմաստով ծերունու ասածի նման` «ոչինչ», քանի որ առաջին մարդուն` Ադամին տրված պատիժը մահն էր, որով Աստված նրան ասաց. «Որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3:19):

 …Դատաստանի օրը փոխանակ օգնություն կամ մխիթարություն լինելու, ավելի դառնություն և դժոխային մի կյանք պիտի լինեն, որովհետև սրանք Հովնաթանի նման քեզ հավիտյան պիտի աղաղակել տան. «Ճաշակելով ճաշակեցի մի քիչ մեղր և ահա ես պիտի մեռնեմ», որովհետև սրանք ձեզ պիտի հիշեցնեն, թե ինչպես ձեր վայելած հեշտ կյանքը մի կաթիլ մեղրի նման ոչինչ ու րոպեական մի բան էր, սակայն նրանց համար սահմանված պատիժները սոսկալի ու հավիտենական են: Քանի դեռ այդ վիճակի մեջ չեք ընկել, ձեզ համար կա հույս ու հնարավորություն փրկվելու: Ձեր կամքով բաժանվեք մարմնից ու աշխարհից, քանի դեռ մահը ձեզ բռնությամբ չի բաժանել: Աստծուն հաճելի ու Նրա կամքը փնտրե’ք, ձեր սիրտն ու սերը ամբողջովին Նրա’ն նվիրեք և հաղթելով ձեր դեմ եղած արգելքներին, առա’ջ գնացեք փրկության նեղ ճանապարհով դեպի լայն ճանապարհը: Ամեն:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Yntaniq asuyt Իմաստուն ասույթներ. Ընտանիք և կին
Հաջորդ նյութը 5 Ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xachi nshan e1501835855963
Քրիստոնեական

Խաչի նշանի զորությունն ու խորհուրդները

4 Օգոստոսի, 2017
Adam anvanakochutyun
Քրիստոնեական

Ադամի անվան մասին

17 Փետրվարի, 2017
Irakanutyuny aysor
Քրիստոնեական

Իրականությունն այսօր

9 Հոկտեմբերի, 2015
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?