Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Գշ. ԱԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Բշ. ԱՁ. Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Adam anvanakochutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ադամի անվան մասին
Քրիստոնեական

Ադամի անվան մասին

Published 17 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Աստուածաշնչի առաջին գրքում՝ առաջին իսկ գլուխներում, մենք հանդիպում ենք անվանակոչության երեք դրվագի. Աստված իր իսկ ստեղծած մարդուն կոչում է Ադամ, Ադամն իր կնոջը կոչում է Եվա, և երրորդ անունը կամ անունների շարքը նույնպես տալիս է Ադամը, որոնց մենք Աստվածաշնչում չենք հանդիպում, սակայն դրանք վստահաբար առկա են:

  Գաղտնիք չէ, որ Աստվածաշունչը ծնունդ է առել և զարգանալով իր վերջնական տեսքն է ստացել հիմնականում հրեական միջավայրում, որտեղ անուն տալը չափազանց կարևոր արարողություն էր, և մարդուն չէին կարող անվանակոչել ելնելով զուտ անհատական նախասիրություններից, ինչպես որ ընդունված է այսօր մեր մեջ: Մարդուն տրված անունը պետք է հատկորոշեր այն կրողին, և պատահական չէ, որ մենք Աստվածաշնչում կարող ենք հանդիպել մարդկանց, որոնք երկու անուն ունեն, օրինակ՝ Սիմոն-Պետրոսը, Սողոս-Պողոսը և այլն: Մարդուն առաջին անունը տալիս էին իր ծննդյան ժամանակ, իսկ երկրորդ անունը ստանում էր տարիքն առնելուց հետո, երբ արդեն ունենում էր իրեն բնորոշ գծեր: Այսպես՝ կարծիք կա, որ Պողոս առաքյալի երկու անուններն էլ կապված են իր հասակի հետ: Պողոսը սերում էր Բենիամինի ցեղից, նույն ցեղից էր սերում նաև Սավուղ կամ Սողոս արքան, որը, ինչպես տեսնում ենք Ա Թագ. 9:2-ում, իր հասակով բարձր էր բոլորից: Սավուղ կամ Սողոս անունը թարգմանվում է «Հասակավոր»: Ըստ ավանդության՝ Պողոս առաքյալին իր ծնողները կոչում են Սողոս ի պատիվ նույն ցեղի հայտնի արքայի, սակայն տարիների ընթացքում տեսնում են, որ Սողոսը շատ կարճահասակ է, ուստի նրան տալիս են իր երկրորդ անունը՝ Պողոս, որը թարգմանաբար նշանակում է «Կարճահասակ», սակայն վերադառնանք մեր նախահորը՝ Ադամին, որի անունը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Մարդ»: Ադամ անունը, ամենից դիպուկ բնորոշումն էր Աստծո կողմից իր վեցերորդ օրվա ստեղծագործության: Աստված, ամենից լավը ճանաչելով իր արարչագործությունը, նրան կոչում է Ադամ-Մարդ: Ապա պատվիրում է Ադամին, որպեսզի նա անուններ տա նաև կենդանիներին: Աստվածաշունչն այդ մասին ասում է. «Տեր Աստված ստեղծեց նաև դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին և բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ի՛նչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տար ամեն մի կենդանուն, այն էլ կլիներ դրա անունը» (Ծննդ. Բ 19): Այս դրվագում Սուրբ Գիրքը մեզ ևս մի շատ կարևոր գաղափար է փոխանցում. «Ադամը չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (Ծննդ. 2:20): Սա նշանակում է, որ Ադամն այնքան լավ էր ճանաչում կենդանիներին, որ կարողացավ նրանց ստուգապես կոչել, ըստ նրանց հատկությունների և բնորոշ գծերի և չսխալվեց, երբ կապիկին կամ ավանակին իրեն օգնական-կողակից չդարձրեց: Այս կապակցությամբ եկեղեցական հայրերից շատերը փորձեցին կենդանիների անվանումների մեջ գտնել նրանց հատկությունները: Ապա Ադամն անվանեց իր կոնջը՝ Եվային, որի անունը թարգմանաբար նշանակում է «Կյանք», որից որ մենք բոլորս մեր կյանքն ենք ստացել:

 Աստվածաշնչյան անվանակոչության այս ձևը՝ ըստ մարդուն բնորոշող գծերի, հատուկ է եղել նաև հայերին, թեև այժմ պահպանվել է գրեթե միայն հոգևորականի, ինչպես նաև նոր մկրտյալի անվանակոչման ավանդության մեջ:

 Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 7-րդ համարից 

Պատրաստեց Հարություն սրկ. Քեշիշյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 16 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին
Հաջորդ նյութը Mec Pahqi kirakiner Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?