Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Injevsk 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ (Թեմի արձագանքը)
Նորություններ

Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ (Թեմի արձագանքը)

Published: 14 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 3-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ մի խումբ հոգևորականներ (Տ․ Հակոբ քհն․ Սարոյան- Իժևսկի նորակառույց հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, Տ․ Արիստակես քհն․ Հովհաննիսյան- Եկատերինբուրգի Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցի, Տ․ Սեբեոս քհն․ Ղալեչյան-Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Տ․ Առաքել քհն․ Ամիրյան- Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի) փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանի առաջնորդությամբ մեկնեցին Իժևսկ (Ուդմուրտիայի հանրապետություն)՝ պարզաբանելու համայնքային կյանքում տեղ գտած Հայ Եկեղեցու կանոնական և թեմական գործունեությանն առնչվող անօրինականությունները, ինչպես նաև անցկացնելու քննարկումներ՝ ուղղված ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։

 Տեղեկացնենք, որ ապրիլի 22-ին հայ համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի նախաձեռնությամբ Իժևսկ են հրավիրվել կարգալույծ 2 հոգևորական և խաբեությամբ ներկայացվել իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, կազմակերպվել են հանդիպումներ հոգևոր և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կատարվել եկեղեցական անօրինական արարողություններ (հավաքական մկրտություն և պատարագ)։

 Անօրինական գործունեությանը հաջորդել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական խորհրդի որոշումը՝ անձի նկատմամբ անվստահության արտահայտության և ապա թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի տնօրինությունը՝ ըստ որի Մնացական Առաքելյանն ազատվել է ծխական խորհրդի ատենապետի պաշտոնից և այլևս չի համարվում լիազորված անձ Իժևսկի կրոնական համայնքը պետական և հասարակական որևէ կառույցում ներկայացնելու համար։

 Պատվիրակության մեջ ընդգրված թեմի հոգևորականները, ովքեր տարիներ շարունակ պարբերաբար այցելել են Իժևսկ և եկեղեցական արարողություններ իրականացրել, հանդիպում ունեցան հայ համայնքի անդամների հետ։ Նրանք ներկայացրեցին ապրիլի 22-ից 25-ը համայնքի կյանքում տեղ գտած անօրինականությունները, իրազեկեցին, որ հրավիրյալ «հոգևորականները» Հայ Եկեղեցու սպասավորներ չեն, քանի որ վաղուց հռչակված են կարգալույծ, հետևաբար չեն կարող Հայ Առաքելական Եկեղեցում կամ որևէ այլ տեղ կատարել եկեղեցական խորհուրդ և արարողություն, ինչպես նաև պատասխանեցին թեմի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներին։

 Մայիսի 6-ին պատվիրակության անդամները «Ազգերի բարեկամության տանը» հանդիպում ունեցան Ուդմուրտիայի հանրապետության ազգային քաղաքականության նախարար Լարիսա Բուրանովայի հետ՝ քննարկելով ապրիլի 22-ից 25-ը կատարված դեպքերը։ «Ինձ համար ցավալի է և տհաճ, որ նման դեպքեր են տեղի ունեցել Իժևսկի հայկական համայնքում։ Մեր դիրքորոշումը հստակ է․ մեզ համար գոյություն ունի մեկ Հայ Առաքելական Եկեղեցի և մեկ հովվապետ։ Այդ օրերին կատարվածը չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա։ Իժևսկում մեզ համար ընդունելի է այն հոգևորականը, ում կնշանակի թեմակալ առաջնորդը»,-ասաց նախարարն իր խոսքում։

 Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իժևսկի և Ուդմուրտիայի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Վիկտորինը ևս խոր հիասթափությամբ խոսեց խաբված լինելու համար՝ դատապարտելով այն իրողությունը, որ կարգալույծների կողմից կատարվել են եկեղեցական խորհուրդներ և արարողություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպել իր հետ։
(Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ udmeparhia.cerkov.ru

 Միտրոպոլիտ Վիկտորինի հետ զրույցի ընթացքում փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանը նշեց, որ եկեղեցականի առաքելությունը ծառայությունն է ժողովրդին թե հայրենիքում և թե սփյուռքում։ Հետևաբար նորակառույց հայկական եկեղեցին առաջիկային կունենա հոգևոր հովիվ, ով նաև կկազմակերպի եկեղեցու օծման և հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքները և իր մշտական ծառայությունը կբերի համայնքի հոգևոր, ազգային և մշակութային կյանքի զորացմանը։

 Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իժևսկի և Ուդմուրտիայի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Վիկտորինը խոր հիասթափությամբ է խոսել խաբված լինելու համար՝ դատապարտելով այն իրողությունը, որ կարգալույծ հռչակված հոգևորականները կատարել են եկեղեցական խորհուրդներ և արարողություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպել իր հետ։
Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ udmeparhia.cerkov.ru

Injevsk 2 Injevsk 3 Injevsk 4 Injevsk 5 Injevsk 6Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 13 4 3 ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդը մատուցեց եպիսկոպոսական ուխտի Պատարագ (նկարներ)
Հաջորդ նյութը Tiran pat14 3 Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

IMG 6696 копия 1
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն

19 Փետրվարի, 2016
8.05
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամներին (նկարներ)

1 Օգոստոսի, 2022
ekeghecakan kyanq 13.10.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (13.10.2017)

14 Հոկտեմբերի, 2017
Ekeghecakan kyanq 21.11.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք 21.11.2016

22 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?