Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Tiran pat14 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում (նկարներ)
Նորություններ

Եպիսկոպոսական ուխտի Պատարագ Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Published: 15 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում իր եպիսկոպոսական ուխտի Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ով եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման էր արժանացել մայիսի 12-ին:

 Պատարագին ներկա էին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններ,  եկեղեցական և աշխարհական ներկայացուցիչներ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, Ավստրիայի Ասորի Ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ քորեպիսկոպոս Էմմանուել Այդինը, Վիեննայի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի ծիսագիտության և խորհուրդների աստվածաբանության ամբիոնի վարիչ դոկտոր Հանս Յուրգեն Ֆոյլները և ուխտավոր հայորդիներ:

 Սրբազան արարողության ընթացքում իր քարոզում Տիրան Սրբազանը խոսեց եպիսկոպոսական բարձր և չափազանց պատասխանատու աստիճանի մասին` նշելով, որ այն արժանապատվորեն կրելու է աստվածային և երկնային շնորհի հանդեպ հնազանդության ու Տիրոջ առաքելությանը համագործակից դառնալու գիտակցությամբ:

 «Աստծո կանչին անվերապահ հնազանդությունն ու վստահությունն է, որ մեզ բոլորիս՝ քրիստոնյաներիս, օգնում է աճել Ավետարաններում նկարագրված թթխմորի և սերմի օրինակներով և ներքին վերափոխություն ապրել: Ավետարանը նաև շատ հստակ է ասում, որ եթե մենք մեզ դնում ենք Աստծու ծառայության մեջ, նա մեր մեջ հրաշքներ է գործում:

…Արդարև, մենք ևս պատրաստ ենք մեր անձը դնելու Տիրոջ ծառայության գործին՝ անսալով Նրա խոսքին և վստահելով Նրան: Աստված էլ մեր մեջ կարող է հրաշքներ գործել: Միանշանակ է, երբ առանց տարակուսելու վստահում ենք մեր Աստծուն, Նա մեր հոգու մեջ նոր հորիզոններ է բացում` գործակիցը դառնալու իր սուրբ առաքելության»,- ընդգծեց Սրբազան Հայրը՝ հաստատելով, որ ամեն օր, ամեն վայրկյան Աստված կանչում է բոլորին, բայց ոչ թե ստանալու, ինչ-որ բան վերցնելու, այլ տալու համար ու տալիս է առատորեն և լավագույնը:

 Իր խոսքում Տիրան եպիսկոպոսն անդրադարձավ նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին ու առաքելությանը՝ մասնավորապես շեշտելով. «Շատ հաճախ են ասում, որ Էջմիածինն ունի առաքելություն. ստիպված եմ մի փոքր խմբագրել և ասել՝ Էջմիածինը չունի առաքելություն, Էջմիածինն ինքն առաքելություն է: Սուրբ էջմիածինը մեր ազգի խարիսխն է, մեր ինքնության կորիզը: Բայց հարց են տալիս մեզ՝ ինչու՞ է այդպես: Մենք աշխարհով մեկ ունենք հարյուրավոր և հազարավոր հրաշալի կոթողներ՝ տաճարներ, եկեղեցիներ, որտեղ բնակվում է Աստված, ուր մենք գնում ենք Իր հետ հանդիպման: Բայց Սուրբ Էջմիածինն ուրիշ նշանակություն ունի: Ինչու՞ է այդպես. որովհետև Տերն երկու անգամ իջավ աշխարհ՝ մեկը` Երուսաղեմ, իսկ մյուսը՝ Էջմիածին, որովհետև այս վայրն է, այս սրբությունն է, որ ընտրեց Աստծո Որդին իբրև հանդիպման վայր իր ընտրյալ ժողովրդի՝ հայերիս հետ: Դրա շնորհիվ է, որ մեզ համար մեծ սրբություն է Էջմիածնի խորհուրդը»:

Վերջում պատարագիչ Սրբազանն իր որդիական խոնարհումը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին իրեն եպիկոպոսական շնորհին արժանացնելու համար՝ մաղթելով Հայոց Հորը երկար տարիների արևշատ և եկեղեցաշեն գահակալություն: Տիրան եպիսկոպոսը նաև իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռի միաբանությանը, լուսարարապետությանը և հոգևոր կրթական հաստատություններին` իր հոգևոր նկարագրի կերտման գործում մեծ ներդրում ունենալու համար:

 Ս. Պատարագի ավարտին ուխտավորները վերստին շնորհավորեցին Սրբազան Հորը եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:

Tiran pat14 1 Tiran pat14 2 Tiran pat14 3 Tiran pat14 4 Tiran pat14 5 Tiran pat14 6 Tiran pat14 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Injevsk 6 Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ (Թեմի արձագանքը)
Հաջորդ նյութը shved karmir 14 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

13 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցավ Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ (նկարներ)

13 Մայիսի, 2019
Mayr ator 4
Նորություններ

Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը

20 Հունվարի, 2022
12 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

10 Սեպտեմբերի, 2019
29.03.2024 Eornelyan yntaniq
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին

29 Մարտի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?