Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
IMG 6696 копия 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն

Published: 19 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 19-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Ծայրագույն վարդապետության աստիճանի համար «Նորկտակարանյան և պարականոն գրականության և ջատագով հայրերի մեկնողական սկզբունքների ծագման տեսական հիմքերը (սկզբնաղբյուրների պատմա-աստվածաբանական վերլուծությունը)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:
Պաշտպանությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա խոսքով հանդես եկավ ծայրագույն վարդապետական թեզերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Եզնիկ Սրբազանը ներկայացրեց գիտական աշխատանքի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը:
Աշխատության վերաբերյալ իրենց դիտարկումները կատարեցին նաև հանձնաժողովի անդամներ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Իր հերթին Հայր Շահեն, կատարած օգտակար դիտարկումների համար շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին, անդրադարձավ աշխատության նպատակին և բովանդակությանը, պատասխանեց ներկաների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանին ներկայացնելու ծայրագույն վարդապետության աստիճանի տվչության:
Առաջիկայում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայր Սուրբը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա ծայրագույն վարդապետության աստիճան:

IMG_6652 копия IMG_6684 копия IMG_6696 копия (1)

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mkrtchyan «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արդեն պատմություն ունի. ամրագրել ու հաստատել է իր տեղն ու նշանակությունը»
Հաջորդ նյութը Anaraki kiraki1 Անառակի կիրակի.mp3

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

LKH 21
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԼԿՀ ներկայացուցիչներին

27 Նոյեմբերի, 2017
Dzernadrutyun
Նորություններ

Քահանայական ձեռնադրություն Մոսկվայի հայկական Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ Մայր Տաճարում

29 Դեկտեմբերի, 2015
Mayr Tachar ashkhatanqner
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին

28 Օգոստոսի, 2022
Socialakan carayutun
Նորություններ

Սոցիալական ծառայության կենտրոնի այցելությունը Զինվորական ուսումնական կենտրոն

26 Մայիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?