Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arak jri katil
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը
Քրիստոնեական

Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը

Published 2 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Որտեղի՞ց է արդյոք մեր մեջ այն գիտակցությունը, որ մեզնից վեր կա գերագույն մի էակ, որին մենք կարող ենք դիմել նեղության պահին, խոսել Նրա հետ սրտաբուխ աղոթքով և կամ մեր դժգոհությունը հայտնել մեր կյանքի անհաջողությունների համար, թեև վերջինիս դեպքում այդ անելու իրավունքը մենք չունենք:

 Իրականում հավատու՞մ ենք մենք Աստծուն, թե՞ ուղղակիորեն գործածում ենք Աստված բառը, մյուս բառերի շարքում անիմաստ կերպով` չհասկանալով, թե ինչ Էություն է կանգնած այդ բառի հիմքում: Եվ իսկապես, մենք հաճախ այնքան անգիտակցաբար ենք արտաբերում Աստված, Հիսուս Քրիստոս անունները:

 Մենք օգտագործում ենք այդ բառերը իբրև խոսքի երկրորդական համեմունք, այնինչ դրանք խոսքի աղն են և մեր հանապազօրյա հացը:

 Մենք գտնում ենք, որ մարդը, ինչպես հարկն է, պետք է ճանաչի Աստծուն, որպեսզի կարողանա վստահել Նրան, որպեսզի իրապես կարողանա վայելել աստվածապարգև այս կյանքի հնարավորությունը, ու խելամիտ կերպով այն ապրելով՝ շահի հավիտենականը:

Աստված, Ով ասաց և ամեն բան եղավ, Ով ամեն բան ստեղծեց ու հաստատեց Իր խոսքով, այսօր շատ հաճախ պարզապես մի բառ է՝ մարդկային խոսքի ոչ պարտադիր բաղադրիչ. Աստծո անունը անտեղի արտաբերելը մեծ մեղք է:

 Սարսափելի է, երբ մարդուց արհեստականորեն կտրում են իր անցյալը և վերջինիս տրամաբանական շարունակություն-ապագան` վերացնելով մարդուն` որպես իր սեփական անցյալն ու ապագան կապող ներկա, և անհատին են կցում ցանկացած սկիզբ ու ծագում` փորձելով մարդկության պատմության անիվը շեղել դեպի մեկ այլ` վտանգավոր ու կորստաբեր գալիք: Երբ տունկը կտրում են արմատից, նրա բնականոն աճը և զարգացումը այլևս անհնար է պահպանել նույնիսկ ծայրաստիճան խնամքի դեպքում: Այսպես, մարդու ծագումը կտրելով իր աստվածազարմ արմատից՝ մարդկությանը պատվաստեցին պրիմատների դասին: Ահա, թե որքան կարևոր է ճանաչել մեր սկիզբը, արմատը, ծագումը, անցյալը և ապրել, սնվել այն «հողից», որտեղ տնկվել ենք (մարդը իրեն պետք է զգա այն սերմի նման, որին դրել են հողը, որպեսզի հետո տնկեն այնտեղ, ուր պետք է):

 Մենք հավատում ենք Աստծուն և գիտենք Նրա գոյության մասին, որովհետև Նրա էության մի մասնիկի կրողն ենք, որովհետև Նա պատվեց մեզ խոսքով, անձնիշխան կամքով, ստեղծելու և արարելու շնորհով և բարին, ճշմարիտը ու կատարյալը գնահատելու կարողությամբ: Եթե սովորական մարդը կարող է իրեն թույլ տալ բողոքել Աստծուն իր անհաջողությունների համար և Նրան անարդար համարել, ապա քրիստոնյան ճանաչում է Աստծուն և գիտի, որ Աստված արդար է, և նրա դատաստանները ուղիղ են (Սաղմ.118:137), Աստված բարի է (Մարկ.10:8), Աստված Սուրբ է և մեզ էլ սրբության կոչ է անում. «Քանի որ գրված է. Սո՛ւրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես»: ( Ա Պետրոս 1:16): Հիսուս Քրիստոս ասում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմիանց» (Հովհ.13:34), ուրեմն կա Աստծո մի անուն, որ առավել է բնութագրում Նրան. Աստված սեր է: Սերը կրքի վանդակում բանտված անհույս թպրտացող զոհ չէ, ինչպես կարծում են շատերը, այն մարդկային և աստվածային սրտերը կամրջող ու կապող հզոր ուժ է: Սերը ազատության սահմանադրությունն է, իսկ ազատությունը` լոկ բարոյականության (պարտք, պարտականություն, պարտավորություն, պատասխանատվություն, ամոթ) իրավունքը:

 Բարոյականություն բառի արմատը «բարի» բառն է: Այն, ինչ Ատված ստեղծել է Իր խոսքով, բարի է և գեղեցիկ, իսկ չարը հենց այն պատճառով է «չար», որ արարված չէ Աստծո կողմից: Ինչո՞ւ ենք այդքան շեշտում բարոյականության կարևորությունը. անզեն աչքով անգամ նկատելի է, որ վերջինս անքակտելիորեն կապված է արդարության, սրբության, և իհարկե, բարության հետ:

 Աստված մարդուն ստեղծեց սիրով, ստեղծեց ազատ և պարուրեց նրան առանձնակի խանդաղատանքով ու հոգածությամբ, և արդարացիորեն ակնկալում է մեր փոխադարձ սերն ու նվիրումը Իր և մեզ նմանների հանդեպ:

 Աստված սեր է, և այդ սիրո արդյունքում մենք կանք ու կարող ենք հարատևել իբրև մարդ` Աստծուն պատկերակից ու փառակից եակ:

 Եկեք չկտրվենք մեր արմատներից, որպեսզի չչորանանք աշխարհային խորշակներից և չքշվենք դեպի կորուստ, այլ սնվենք կենդանի ջրի աղբյուրից և պտղաբեր լինենք Աստծո հավիտենական արքայության համար:

Հեղինակ` Լիլիթ Հովհաննիսյան
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axotelis kentronacir Աղոթելիս՝ կենտրոնացի´ր. Սբ. Հովհան Ոսկեբերան
Հաջորդ նյութը 03 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?