Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 23 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 22 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qavor knqahayr 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կնքահոր (քավորի) մասին
Քրիստոնեական

Կնքահոր (քավորի) մասին

Published 19 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մկրտությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է և հանդիսանում է նախադուռը մյուս խորհուրդների։ Խորհրդանշում է հավատը, քանի որ հավատում ենք և հետո մկրտվում՝ սկզբնական, ադամական մեղքից ազատվելու համար1։ Խորհուրդներից առաջինն է և հենքը մյուսների կատարման։ Առանց այս խորհրդին մասնակցելու որևէ մեկը չի կարող մասնակցել մյուս խորհուրդներին։

 Մկրտության խորհրդին, ինչպես և մյուս խորհուրդներին, մասնակցում են պաշտոնյան (նա, ով կատարում է ծեսը՝ օծյալ հոգևորականը) ու ենթական (նա, ում համար կատարվում է խորհուրդը) և միայն մկրտության դեպքում կա ևս մի անձ, որը, ըստ Մաշտոցի, մասնակցում է խորհրդի կատարմանը՝ կնքահայրը։ Ի դեպ, կնքահայրը, լինելով խորհրդի մասնակից և ճշմարիտ քրիստոնյա, եկեղեցական ավանդությամբ և հնարավորության դեպքում կարող է եկեղեցական շապիկ հագնել։

 Կնքահորը այլ կերպ ասում են նաև վկա, երաշխավոր, սանահայր, կնքավոր։ Վերջինից էլ առաջացել է ավելի կարճ՝ ժողովրդական լեզվում տարածված «քավոր» ձևը2 ։ Կնքահայրը այն մարդն է, որը վկայում է մկրտվողի մասին, հետևում նրա մկրտության պատրաստության շրջանին։

 Վաղ եկեղեցում ավելի մեծ հեղինակություն ունեցող քրիստոնյաները վկայում էին մյուսների համար3։ Քահանայի հարցին, թե «Երեխայս զի՞նչ խնդրէ» (երեխան ի՞նչ է խնդրում), կնքահայրը պատասխանում է. «Հաւատք, յոյս, սէր եւ մկրտութիւն։ Մկրտիլ եւ արդարանալ, սրբիլ ի մեղաց, ազատիլ ի դիւաց եւ ծառայել Աստուծոյ»4 (աշխարհաբար՝ «Հավատք, հույս, սեր և մկրտություն։ Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»)։

 Մանկամկրտության ժամանակ, երբ երեխան անկարող է հասկանալ և ընկալել խորհուրդը, հոգևոր դաստիարակության պատասխանատվությունը ընկնում է կնքահոր վրա։ Այստեղից էլ հետևում է, որ կնքահայրը անպայման պետք է նույն եկեղեցու անդամ լինի, որպեսզի երեխային կարողանա դաստիարակել քրիստոնեական ոգով և Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետությամբ։ Այս պատճառով էլ կնքահայրը չի կարող պատկանել այլ դավանանքի։ Կնքահայրը մկրտվողի հոգևոր ծնողն է դառնում և ստանձնում պատասխանատվությունը ծնողների հետ միասին դաստիարակելու մկրտվողին։ Իսկ ծնողների բացակայության դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնում է կնքահոր վրա։ Ուստի կնքահայր անհրաժեշտ է նաև չափահաս մկրտվողի համար և կնքահայրը ինքը պիտի լինի չափահաս. անչափահասը չի կարող դաստիարակության գործը ստանձնել, քանի որ ինքն էլ ունի դրա կարիքը։

 Կնքահայրը, ինչպես ասում է Հովհաննես Պլուզ Երզնկացին, պիտի լինի ո՛չ հայհոյող, ո՛չ շնացող, այլ՝ մաքուր և գիտուն5 ։
Կնքահայրը պիտի՝
• լինի մկրտված քրիստոնյա
• տեղյակ լինի Սուրբ Գրքին
• ծանոթ լինի և ընդունի Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը
• անգիր իմանա Հայր Մերը, Հրաժարիմքը, Հավատամքը

Կնքահայր չեն կարող լինել՝
• Անչափահասները
• Անհավատները
• Այլազգիները
• Այլադավանները
• Այլակրոնները
• Հոգեկան հիվանդները
• Ընտանիքի անդամները (հայրը, պապը, եղբայրը, կենակիցը)
• Կանայք

 Վերջինի մասին խոսելիս կարևոր է փաստելը, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի տարբերություն Լատին և Բյուզանդական եկեղեցիների, չունի «կնքամայր» հասկացությունը6։ Որովհետև, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին՝ «Կնքամայրը եկեղեցին է»7։ Եւ չնայած, որ Կնքամայրը ընդունելի չէ, բայց կնքահոր կինը՝ քավորկինը, իր ամուսնու հետ անկաշկանդ կարող է զբաղվել մկրտվողի հոգևոր դաստիարակությամբ՝ հատկապես աղջիկ երեխաների պարագայում8 ։

 Կնքահայրը մկրտության խորհրդով դառնում է մկրտվողի հոգևոր ծնողը և հայրը, այս փոխհարաբերությունը կոչվում է նաև հոգևոր ազգակցություն։ Կնքահայրն ու սանիկը դառնալով հոգևոր ազգականներ չեն կարող խնամիություն անել միմյանց հետ9 ։
Մկրտությունը վերստին ծնունդ է, պահպանության և լուսավորության կնիք։ Այն դուռն է երկնքի արքայության, անձնագիրը, որով դառնում ենք երկնաքաղաքացի։

Հոդվածը պատրաստեց Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հովհաննես դպիր Ավետիսյանը


1 Մայիլյան Ս․Ս․, Ոսկեփորիկ կամ կրոնական գիտելիքների հանրագիտարան, Մասն Բ, 1993, էջ 41։
2 Մալխասյանց Ստեփան, Հայերեն բացատրական բառարան, 1994, հատոր Բ, ցուցակ 1, էջ 452
3 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 109։
4 Մաշտոց, Սբ․ Էջմիածին, 2001, էջ 55
5 Բաղդասարյան Է․Մ․, Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը, Երևան, 1997, էջ 151։
6 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 120։
7 Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 591։
8 Զաքարիա վրդ․Բաղումյան, 200 հարց Ս․ Մկրտության մասին, Երևան, 2012, էջ 121։
9 Քրիստոնեական, Վանաձոր, 2001, էջ 23։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak mahacox tagavor «․․․Մի րոպե կանգնե´ք, որ տեսնեք, թե ինչպե՞ս է մեռնում ձեր թագավորը»
Հաջորդ նյութը Zqaria cv. Baghumyan 21 Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. կարևոր հարցեր մկրտության մասին («Ավետիս» ռադիոծրագիր)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?