Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը
Քրիստոնեական

Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը

Published: 18 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ինքնաճանաչողությունը ներհայեցողական ինքնաքննությունն է, սեփական հոգու եւ նրա գործառույթների վերլուծություն:
«Ամենից դժվար, գրեթե անկարելի գիտությունը, բայց եւ միանշանակ ամենից անհրաժեշտը, կենսականը, հրամայականը եւ օգտավետը մարդ էակի համար: Ով արհամարհում է ճանաչման ճիգը, կույր, կայական, մեռելային վիճակի է մատնվում, ինչին ինքն էլ հաճախ անտեղյակ է մնում»: Գարեգին Ա Կաթողիկոս

 Աստվածճանաչողությունը հանդիպում պայմանավորող ընթացք է, որը սկսվում է առաջին վճռական քայլից, այն անելու պահը յուրաքանչյուրի կյանքում յուրովի եւ իր ժամանակին է վրա հասնում, բայց անխուսափելիորեն վրա է հասնում եւ մարդուն գտնում պատրաստ կամ անպատրաստ:

 Աստված փուլ առ փուլ հայտնել է մարդուն Իրեն Իր Խոսքով, Նա հայտնվել է մարդուն զանազան կերպերով եւ լսելի է դարձրել իր ասելիքը աշխարհային սպանիչ աղմուկի մեջ: Նա հայտնվեց մարդուն Իր Որդու մարդեղությամբ եւ Ծնունդով, երբ մարդու՝ ապականությամբ գերզբաղված սիրտը, թվում է, թե տեղ չպիտի գտներ իր Փրկչին օթեւանելու, Նա հայտնվեց մարդուն Իր Հարությամբ, երբ բոլոր դռները թվում էին փակ, իսկ շուրջբոլորը՝ սպառնալիքներ, Նա մտավ փակ դռներով եւ Իր յուրայիններին փոխանցեց Իր խաղաղությունը: Նա հայտնվեց՝ որպես վերջին օրերի եւ նոր կյանքի մունետիկ, վերջում թողեց մարդուն իր Ինքնահայտնության վավերագիրը՝ Սուրբ Գիրքը: Շատերը մերժում են Նրա ճշմարտությունները՝ երբեւէ կարդացած չլինելով դրանք:

 Ճանաչողության երկու ճյուղերը պետք է զուգահեռ ընթանան՝ փոխգործակցելով եւ փոխլրացնելով միմյանց: Ահա, թե ինչպես կարելի է բնութագրել ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը. «Գտիր սրտիդ բանալին եւ կտեսնես, որ այն բացում է նաեւ Արքայության դուռը» Հովհան Ոսկեբերան: Աստված Ինքը առաջինն է արել Իր հասանելիք կարեւոր ու որոշիչ քայլը, հերթը մարդունն է: Աստված ընդառաջ է եկել մարդուն եւ նրան է մեկնել իր ձեռքը, այն բռնելը եւ Աստծո հետ համաքայլ ընթանալը մարդու որոշելիքն է. նա աստվածապարգեւ ազատ կամք ունի: Աստված իջա՛վ մարդու մոտ, մարդը պետք է բարձրանա՛ Աստծո մոտ: Աստված միայնություն զգաց, որպեսզի մարդը երբե՛ք իրեն միայնակ չզգա: Պողոս առաքյալը ասում է. «Բայց ինձ համար արժեք չունի դատված լինել ձեզնից կամ նույնիսկ՝ մարդկանցից. եւ ես ինքս ինձ էլ չեմ դատում, որովհետեւ ինքս իմ մասին բան չգիտեմ. բայց սրանով չեմ արդարանում, որովհետեւ նա, ով դատում է ինձ, Տերն է» (Ա Կորնթ. 4:3-4): Ինքնաճանաչողությունը ինքնադատաստան չէ, այլ սեփական անձը Աստծուն վստահելու եւ Նրա սուրբ կամքին հանձնվելու փորձառություն: Սուրբ Գրքում խոսվում է նաեւ Աստծո գերազանց ինքնաճանաչողության մասին. «Ամեն ինչ Ինձ տրվեց Իմ Հորից. եւ ոչ ոք չգիտե, թե ով է Որդին, եթե ոչ՝ Հայրը, եւ թե՝ ով է Հայրը, եթե ոչ՝ Որդին, եւ նա, ում կկամենա Որդին հայտնել» (Ղուկ.10:22):

 Մարդը կարող է ճանաչել ինքն իրեն եւ Աստծուն միայն հոգեւորապես աճելով. «Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ՝ Աստծո խորունկ ծրագրերը. քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտե մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես եւ ոչ ոք չգիտե Աստծո խորհուրդները, եթե ոչ՝ Աստծո Հոգին: Ուրեմն, մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհվեց մեզ» (Ա Կորնթ.2:10-12):

 Աստվածճանաչողության մարզում մեր որոշիչ քայլը անելու՝ մեզ հայտնված Աստծուն ընդառաջ գնալու համար մեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու առաջնորդությունը: Սուրբ Հոգու շնորհների ներգործուն ազդեցությունը մարդու կյանքում սկսվում է նրա ի վերուստ ծննդից: Ծնվելով Աստծո Սուրբ Հոգուց եւ ստանալով Երկնքի քաղաքացիություն, մարդը ձեռք է բերում մարդ լինելու հիմնարար իրավունք եւ մարդ մնալու իրական հնարավորություն, քանզի լինել քրիստոնյա, նշանակում է՝ տիրապետել ինքնաճանաչողության եւ ինքնափտրտուքի անգերազանցելի արվեստին:

Լիլիթ Հովհաննիսյան
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը srberi barexosutyun Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը
Հաջորդ նյութը 18 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Lusavorchi aj
Քրիստոնեական

Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատմությունը

27 Մարտի, 2020
Sev ket1
Առակներ

Ես լացում եմ, որովհետև բոլորը տեսան միայն փոքրիկ սև կետը (առակ)

20 Հունիսի, 2016
Ateist
Քրիստոնեական

Ինչու՞ է մարդը, ում ստեղծել է Աստված, չի հավատում Նրան

1 Հուլիսի, 2016
Taghum
Քրիստոնեական

Հուղարկավորություն՝ ինչպե՞ս է այն մեկնաբանվում

17 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?