Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
srberi
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը
Քրիստոնեական

Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը

Published 18 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը

 Բարեխոսություն նշանակում է բարեխոսել, միջնորդել մեկի համար։ Մարդկանց համար Աստծո առաջ բարեխոսում են Յիսուս Քրիստոսը եւ սրբերը։ Սրբերի բարեխոսությունն էլ երկու տեսակ է լինում. ննջեցյալ սրբերի բարեխոսությունը եւ կենդանի հավատացյալների բարեխոսությունը։ Պատճառը հետեւյալն է: Եկեղեցին, ինչպես գիտենք, Հիսուս Քրիստոսի վարդապետությունը եւ Ս.Երրորդության դավանանքն ընդունող հավատացյալների ժողովն է, բազմությունը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որը բաղկացած է երկու մասից՝ Հաղթական եկեղեցի եւ Զինվորյալ եկեղեցի։

 Հաղթական եկեղեցին ննջեցյալ հավատացյալների բազմությունն է, որոնք Հիսուսին հավատարիմ եւ հնազանդ կյանք ապրելով՝ կռվեցին աշխարհի անհավատության, մոլության, անիրավության, մեղքի դեմ եւ հաղթական մահվամբ փոխվեցին առ Աստված (Եբր. 11:33-38)։ Հաղթական եկեղեցին անվանվում է նաեւ Անդրանկաց եկեղեցի։

 Զինվորյալ եկեղեցին Հիսուսի անունը դավանող հավատացյալների կենդանի բազմությունն է, ժողովուրդը, որ ապրում է այս աշխարհում՝ պայքարելով մեղքի, անիրավության եւ Սատանայի չար զորության դեմ՝ որպես հրամանատար ու թագավոր ունենալով Հիսուս Քրիստոսին։ Զինվորյալ եկեղեցին հաճախ անվանում են նաեւ Մարտնչող։ Զինվորյալ եկեղեցու հավատացյալները, զինված Աստծո սպառազինությամբ, պայքարում են այս կյանքում՝ դավանելով Հիսուսին, վկայելով եւ քարոզելով Ավետարանի փրկարար վարդապետությունը։ Հավատն է միավորում եկեղեցու անդամներին, եւ հավատով են նրանք մոտենում Քրիստոսին։ Քրիստոս անհատի մեջ բնակվելով՝ նրան դարձնում է Իր Եկեղեցու անդամ։ Հավատով է անհատը դառնում Աստծու զավակ, որոնք իրար միանալով՝ կազմում են Աստծո տաճար, որ սկիզբ է առնում երկրից եւ բարձրանում երկինք։ Ս. Վարդան Մամիկոնյանն իր հայտնի ճառում ասում է. «Թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված» (Եղիշե)։ Հետեւաբար, Հաղթական եւ Զինվորյալ եկեղեցիները չի կարելի բաժանել միմյանցից, քանի որ այդ դեպքում խախտվում է Եկեղեցու միությունը։ Հաղթական Եկեղեցին բաժանված է Զինվորյալից միմիայն մարմնապես, ըստ որում՝ նրանք կապված են անքակտելի միությամբ։ Ուրեմն, ճշմարիտ եկեղեցին գոյություն չունի ո՛չ առանց Հաղթականի եւ ո՛չ էլ առանց Զինվորյալի։ Հաղթական եկեղեցին Զինվորյալի հաղթության երաշխիքն է, իսկ Զինվորյալը՝ Հաղթականի հանդեսը։

 «Բարեխոսության» սկզբունքը Եկեղեցու միության, ընդհանրականության արդյունքն է։ Երկնային եւ երկրավոր Եկեղեցիները (Հաղթական եւ Զինվորյալ), իբրեւ մի Եկեղեցի, մի Մարմնի տարբեր անդամներ, կապված են միմյանց. Հաղթական Եկեղեցին՝ իր բարեխոսությամբ եւ Զինվորյալը՝ իր աղոթքով, քանի որ Եկեղեցու անդամները միմյանց աղոթքի կարոտ են։

 Ամեն կիրակի հայ եկեղեցում պատարագի ժամանակ քահանան հիշատակում է սրբերին, այդպիսով խորհրդավորաբար հաստատելով Եկեղեցու միությունը: Պատարագի այդ մասում սարկավագները անցնում են սեղանի աջ կողմը եւ ձեռնամած կանգնում՝ սրբերին հիշատակելու համար: Աջ կողմն են կանգնում, որովհետեւ սրբերը արդեն արժանացել են աջակողմյան դասին՝ Հիսուսի հետ (Սբ. Սեղանը Աստծու ներկայությունն է): Քահանան հիշատակում է գլխավոր սրբերին, իսկ սարկավագները՝ մյուս սրբերին: Այդ պահին ժողովուրդը՝ զինվորյալները, միանում են սրբերին (Հաղթական Եկեղեցում) եւ իրենց միասնական աղոթքով, որպես մի եկեղեցի, մի մարմին, մեկ հոգի փառաբանում են Աստծուն:

Ինչո՞վ է հիմնավորվում սրբերի բարեխոսությունը

– Որեւէ սկզբունք, որ ընդունում է եկեղեցին, պետք է բավարարի նվազագույնը երկու պայմանի.
ա. համաձայն լինի Ս. Գրքի սկզբունքներին,
բ. հաստատված եւ ընդունված լինի հայրերի կողմից։

 Ինչպես տեսանք, «Սրբոց բարեխոսության» սկզբունքը բավարարում է այդ պայմանները։ «Յիշատակ յաւիտենից եղիցի արդար», – ասում է Դավիթը (Սաղմոս ՃԺԱ, 6) կամ ինչպես Սողոմոնն է ասում՝ «Յիշատակ արդարոց հանդերձ գովութեամբ» (Առակ. Ժ, 7)։ Եկեղեցու հայրերն էլ միշտ նշել են ննջեցյալներին հիշատակելու անհրաժեշտության մասին. Պողոս առաքյալի աշակերտ Ս. Դիոնեսիոսն ասում էր. «Տոնեցեք, պատարագ մատուցեք նրանց հիշատակի համար, որոնք իրենք պատարագվեցին (զոհվեցին) Աստծու համար», իսկ Ոսկեբերանն ասում էր. «Մի՛ հապաղեք հիշատակել ննջեցյալներին, աղոթք մատուցելով նրանց համար, քանի որ բոլորս մի մարմին ենք Քրիստոսի մեջ եւ նրա անդամները»։

 Ս. Գրքում (թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում) նկարագրված մի քանի պատմություններում առկա են ոչ միայն սրբերի աջակցությունը ապրողների կյանքում, այլեւ նրանց մասունքների միջոցով կատարված հրաշագործությունները։ Այսպես, Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելուց հետո մեռած մի մարդ է կենդանանում (Դ Թագ., ԺԳ, 21), իսկ Պողոսի թաշկինակով շատերն էին բժշկվում (Գործք ԺԹ, 12)։ Հետեւաբար, եթե ննջեցյալ սրբերի մասունքները կարող են հրաշքներ գործել, ապա որքան առավել են նրանց կենդանի աղոթքները (բարեխոսությունը)։ «Ուստի վկաների այսքան բազմություն ունենալով մեզ շրջապատած»՝ մենք պարտավոր ենք հիշել նրանց վարքը, նվիրումը, հավատը, որպես օրինակ ունենալով մեր կյանքի դժվարությունների ու փորձությունների ժամանակ։ Հայ եկեղեցու Տոնացույցի մեջ ընդգրկված հիշատակելի սրբերը, իհարկե չեն կարող ընդգրկել այդ բազմությունն ամբողջովին։ Այդ առումով էլ, Հայ եկեղեցու հայրերը սահմանել են մի ընդհանուր տոն բոլոր սրբերի համար՝ «Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից»։ Սրբերի այս ցանկը սկսվում է, բայց չի ավարտվում. այն ընդգրկում է մինչ հիմա եղած բոլոր սրբերին, վկաներին, Հիսուսի եւ Ավետարանի համար զոհվածներին՝ ընդգրկելով նաեւ ապագայի վկաներին ու սրբերին։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 16.04.2017 Եկեղեցական կյանք (16.04.2017)
Հաջորդ նյութը Inqnachanachoxutyun Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?