Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
davananq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչ է դավանանքը
Քրիստոնեական

Ինչ է դավանանքը

Published: 3 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԴԱՎԱՆԱՆՔ, դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը: Հայերենում դավանանք Եզրը որոշ իմաստով համապատասխանում է հունարեն δοvγμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե աստվածաբանության մեջ բյուրեղացել է որպես դավանական դրույթ կամ հավատքի ճշմարտություն: Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով:

 Դավանական խնդիրների հետ առնչվող աստվածաբանական ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology):

 Դավանանքի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է: Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է Աստվածաշունչ գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով և այլն:

 Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառ դավանությունն է: Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառ դավանանքը այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին (Մատթ. 16.18): Ուղղափառ Դավանանքին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է:

 Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզերական ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը: Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք Դավանանքի հակիրճ ձևակերպումներ են: Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ Դավանություն հավատո: Այս իմաստով Դավանանքը ուղղափառ հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն:

 Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը: Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավանական ժառանգություն՝ ուղղափառ հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար: Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է:

Մեսրոպ քհն. Արամյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axlcxa ekegheci Վիրահայոց թեմում օծվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին
Հաջորդ նյութը edem ԴՐԱԽՏԻ ԵՎ ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶԻ ՄԱՍԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surbgrayin 234
Քրիստոնեական

Սուրբ Գրքի բարբառային և աշխարհաբարյան պատառիկներ

9 Օգոստոսի, 2019
Mahacacner
Քրիստոնեական

Հոգիների մասին, թէ ինչպէս են ապրում, եւ կամ ինչպիսին է նրանց հանգիստը

11 Հուլիսի, 2017
Dastiarakutyun
Քրիստոնեական

Երեխաների դաստիարակության մասին. Ս. Հովհան Ոսկեբերան

1 Հունիսի, 2021
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?