Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հանրապետական մաղթանք Հ.Հ. անկախության 25-ամյակի առիթով (նկարներ)
Նորություններ

Հանրապետական մաղթանք Հ.Հ. անկախության 25-ամյակի առիթով (նկարներ)

Published 20 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի:

 Արարողությանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ ու հասարակական գործիչներ:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մայր եկեղեցի մուտք գործեցին եկեղեցականների թափորի ուղեկցությամբ և իրենց խոնարհումը բերեցին ամպհովանու ներքո ամփոփված հայոց հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքներին: Ապա օրհնելով ներկա հավատավոր ժողովրդին` 14 եպիսկոպոսների ուղեկցությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը բարձրացան Սուրբ Խորան, ուր սկսվեց Հանրապետական մաղթանք` Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության  և նրա ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար:

 Արարողության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը և Արամ Ա Կաթողիկոսը ծնրադիր ընթերցեցին «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով, որ Աստված իր Ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի Հանրապետությունը և համայն հայոց ազգը:

 Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց օրհնությունն ու պատգամը հղեցին համայն հայ ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

 

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

 

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Սիրեցյալ եղբայր, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,

Հոգևոր հայրեր, հարգելի պետական այրեր,

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի նվիրական առիթով ողջունում և Մեր շնորհավորանքներն ենք բերում ձեզ և հավատացյալ համայն մեր ժողովրդին: Այսօր սրբազան այս կամարների ներքո ձեզ հետ միասին գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված հայրենի մեր երկրի խաղաղության ու բարօրության համար: Մեր երախտագիտությունը հայտնեցինք Երկնավորին, որ ազատ կյանքի պարգևն է շնորհել մեզ: «Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, յաղագս ամենայնի, Տէ՛ր, փառք Քեզ» (Ժամագիրք):

Մեր ժողովուրդը երկար է մաքառել հայրենի հողում անկախ պետականության վերականգնման համար: Այսօր ունենք 25- ամյա նորատունկ մեր հանրապետությունը, որը հույսերի մարմնացումը, սերն ու հպարտությունն է մեր ժողովրդի: Երիտասարդ է մեր պետությունը, բայց նաև կայացած է այնքան, որպեսզի կարողանա իրականության առաջնորդել մեր ժողովրդի ձգտումները, ազգային զարթոնքի տեսիլքները:

Պետականության կայացման ճանապարհը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հեշտ չտրվեց մեզ: Մեր ժողովուրդը դիմագրավեց բազում դժվարությունների ու նեղությունների, մինչ օրս շարունակվող շրջափակմանը, Արցախի ազատագրության պայքարում մեզ պարտադրված պատերազմին, ներքաղաքական կյանքի ցնցումներին: Ամենածանր իրավիճակներում, մեր պետականությանը սպառնացող բոլոր վտանգների ու փորձությունների առջև հաղթանակող եղան առ հայրենին մեր ժողովրդի անմնացորդ սերն ու նվիրումը, իր ազատ, նոր կյանքը կերտելու տեսիլքը: Փառք Քեզ, Տեր, որ մեր սիրտը լցրեցիր Քո ամենաբավական ողորմության լիությունից և արժանի դարձրեցիր վերակերտելու անկախ մեր պետականությունը: Փառք Քեզ, Տեր, որ անհաղթահարելի թվացող փորձությունների մեջ Քո Սուրբ Անվանը ապավինած մեր ժողովուրդը հերոսաբար պայքարեց ու ամրացրեց հիմերը մեր պետության, շարունակեց ապրել ու բարին արարել և իր արդար իրավունքները պաշտպանել:

Այսօր հպարտ ենք անկախ պետականության ձեռքբերումներով, մեր քաջարի բանակով ու անմահ հերոսներով, անկախության արժեքը իրենց հոգիներում կրող մեր նոր, լուսամիտ սերնդով: Այսօր թոթափած անաստվածության լուծը՝ զորանում է և հոգևոր կյանքը մեր ժողովրդի: Կառուցվում ու շենանում են մեր սրբատեղիները, քրիստոնյա կրթվում մեր զավակները: Հայրենի անկախ պետականությունը աշխարհասփյուռ մեր ժողովրդին հնարավորություն է ընձեռել դրսևորելու իր միասնականությունը, հայրենաշեն ծրագրերի և ազգային իղձերի շուրջ համախմբվելու ներուժը: Բոլոր ժամանակներում, բայց մանավանդ անկախության տարիներին, սփյուռքի սիրտը ջերմորեն բաբախել է հայրենիքի համար, որի վկայությունն են աշխարհի չորս ծագերում ապրող մեր զավակների հայրենանպաստ բազում գործերը: Մեր պետությունը, արդարև, ամուր հենարան է համազգային մեր իղձերի իրագործման, Արցախում մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու մեր արդար դատի հաղթանակի համար:

Այս ձեռքբերումներով հանդերձ՝ անցած 25 տարիները բավական չեղան պետականակենտրոն համապարփակ մտածողություն կերտելու, թերություններն ու բացթողումները լիովին սրբագրելու, ամբողջովին լուծելու ընկերային և տնտեսական խնդիրները, որոնք հանգեցնում են անվստահության, անհանդուրժողության կամ անտարբերության դրսևորումների, լարված իրավիճակների, երբեմն նաև՝ մարդկային ցավալի կորուստների:

Սիրելիներ, հակառակ բոլոր մարտահրավերների ու դժվարությունների՝ վերելքի բարի ու արժանավոր ուղի ենք անցել, և մեր առջև մեր երկրի հզորացման նույնքան պատասխանատու և պատվավոր պարտավորությունն է: Առաքյալը պատգամում է մեզ. «Գնա՛ արդարության, հավատի, սիրո, խաղաղության և սրբության հետևից» (Բ Տիմ. Բ 22): Այս արժեքներն են կերտում աստվածապատկեր նկարագիրը մարդու, բարձրացնում հասարակությունների կյանքը և անսասան պահում պետությունների հիմերը: Հայրենիքում և սփյուռքում ամեն օր մեր կյանքով ու գործերով հաստատենք, որ կրողն ենք այս առաքինությունների, որ սիրում ենք մեր երկիրը և ունենք ներուժը դիմագրավելու բոլոր մարտահրավերներին՝ պահպանելով մեր կյանքը արդարության, խաղաղության, սիրո ու միասնության շավիղներում: Միշտ հիշենք՝ միայն համախմբվածությամբ է հնարավոր իրագործել հզոր հայրենիքի մեր տեսիլքը, միայն օրինահարգությամբ, արդարասիրությամբ, ծառայանվիրումով,  հանձնառություններով ու զոհողություններով կարող ենք ծաղկեցնել մեր կյանքը և ամուր ու հաստատուն պահել մեր պետականությունը: Միայն հզոր պետություն ունենալով կարող ենք սատար կանգնել սփյուռքի մեր համայնքներին, ազգային ինքնության պահպանության իրենց նվիրական ջանքերին և նեցուկ լինել նեղությունների մեջ հայտնված մեր ազգի զավակներին:

Այս պահին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, երբ մենք գոհաբանական աղոթք ենք բարձրացնում առ Աստված մեր Անկախության 25-ամյակի առիթով, հոգու պարտք ունենք մեր խոնարհումը բերելու խնկելի հիշատակին մեր հերոս զավակների, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հայրենիքին, խոնարհում բերելու բոլոր նվիրյալներին, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին, քաջություն ու կորով դրսևորեցին մեր պետականության վերահաստատման ու կայացման համար:

Ուրախ ենք, որ այսօր Հանրապետական մաղթանքը կատարեցինք Մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ աղոթակցությամբ հավատավոր մեր զավակների, հոգևոր հայրերի և պետական այրերի՝ ի գլուխ Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանի: Մեր Եկեղեցին վասն հայրենյաց հանապազօրյա իր աղոթքով և իր ամեն կարելիությամբ շարունակելու է սատար կանգնել մեր պետությանը՝ հանուն մեր երկրի առաջընթացի ու մեր ժողովրդի բարօրության:

Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր Սուրբ Աջով պահապան լինի և անվրդով խաղաղություն ու բարի առաջընթաց պարգևի մեր երկրին, ուժ և կորով՝ հայրենի իշխանություններին, շնորհ և օրհնություն՝ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ զորացնելու մեր հայրենիքը և պայծառացնելու ազգային կյանքը:

«Կեցո՛, Տէր, զժողովուրդս Քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս Քո, հովուեա՛ եւ բարձրացո՛ զսոսա յայսմհետէ մինչեւ յաւիտեան». ամեն:

20-1 20-2 20-3 20-4 20-5 20-6 20-7

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտ տվեց ՀՀ-ում Իսրայելի դեսպանին
Հաջորդ նյութը zorahandes 2016 Անկախության 25-ամյակի զորահանդեսը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?