Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գանձասարի վանք (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գանձասարի վանք (նկարներ)

Published: 7 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Գանձասարի վանք, ուր տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն։

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվեց աղոթք, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարիգալստյան խոսքով ողջունեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն նկատեց այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար։ «Եկել եք զորակից դառնալու և գոտեպնդելու ձեր հոգևոր հոտին՝ ձեր զավակներին և զինվորականներին, որպեսզի անսասան պահեն մեր սահմանն ու խաղաղությունը», — ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախ այցելելու հնարավորության համար։

«Մենք եկել ենք մեր օրհնությունը բերելու Արցախի մեր քաջարի ժողովրդին, եկել ենք մեր զորակցությունը բերելու Արցախի իշխանություններին, եկել ենք օրհնելու Հայոց բանակի խիզախ մարտիկներին, որպեսզի նրանց բազուկը միշտ հաղթական լինի և Աստծու օրհնությունն ու պահապան Ս․ Խաչի զորությունը բոլոր ժամանակներում ուղեկից լինեն նրանց», — ասաց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց աղոթքի կարևորությանը, որը հավատքի զորացման աղբյուրն է։ «Մեր հայրերն այս սքանչելի Արցախ աշխարհում բազում աղոթատներ են կառուցել, որպեսզի աղոթքի միջոցով զորեղ լինի Արցախի ժողովրդի հավատքը, որ հրաշագործում է մարդկային կյանքում։ Բոլոր հրաշքները կատարվում են շնորհիվ զորեղ հավատքի։ Դրանք միայն անիմանալի, անբացատրելի երևույթներ չեն, հրաշքները մեր կյանքի իրական դրսևորումներն են։

Մեր պատմության ընթացքին մենք բազում հրաշքներ ենք տեսել։ Մարդկայնորեն անըմբռնելի իրագործումներ են տեղի ունեցել մեր ժողովրդի կյանքում, շնորհիվ Աստծու զորության և ներկայության, հաղթանակներ, որ արձանագրել ենք արցախյան գոյամարտի ժամանակ, նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։

Այս ամենի մեջ  տեսնում ենք Աստծու ներկայության հզորությունը։ Եվ մենք պիտի շարունակենք ապավինել Աստծուն, որպեսզի միշտ հաղթական լինենք  ինչպես պատերազմի դաշտում, այնպես և մեր կյանքի շինության գործում։

Մենք այսօր աղոթքի ենք կանգնած այստեղ, որպեսզի Աստված զորացնի հավատքը Արցախի մեր ժողովրդի հոգում և հավատի հրաշքը ուղեկից լինի մեր ժողովրդին», — նշեց Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ այդ հավատքը հովանի լինի Արցախի հավատավոր ժողովրդին և Աստված ապահով ու անվտանգ պահի Արցախի սահմանները, անսասան՝ հիմերը հայոց պետականության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին Արցախ այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար, նաև իր գնահատանքը բերեց ԼՂՀ իշխանություններին Արցախ աշխարհը շեն ու բարգավաճ պահելու բոլոր ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև աղոթեց Հայոց բանակի, նրա հրամանատարների և զինվորների համար։

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետը հայցեց Երկնավորից, որպեսզի Արցախ աշխարհը ոչ մի փորձության չենթակվի և ապրի խաղաղության, սիրո ու առաջընթացի մեջ։

«Հրաշափառի» արարողությունից հետո վանքի տարածքում գտնվող Մատենադարանի շենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։

7-1 7-2 7-3 7-4 7-5 7-6 7-7 7-8 7-9 7-10 7-11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arataxil krqer Արմատախիլ չարված կրքերը (առակ)
Հաջորդ նյութը 8 1 1 Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

14 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին (նկարներ)

14 Մարտի, 2019
08 4
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

8 Սեպտեմբերի, 2017
Araratyan tem
Նորություններ

Հայտարարություն Արարատյան Հայրապետական թեմի կողմից

10 Ապրիլի, 2019
24 6
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռում (նկարներ)

24 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?