Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտ տվեց ՀՀ-ում Իսրայելի դեսպանին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտ տվեց ՀՀ-ում Իսրայելի դեսպանին

Published: 20 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպմանը ներկա էին նաև Իսրայելի ԱԳՆ Եվրասիայի բաժնի պատասխանատու Ռաֆայել Հարպազը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, հրաժեշտ տալով դեսպանին, իր գնահատանքը փոխանցեց նրան պաշտոնավարման շրջանում ի նպաստ երկու ժողովուրդների կապերի ամրապնդման գործադրած ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ` վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու կողմից ամեն ջանք կգործադրվի դրանց առավել սերտացման և արդյունավորման համար: Մասնավոր անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական առնչություններին և ընդհանրություններին` Ամենայն Հայոց Հայրապետը հիշատակեց դեռևս 7-րդ դարում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հաստատումը և երկրում ձևավորված հայկական համայնքը: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Իսրայելի իշխանություններին համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Նորին Սրբությունը նաև ցավով խոսեց անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված ջերմ բարեկամությանը:
Իր հերթին դեսպան Շմուել Մեիրոմը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ուշադրության ու ջերմ ընդունելության համար և ներկայացրեց իր գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Հանդիպման վերջում իր բարեմաղթանքներն ուղղելով պրն. Շմուել Մեիրոմին` Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ դեսպանը կշարունակի իր նպաստը բերել հայ-իսրայելական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 6 1 4 ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդ նյութը 20 7 Հանրապետական մաղթանք Հ.Հ. անկախության 25-ամյակի առիթով (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin b 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին

27 Մայիսի, 2014
Taron srbazan gigapixel low res scale 4 00x
Նորություններ

Ի Տեր հանգչեց Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

6 Դեկտեմբերի, 2023
Garegin B 245
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

5 Օգոստոսի, 2020
IMG 4892 copy
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Արցախ (նկարներ)

13 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?