Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahq 2 e1456853109465
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Ճշմարիտ պահեցողության մասին
Պահքի մասին

Ճշմարիտ պահեցողության մասին

Published: 4 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլեւ մեղքերի խափանումը»: Սուրբ Հովհան Մանդակունի:

 Ճշմարիտ կերպով պահք պահելը մեծ օգտակարություն է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգու փրկության համար, եւ Եսայի մարգարեի բերանով Տերը պատգամում է մեզ, թե ինչպես պետք է պահել պահքը, որ ընդունի եւ օրհնի պահողին Արարարիչը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը կարծես բողոքի ձեւով հարց է ուղղում Աստծուն.

 «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ Դու չիմացար»:

 «Որովհետեւ ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:

 Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ արհամարհում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ, եւ Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք եւ ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը: — Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին եւ պատռի՛ր անիրավ մուրհակները:

 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:

 Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանա քո արդարությունը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:

 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստված պիտի լսի քեզ. մինչեւ դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:

 Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի:

 Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, որից ջուրը չի պակասիե (Հմմտ. Եսայի 58. 3-11):

 Սուրբ գրքից մեջբերած հատվածներից ու եկեղեցու հայրերի խրատներից կարող ենք եզրակացնել. պահքը ո՛չ միայն ուտել-չուտելու մրցասպարեզ է, այլեւ սրտի եւ հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ սրբագործվելու կենարար միջոց:

 Աղոթում ենք, որ Տեր Աստված օգնական լինի ամենքիս Մեծ Պահքի պահեցողության առաջիկա օրերին:

 Ամեն

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 37

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 28 2 2 Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Garegin B 901 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Avag choreqshabti
Պահքի մասին

Ավագ չորեքշաբթի

11 Ապրիլի, 2022
Datavori kiraki 2 e1520627838542
Պահքի մասին

Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

21 Մարտի, 2020
pahqi bnuyty
Պահքի մասին

Պահքի բնույթը

17 Փետրվարի, 2015
bun barekendan
Պահքի մասին

Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

27 Փետրվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?