Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 29 Ուր. ԳԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 28 Եշ. ԳՁ. Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 26 Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 25 Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Սեպտեմբերի 24 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gevorg Danielyan 217
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Այսպիսին պետք է լինի ազգային երանգ ունեցող ցանկացած հարցի նկատմամբ պատասխանատվության զգացումը. Գևորգ Դանիելյան
Հարցազրույցներ

Այսպիսին պետք է լինի ազգային երանգ ունեցող ցանկացած հարցի նկատմամբ պատասխանատվության զգացումը. Գևորգ Դանիելյան

Published 20 Հոկտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մոսկվայում նախորդ շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը` Արցախի հակամարտության շուրջ ծագած հիմնարար խնդիրների կարգավորման համատեքստում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղեկցող պատվիրակության կազմում է եղել ԳՀԽ անդամ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

– Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը թվով 17-րդն էր` արցախյան հակամարտությունից ի վեր: Դուք առաջին անգամ չէ, որ ներկա եք այդ ձեւաչափով բանակցություններին: Ինչո՞վ էր այն առանձնահատուկ, կայի՞ն փոփոխություններ ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ:

– Առանձնահատկությունը համարժեք ընկալելու համար նախ անհրաժեշտ է ելակետ ընդունել այն, որ Ալիեւին եւ իր քարոզչամեքենային հաջողվել է միջազգային տարբեր հարթակներում համոզիչ դարձնել ակնհայտ կեղծիքներ: Նա առանց վարանելու եւ գրեթե առանց տեսանելի խոչընդոտների հանդիպելու, պնդումներ է անում, թե իբր Հայաստանն է սանձազերծել պատերազմը, եւ ինքը հարկադրված է եղել պաշտպանվելով՝ հաղթել: Իհարկե, նաեւ անհեռատեսորեն բացահայտում է իր կողմից պատերազմ սանձազերծելու նկրտումները` պնդելով, թե երկար ժամանակ սպասել է, որ կամավոր ազատեն տարածքները, սակայն, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում` հարկադրված ինքն է դիմել ռազմական գործողությունների եւ այլն: Արդեն ծանոթ եք Վեհափառ Տիրոջ ելույթին, ուստի` փորձեմ հակիրճ ներկայացնել այն հստակ գնահատականները, որոնք ուղղվեցին հենց Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին. պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, իսկ պատերազմում ոչ պակաս դերակատարում են ունեցել Թուրքիան, վարձկան ահաբեկիչները եւ մի շարք այլ պետությունների զինված ուժեր, ուժի միջոցով պարտադրված ենթադրյալ խաղաղությունը հուսալի չէ, այն իրական խաղաղություն չէ, ինչի վառ ապացույցն է Ադրբեջանի ներկայիս  ռազմատենչ կեցվածքը, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը բնավ փակված չէ, այն օրակարգից իսպառ չի հանվել անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ավելին` այն միանշանակ գտնվում է միջազգային իրավասու կառույցների տիրույթում, հարկ է անհապաղ վերադարձնել ռազմագերիներին` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի կարգավիճակ է իրենց տալիս: Միաժամանակ, փաստելով, որ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց նկատմամբ կիրառվում են անմարդկային կտտանքներ, հարկ է վերջապես խիստ պահանջներ ներկայացնել նաեւ միջազգային իրավասու կառույցներին, հարկ է զերծ մնալ պատմական զեղծարարությունից, մասնավորապես` հայկական սրբավայրերը յուրացնելու կամ իրականում գոյություն չունեցող կրոնական համայնքներին, ինչպես ուդիների պարագայում է, իբր պատկանելու հարցեր բարձրացնելուց եւ ընդհուպ` եկեղեցիները բարբարոսաբար ավերելուց: Սրանք եւ բազում այլ պնդումներ մեզանից շատերի համար, իհարկե, կարող են այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ ընկալվել, որոնց հրապարակման կարիքն անգամ չկա, սակայն, ինչպես նկատեցի մինչ այս, մենք հայտնվել ենք հզոր քարոզչամեքենայի ազդեցության ներքո ձեւավորված տիրույթում, որի պարագայում միջազգային հարթակներում անվերապահորեն մեծ հեղինակություն վայելող գործչի խոսքը չափազանց ազդեցիկ է եւ մնայուն: Ինչ խոսք, սրանք սոսկ եզրահանգումներ չեն, եւ Վեհափառ Տերը պարբերաբար այս բնույթի հարցադրումները քննարկման եւ գործնական հարթություն տեղափոխելու քայլեր է անում բոլոր հնարավոր ու անհնարին կապերով: Անշուշտ, տեղյակ եք, որ ընդամենը օրեր առաջ նույնաբնույթ քննարկումներ եղան Վատիկանի առաջնորդի հետ, որում կարեւոր ներդրում ունեցավ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ի դեպ, այդ այցի արդեն հաջորդ օրը, Վեհափառ Տիրոջ հանձնարարությամբ եւ իր անմիջական ղեկավարությամբ` մենք տքնաջան աշխատել ենք շաբաթ եւ կիրակի օրերին` ամփոփելով առաջիկա այցին վերաբերող ողջ նյութը եւ ուրվագծել հնարավոր զարգացումները: Կարծում եմ, հենց այսպիսին պետք է լինի ազգային երանգ ունեցող ցանկացած հարցի նկատմամբ պատասխանատվության զգացումը:

– Այն, որ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն պատրաստակամություն հայտնեց նստելու այս ձեւաչափով բանակցությունների, իրականում խաղաղության ձգտմա՞մբ էր պայմանավորված, թե՞ Կիրիլ Պատրիարքի միջնորդությունը, պարզապես, չէր կարող մերժել:

– Առաջին հերթին, ինչպես նկատեցի, պայմանավորված էր միանգամայն լայն օրակարգով հարցերի քննարկում նախաձեռնելու եւ միջազգային հարթակներում ձեւավորված թյուր պատկերացումները հիմնովին ջախջախելու, ինչպես նաեւ մի շարք առանցքային հարցադրումների շուրջ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու առաքելությամբ: Իհարկե, Հայ եկեղեցին կողմ է խաղաղությանը, քարոզում է խաղաղություն, բայց եւ միանշանակ վերապահում է առաջադրում, ըստ որի` ներկայիս ռազմատենչ կեցվածքով ձեւավորված հարաբերական խաղաղությունն ընդհանուր ոչինչ չունի իրական խաղաղության հետ, ուժի միջոցով խաղաղություն չեն պարտադրում, դա հանգեցնում է սոսկ խորքային հակասություններով լիցքավորված եւ պայթյունավտանգ իրավիճակների: Միաժամանակ, իհարկե, հանդիպումը կայացավ Կիրիլ Պատրիարքի անմիջական ջանքերի շնորհիվ, ով եւս հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի հանդիպումը ունենա գործնական նշանակություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bagrat eps Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ. Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Հաջորդ նյութը Vrdanes srbazan 214 ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ
Mayr ator 368
Նոր նշանակումներ
Նորություններ
Qentrberi arqepiskopos 23
«Հայերին ցեղասպանություն է սպառնում Լեռնային Ղարաբաղում։ Աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի» Քենտրբերիի նախկին արքեպիսկոպոս դոկտոր Ռոան Ուիլյամս
Նորություններ

Ընթերցեք նաև

Bagrat srbazan 328
ՏեսանյութերՀարցազրույցներ

Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հարցազրույցը «Օրախնդիր» հաղորդման շրջանակում (տեսանյութ)

4 Հուլիսի, 2023
Anushavan 368
Հարցազրույցներ

Մյուս դասագրքերից բոլորը գո՞հ են, թե՞ միայն «Հայ Եկեղեցու պատմությունից» են դժգոհ  

20 Հունիսի, 2023
Miqayel arqepiskopos harc
Հարցազրույցներ

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը «Հարցեր կան» հաղորդման շրջանակում

25 Ապրիլի, 2023
timthumb
Հարցազրույցներ

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

12 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?