Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kanonakan grqer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստվածաշնչի Կանոնական գրքերի մասին
Քրիստոնեական

Աստվածաշնչի Կանոնական գրքերի մասին

Published: 16 Հուլիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի: Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր կազմում են Աստվածաշնչի Կանոնը: Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների կանոնական գրքեր բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն:

 Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկական կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի: կանոնական գրքերի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան գրերի գյուտը և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է հունարեն և ասորերեն: Հայերեն թարգմանության Աստվածաշնչի կանոնական գրքերի առաջին ցանկը տվել է Կորյունն իր «Վարք Մաշտոցի» երկում:

 Նրանից հետո Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Այրիվանեցի, Գրիգոր Որդի Աբասա, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ):

 Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768-ի Պարտավի եկեղեցական ժողովը՝ Սիոն Ա Բավոնեցու ձեռամբ: Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական: Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում: Ըստ Մ. Օրմանյանի՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված կանոնական գրքերի մասին: Դարերի ընթացքում կանոնական գրքերի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ: Ներկայիս հայկական կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք):

 Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39 կանոնական գրքերից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը: Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար:

 Հայկական երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ,Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում:

 Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն: Դրանք են՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք, Հեսու, Դատավորներ, Հռութ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու, Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել  (տես նաև Աստվածաշունչ մատյան կամ Սուրբ Գիրք):

Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 15 2 10 Կատարվեց Հանրապետական մաղթանք և եկեղեցականների պարգևաբաշխություն (նկարներ)
Հաջորդ նյութը Adam Eva 3 Ադամական մեղք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Satana
Քրիստոնեական

ԴԵՎԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ

4 Հունիսի, 2017
hayr mer
Քրիստոնեական

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ

11 Ապրիլի, 2017
Draght
Քրիստոնեական

Դրախտ. բարուց եւ չարից անդին

11 Հուլիսի, 2016
Քրիստոնեական

Դժոխքի եւ նրա չար ու դառը տանջանքների մասին

30 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?