Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Srtaget Astvac
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԱՍՏՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՍՐՏԱԳԵՏ. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՍՐՏԱԳԵՏ. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ

Published: 13 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  «ԽՈՒՍԱՓԵՆՔ ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՉ ՈՔԻ ՉՀԻՇԵՆՔ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ, ՆԱԵՎ ՉԾԱՄԱԾՌԵՆՔ ՄԵՐ ԴԵՄՔԸ, ԵՐԲ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ՄԵՐՁԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ»
Աստված է միայն սրտագետ, իսկ սատանան այն քննել չի կարող. «Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել Քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ» (Հոբ 7:20): «Նա, որ ստեղծել է նրանցից յուրաքանչյուրի սիրտը, հաշվի է առնում նրանց բոլոր գործերը» (Սաղմ. 32:15): Բայց այն խոսքերից, որ մենք արտաբերում ենք, կամ մարմնի ինչ-որ շարժմամբ նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում մեր սրտում:

 Օրինակ, երբ մենք խոսակցության մեջ մերկացնում ենք նրանց, ովքեր մեզ չարախոսել են, մեր այդ խոսքերից դևերը հանգում են այն բանին, որ մենք նրանց հանդեպ սիրով չենք տրամադրված, և սկսում են նրանց դեմ չար մտքեր հարուցել մեր մեջ ու ընդունելով այն՝ մենք ընկնում ենք հիշաչարության դևի բռնակալության տակ, իսկ սա մշտապես վրեժխնդրության մտքեր է հարուցում:

 Եվ սրա համար Սուրբ Հոգին մերկացնում է մեզ՝ ասելով. «Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում» (Սաղմ. 49:20): Սրանք բացելով մտքերի դուռը՝ հիշաչարությամբ խռովում են միտքը՝ աղոթքի ժամանակ անընդմեջ պատկերելով թշնամու դեմքը մեր առջև և նրան միշտ մեր առջև ենք տեսնում Աստծո փոխարեն նրան ունենալով՝ որպես աստված: Քանի որ աղոթքի ժամանակ ով մեր մտածմունքի առարկան է, նա էլ մեր աստվածն է:

 Դրա համար էլ խուսափենք չարախոսության հիվանդությունից, ոչ ոքի չհիշենք չարությամբ, նաև չծամածռենք մեր դեմքը, երբ հիշեցնում են որևէ մերձավորի մասին: Քանի որ չար դևերը հետաքրքրությամբ հետևում են մեր բոլոր շարժումներին և ուսումնասիրում այն ամենը, ինչը կարող են օգտագործել մեր դեմ:

 Ոչ մեր վեր կենալը, ոչ նստելը, ոչ կանգնելը, ոչ արարքները, ոչ խոսքերը, ոչ հայացքը բաց չեն թողնում. «Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողներն անօրինություն խոսեցին և գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին» (Սաղմ. 37:13), որպեսզի աղոթքի ժամանակ կեղտոտեն խոնարհ միտքը և հանգցնեն երանելի լույսը:

Աղբյուր՝ https://web.facebook.com/FatherHovsep

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mi caxrir e1476296570142 Մարդ ծաղրելու հիվանդությունը
Հաջորդ նյութը Kaxvacutyun heraxosneric filmeric Կախվածություն բջջային հեռախոսներից, համակագիչներից և հեռուսատցույցից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Payqariri
Քրիստոնեական

Մի՛ հուսահատվիր, պայքարի՛ր

26 Մայիսի, 2017
Քրիստոնեական

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

16 Դեկտեմբերի, 2016
Kyanqi imasty
Քրիստոնեական

Ի՞ՆՉ ԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ Է ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

7 Օգոստոսի, 2016
Xonarutyun
Քրիստոնեական

Խոնարհության պտուղները

3 Հոկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?