Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 23 Եշ. ԴԿ. ԼԲ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 22 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ariosakanutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Արիոսական վեճի սկզբնավորությունը
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

Published 3 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեռ Դոնատիստների վէճերը չէին վերջացել, և արևմուտքը իւր ներքին խաղաղութիւնը չէր գտել, երբ արևելքում յառաջ եկաւ մի այլ վէճ, դաւանական տեսակէտից խիստ մեծ նշանակութիւն ունեցող և ամբողջ եկեղեցին տակն ու վրայ անող – Արիոսական վէճը:

Այն Աստուածային էակը, որ աշխարհ եկաւ և գործեց երկրի վրայ, միևնո՞յնն է արդեօք, ինչ որ երկինք ու երկիր կառավարող Աստուածը: Յիրաւի աշխարհ եկած Աստուածային էակը մի ներքին ու յարատ և հաղորդակցութեան մէջ մտա՞ւ մարդկային բնութեան հետ և նրան յաւիտենականութեան աստիճանին հասցրե՞ց, թէ ոչ. ահա այն երկու հարցերը, որոնք բնականօրէն յառաջ պիտի գային Բանի մարդեղութեան և մարդկային բնութեան Աստուածացման վարդապետութիւնների առթիւ: Այս երկու խնդիրները զբաղեցրին ընդհանրական եկեղեցին դարեր շարունակ, մինչ և նոքա իրենց վերջնական պատասխանն ստացան:

Որդին էակից է Հօրը թէ ոչ հարցին բացասական պատասխան տուեց Անտիոքի դպրոցի հիմնադիր Սամոսատցի Լուկիանոսը, իւր ժամանակի ամենագիտուն մարդն արևելքում: Մի պատկառելի անձնաւորութիւն և իբր և ճգնաւորական հայեացքների տէր աւելի ևս սիրուած իւր աշակերտներից, նա իւր շուրջն էր գրաւել շատ ուսանողներ, որոնք ուսուցչի անուամբ միայն իրենց կապուած էին զգում միմեանց հետ: Լուկիանոսի այդ աշակերտներից էին Արիոս Լիբէացին, Եւսեբիոս Նիկոմեդիացին, Թէոգնիս Նիկիացին և այլք: Լուկիանոսի վարդապետութիւնը հետ ևեալն էր. Աստուած մէկ է. ոչինչ հաւասար չէ նրան, որովհետ և ամեն ինչ արարած է, բացի նրանից: Նա ստեղծեց ոչնչից Բանին և ուղարկեց նրան աշխարհ: Սա մարդկային մարմին առաւ, բայց ոչ մարդկային հոգի. այդ պատճառով Քրիստոսի բոլոր հոգեկան կռիւներն ու զգացումները Բանին պէտք է վերագրել: Քրիստոսը քարոզեց մեզ Հօր Աստուծոյ մասին և իւր մարդեղութեամբն ու մահով մեզ համբերութեան օրինակը տուեց: Միով բանիւ Լուկիանոսի վարդապետութիւնը նոյնն է, ինչ որ Պօղոս Սամոսատցունը, միայն այն տարբերութեամբ, որ այստեղ Տէրը մի ստեղծեալ երկնային էակ է:

Ա. -Լուկիանոսի աշակերտ, վեր և յիշուած Արիոս Լիբէացին, Աղէքսանդրիայի մի երէց, սկսեց այս վարդապետութիւնը Աղէքսանդրիայում քարոզել, ուր միանգամայն հակառակ վարդապետութիւն էր իշխում: Արիոսը մի լուրջ, ճգնաւորական հայեացքների տէր և սիրալիր մարդ էր. ամբողջ քաղաքը, ամենից աւելի ճգնաւորներն ու կոյսերը սիրում էին նրան: Քաղաքի եպիսկոպոս Աղէքսանդրն անգամ սկզբում նրա գործունէութիւնը օիրնաւոր էր ճանաչում. բայց այնուամենայնիւ երկպառակութիւնն ու վէճը սկսուեց Արիոսի քարոզած վարդապետութեան պատճառով (թեր ևս 318-ին): Աղէքսանդրն սկզբում ուզում էր մեղմ վարուել նրա հետ, բայց վերջը 321-ին գումարուած մի ժղովով, Եգիպտական և Լիբիական 100 եպիսկոպոսների մասնակցութեամբ նզովեց նրան և արտաքսեց եկեղեցական հաղորդակցութիւնից. նրա հետ միասին մի քանի այլ համամիտների: Գործը սակայն սրանով չվերջացաւ: Արիոսը իսկոյն պաշտպանութիւն գտաւ իւր աշակերտակից և գաղափարակից Եւսեբիոս Նիկոմեդիացու կողմից: Վերջինս սկսեց կուսակիցներ որոնել իրեն և Արիոսի համար. նոյն ձևով վարուեց նա և Աղէքսանդրիայի եպիսկոպոս Աղէքսանդրը, և այդպիսով վէճը տարածուեց նաև այլ տեղերում:

Արիոսը ճանապարհորդելով Նիկոմեդիա գնաց, և փորձեց այնտեղից մի հաշտեցուցիչ գրութեամբ, ուղղուած Աղէքսանդրիայի եպիսկոպոսին, խաղաղութիւնը վերականգնել և վէճը վերջացնել, սակայն նորա բոլոր ջանքերն ի զուր անցան: Բիւթինիայի մի ժողով անցաւ Արիոսի կողմը. նոյն իսկ Եւսեբիոս Կեսարացին փորձեց յօգուտ Արիոսի միջնորդել Աղէքսանդրի մօտ – անօգուտ կերպով: Քաղաքական հանգամանքների շնորհիւ միայն Արիոսը կրկին Աղէքսանդրիա վերադառնալ և այնտեղ իւր գործունէութիւնը վերսկսել կարողացաւ: 323-ի աշնանը վէճն արդէն տարածուած էր ամբողջ արևելքում և այն էլ այնքան խիստ կերպով, որ ո՛չ միայն եպիսկոպոսներն էին իրար դէմ վիճում, այլ և հասարակ ժողովուրդը զանազան կուսակցութիւնների էր բաժանուել և երկպառակութիւնը մուտք էր գործել մինչ և իսկ ընտանիքների մէջ: Տարբեր կուսակցութիւններն այնքան ստոր և վատ սկսեցին վարուել իրար հետ, որ հրէաները թատրոններում ծաղրի առարկայ դարձրին քրիստոնեաներին և նրանց վարդապետութեան ամենաէական մասերը:

Կոստանդին կայսրը այլևս չհամբերեց և սկսեց միջամտել. նա ամենից առաջ մի ընդարձակ գրութիւն ուղղեց 323/24-ին Աղէքսանդրին և Արիոսին,- Կոստանդնի կրօնական քաղաքականութեան ամենանշանաւոր կոթողներից մէկը – որի մէջ երկուսի վէճը դատարկախօսութիւն անուանեց անհասկանալի բաների մասին, քանի որ ըստ Կոստանդնի հաւատի էական կէտերի մէջ երկուսն էլ համաձայն են: Կոստանդնին մեծ հոգս էր պատճառում իհարկէ պետութեան միութիւնը, որը նա վտանգուած էր տեսնում այդպիսի մեծ երկպառակութիւնների շնորհիւ. «Տուէ՛ք ինձ իմ հանգիստ օրերն ու անդարդ գիշերները. իմ մնացեալ օրերը մի՛ լցնէք տխրութեամբ», բացագանչում է կայսրը:

Սակայն այս նամակն էլ ոչինչ չօգնեց և կայսեր պատգամաւոր Կորդովայի Հոզիոս եպիսկոպոսն ևս անկարող եղաւ հաշտութիւն կայացնել հակառակ կողմերի մէջ: Ընդհակառակն, ինչպէս երևում է, Հոզիոսը համաձայնութեան էր եկել միայն Աղէքսանդրի հետ. վերջինս շուտով Նիկոմեդիա գնաց Հոզիոսի յետ ևից, միութիւնը կատարեալ անելու համար, և այնտեղ շատերին էլ համոզեց իրեն համաձայնել: Հոզիոսը համոզեց կայսրին վէճը ընդհանրական ժողովի վճռին թողնել. և Կոստանդինը տեսնելով իւր քաղաքականութեան անյաջողութիւնը, լսեց Հոզիոսին և ընդհանուր եկեղեցական կամ տիեզերական ա. ժողովն հրաւիրեց Նիկիայում:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aranc atelutyan Սիրտը գեղեցիկ պարտեզ է, որը պետք է հաճախ մաքրել մոլախոտերից (առակ)
Հաջորդ նյութը Eritasardi dardz Երիտասարդի դարձը (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016
Anapatakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

6 Նոյեմբերի, 2016
Etovpakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եթովպական ուղղափառ եկեղեցի (պատմական ակնարկ)

26 Ապրիլի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?