Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին

Published: 23 Մարտի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2020 թ․ սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և իրենց 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանը պատերազմի օրերին Գանձասարի վանքում անցկացրած երկու քահանաներին՝ Արժանապատիվ Տ․ Մխիթար քահանա Հարոյանին և Տ․ Խաչատուր քահանա Հայրապետյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Վրթանես եպիսկոպոսը Հայոց Հովվապետին ներկայացրեց քահանա հայրերին՝ տեղեկացնելով, որ նորաօծներն արդեն իրենց հոգևոր սպասավորությունը իրականացնում են Հայոց Եկեղեցու անդաստանում՝ Մխիթար քահանան՝ Արցախի թեմում, իսկ Խաչատուր քահանան՝ Սյունյաց թեմում։
 Այնուհետև հովվական ծառայության կոչվելու առիթով քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ արդյունավոր և հաջողյալ սպասավորության երաշխիքը ժողովրդի նկատմամբ անսակարկ սերն է, հանձնառությունը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը վստահված համայնքի հանդեպ: Նորին Սրբության խոսքի համաձայն՝ այդ առաքինությունների դրսևորման պարագային է, որ հոգևոր հովիվը կարող է արժանանալ ժողովրդի սիրուն ու հարգանքին։
 Անդրադառնալով հետպատերազմյան դժվարին կացությանը և մարդկանց ծանր հոգեվիճակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ այս իրավիճակում հայ ժողովրդի զավակներն առավել մեծ չափով կարիքն ունեն հոգևոր խնամքի և հոգածության։ Հայրապետը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերը պատասխանատվության մեծ զգացումով կիրականացնեն իրենց հոգևոր ծառայությունը՝ ուժ տալով իրենց համայնքայիններին հաղթահարելու առկա մարտահրավերները և զորացնելով լավատեսության ոգին ու հավատը հայրենիքի գալիք օրվա նկատմամբ։
 Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին՝ մաղթելով նրանց բարեհաջող, օրհնյալ ծառայություն:
23 1 23 2 23 3 23 4 23 5
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Azatutyun hogeor kyanqum Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում
Հաջորդ նյութը Surb ASTVACACIN Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի հայտարարությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

14.04
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (նկարներ)

14 Ապրիլի, 2022
Movses bishop 358
Նորություններ

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի հայտարարությունը

31 Մայիսի, 2024
Vahram qahan 214
Նորություններ

Կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

17 Հուլիսի, 2018
12 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին լսարանցիներին (նկարներ)

12 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?