Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Azatutyun hogeor kyanqum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում
Նորություններ

Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում

Published: 22 Մարտի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի այցելության ընթացքում ևս մեկ անգամ խոսեց 2018 թ-ին իրականացրած հեղափոխության գաղափարական հիմքի մասին, այս անգամ ներկայացնելով այն որպես քրիստոնեական և բերելով Պողոս Առաքյալի օրինակը, ով փարիսեցի էր և հալածում էր քրիստոնյայներին, սակայն դարձի եկավ Դամասկոսի ճանապրհին: Այս առնչությամբ մի քանի դիտարկում.

 1.Կդժվարանամ հստակ ուղերձները և հայտարությունները հիշել, սակայն Նիկոլ Փաշինյանը հեղափոխության գաղափարական հիմք է համարել նաև Գանդիի, Մանդելայի և այլոց գաղափարախոսությունները, որոնք կրել են համամարդկային, բարեսիրական գաղափարներ, սակայն չեն ներկայացվել որպես քրիստոնեական: Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում՝ հավասարեցնելով ապիկար կառավարումը աստվածային տնօրինության հետ:

 2.Նման համեմատությունները, ուղղակի մոլորեցնում են, ինչպես շատ աղանդավորներ, որոնք կտրում են Աստվածաշնչից որոշակի տողեր և սկսում են մեկնաբանել դրանք, որպես լիարժեք ճշմարտություններ, այն ինչ Սուրբ Գիրքը կարելի է հասկանալ միայն իր ամբողջականության մեջ: Նույնկերպ, երբ անդարադարձ է լինում Պողոս Առաքյալի անցյալին՝ խոսքը ինքնաշտկման, ինքնակատարելագործման մասին է: Եթե «դարձի չեկած» մարդիկ Սողոսներն (Պողոս Առաքյալի անունը մինչ Դամասկոսի ճանապարհին դարձի գալը) են, ապա ո՞վ է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

 3.Ո՜չ Աստվածաշնչում, ո՜չ եկեղեցական ավանդության մեջ երբեք չեք տեսնի մի մարդ, որ ատելություն է սերմանում և հաճելի է Աստծուն: Ի՞նչու են մարդիկ քարոզում ատել դիմացինին, որովհետև այդպես կարելի է խուսափել սեփական թերությունները տեսնելուց: Քրիստոնյայի կյանքը հարատև ինքնակատարելագործման մեջ է, եթե մարդ չի ձգտում ավելի լավը դառնալ, արդեն իսկ մեղքի մեջ է: Այդ իսկ պատճառով, քրիստոնյան, երբեք ինքն իրեն հպարտ չի կոչում: Նման կերպ վարվում են անկրոն մարդիկ, որ չունեն կուռ արժեհամակարգ, որոնց համար հավատը սկսվում և ավարտվում է սեփական շահով:

 3.Իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են օգտագործելով հասարակության լայն շերտերի անտեղյակությունը այս կամ այն հարցերին, իսկ հարկ եղած դեպքում, նրանք սկսում են կամայականորեն մեկնաբանել սեփական արտահայտությունները: Նման հեղհեղուկությունը չի կարող չհակասել Աստվածային Վեմին՝ Սուրբ Եկեղեցուն: Անհնար է երկու Տիրոջ ծառայել՝ մի կողմից խոսել վրեժի, մյուս կողմից բարեգթության, մի կողմից խաղաղասիրության, մյուս կողմից պատերազմի: Ես չեմ ընկալում առաքինություն, որտեղ համասեռամոլությունը ընդունելի և սովորական երևույթ է, որտեղ կարելի է մեծ գումարներ ծախսել տարբեր ֆիլմերի վրա, սակայն անմխիթար վիճակում թողնել հարյուրավոր կոթողներ և ընտանիքներ: Ընդհանրապես, երբ բարոյականությունը դառնում է հանրային, այն շատ արագ վերածվում է փարիսեցիության:

 4.Եթե իշխանավոր մարդիկ իրենց Եկեղեցու զավակ են համարում, ես ուրախ եմ, բայց երբ այդ զավակաները մսխում են իրենց ծնողի դարերի միջով պահպանած արժեքները, կարծում եմ հարց է առաջանում, արդյոք նման զավակներ պետք են, թե՝ ոչ:

Տիգրան քահանա Բադիրյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B Armen S. 347 Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը
Հաջորդ նյութը 23 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի թեմում ձեռնադրված նորաօծ քահանաներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

30 2 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին (նկարներ)

1 Հոկտեմբերի, 2019
Qahanaer e1596095743303
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը

15 Դեկտեմբերի, 2015
30 New Publication
Նորություններ

Նոր հրատարակություն

30 Մայիսի, 2017
Sepuh arqepiskopos 234
Նորություններ

Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

23 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?