Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Aral almast
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Ալմաստ որոնողը (առակ)
Առակներ

Ալմաստ որոնողը (առակ)

Published: 30 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Գյուղացին իր հողակտորը վարելիս մի փայլուն քար գտավ։ Քարը գրավիչ տեսք ուներ. նա մտածեց, որ դա հետաքրքիր խաղալիք կլինի երեխաների համար, և քարն առավ բերեց տուն:

 Երեխաները որոշ ժամանակ խաղացին, հետո ձանձրացան, ինչպես հատուկ է նրանց, ու քարը գցեցին լուսամուտի գոգին, որտեղ այն մոռացության մատնվեց։

 Մի թափառական այդ կողմերով անցնելիս հյուրընկալվեց գյուղացու տանը։ Ընթրիքից հետո սկսեցին զրուցել դեսից-դենից. թափառականը շատ նորություններ գիտեր աշխարհի տարբեր կողմերից։ Զրույցի վերջում խոսքը դարձավ գյուղացու ապրուստին, եւ թափառականը, կարծես իմիջիայլոց, ասաց.

 — Ես մի տեղ գիտեմ, որտեղ հենց ուղղակի գետի ափին ալմաստ է թափված։ Առանց մեծ ջանք գործադրելու՝ դու կարող ես հեքիաթային հարստության տիրանալ։ Իսկ քո հողակտորի վրա աշխատելով՝ ամբողջ կյանքում այսպես աղքատ էլ կմնաս:

 Առավոտյան թափառականը գնաց, իսկ ալմաստը գտնելու եւ հարստանալու տենչը համակեց գյուղացուն։ Ի վերջո, նա վաճառեց իր փոքրիկ վարելահողը ու ճամփա ընկավ` ալմաստ որոնելու` կնոջն ու երեխաներին խոստանալով հինգ տարի անց վերադառնալ հարստացած։ Շատ թափառեց, շատ որոնեց ու չարչարվեց, բայց այդպես էլ չգտավ այն գետը, որի ափերն ալմաստով էին ծածկված։ Սակայն այդ հինգ տարիների ընթացքում նա լավ ճանաչեց ու իմացավ, թե ինչ է ալմաստը։ Եվ երբ տուն վերադարձավ, աչքերին չհավատաց. աներեւակայելի մեծության մի հազվագյուտ ալմաստ ընկած էր իր տան լուսամուտի գոգին։ Եվ գյուղացին մտաբերեց, թե ինչպես էր գտել այն։

Հատված «Գեղեցիկ ապրելու գաղտնիքները (խորիմաստ պատումներ)» գքից:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps Եթե որևէ այլ եկեղեցի այս երկրում հավակնում է Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին՝ հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ
Հաջորդ նյութը ekeghecakan kyanq 30.07.2017 Եկեղեցական կյանք (30.06.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arak
Առակներ

Ի՞նչ է պատահում, երբ Աստծու տված բարիքները չես օգտագործում (առակ)

10 Հունիսի, 2016
Hajoxutyan masin
Առակներ

Հաջողության մասին (բարոյախրատական պատում)

19 Սեպտեմբերի, 2013
krot
Առակներ

Սուտը կարող ապրել միայն թաքստոցում (առակ)

4 Հոկտեմբերի, 2016
datavorneri masin
Առակներ

Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

25 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?