Խլուրդը սիրում էր թափառել ստորգետնյա զով անցուղիներով, որոնք փորել ու մաքրել էին իր ծնողներն ու պապերը: Նա բարձրանում էր վերին սրահներն ու իջնում ներքև, որտեղ ուտելիքի պահեստներն էին:
Իր կալվածքներն ու հարստությունը ուսումնասիրելով՝ նա մի անգամ անծանոթ սողանցք հայտնաբերեց ու որոշեց պարզել, թե դոպի ուր է այն տանում:
– Կանգ ա՛ռ, – լսվեց նախազգուշական ձայն: – Այդ ճանապարհը վտանգավոր է:
Բայց հետաքրքրությունից դրդված՝ խլուրդն ավելի ու ավելի վեր էր բարձրանում, և վերջապես. թաթերով հողը հետ տալով, նա տեսավ իր առջև բացվող կապո՜ւյտ-կապո՜ւյտ անհունը: Բայց դա վերջին բանն էր, որ խեղճը տեսավ իր կյանքում: Արևի պայծառ ճառագայթը հարվածեց կիսակույր խլուրդի աչքերի ճեղքերին և վերջնականապես կուրացրեց խլուրդին:
Ահա այդպես էլ սուտը կարող է հանգիստ ապրել՝ միայն թաքստոցում պահվելով: Հենց որ նա լույս աշխարհ է գալիս, տեղնուտեղը մեռնում է՝ ճշմարտությունից կուրանալով:
Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան