Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել:
Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ:
ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒ ՉԱՊՐԵՍ ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱՅԼ ՆԱԵՎ ՔՈ ՆՄԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ, ՀԻՎԱՆԴԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ, ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ; ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՆՔՈՒՄ ՔՈ ՎԱՐՁԸ ԿՍՏԱՆԱՍ ԱՎԵԼԻՈՎ:
Առակ ՝«ԵԶՈՊՈՍ – ԺԼԱՏԸ»