Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Axablit e1486470756130
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աղաբլիթի սովորության մասին
Քրիստոնեական

Աղաբլիթի սովորության մասին

Published: 12 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։

 Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։

 Այսօր աղաբլիթի հետ կապված արարողությունը երիտասարդների կողմից դիտվում է որպես գուշակություն։ Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնյաները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքին կամ տոներին կապում են նաև գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին։ Կա սատանայապաշտության գիտակցական և ոչ գիտակցական ձև։ Իրավամբ է արտահայտված այն տեսակետը, որ մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այստեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն։

 Այդպիսին է նաև այսպես կոչված ժողովրդական որոշ բժիշկների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, նաև ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում են եկեղեցի` մկրտվելու, որովհետև, նրանց պնդումով, առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը։

 Ցավոք, այսպիսի դեպքեր նաև մեզ մոտ են լինում: Եվ պատահում է, որ մկրտության եկած ընտանիքի անդամները անկեղծորեն խոստովանում են, որ իրենց մկրտության է ուղարկել այսպես կոչված բժիշկը բուժման հաջորդ փուլին անցնելու համար։ Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի է գայթակղել մկրտված մարդու, քան թե չմկրտվածին։ Այսպիսին են նաև որոշ ժողովրդական կոչվող բուժման տարօրինակ միջոցներ, որոնք գործածելուց քրիստոնյաներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ։

 Վերադառնանք աղաբլիթին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Աստծուն հավատարիմ մարդը գուշակության դիմեր` իմանալու համար իր ապագա կողակցին։ Սակայն Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որին ինքը պիտի ընտրեր Իսահակի համար (Ծննդ. 24.12-14)։ Հետևաբար, եթե հետաքրքրված ենք այս հարցով, մենք կարող ենք աղոթել, սակայն, ըստ Աստվածաշնչի, ով որ գուշակություն է անում, պիղծ է Աստծո առաջ։ Այս մասին հենց Աստված Ինքն է ասում իսրայելցիներին. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը … կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, կանխագուշակումներ անի, … ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. … մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Բ Օրինաց 18.10-14)։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը AMN gitajoghov Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում
Հաջորդ նյութը DC99EFE9 6AC1 469E 89C9 FE9F640D5099 Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
Voginer
Քրիստոնեական

Որտեղի՞ց են ի հայտ եկել ուրվականները, գոբլինները, վամպիրները, ջիները, դևերը, հրեշտակները

24 Հոկտեմբերի, 2017
S. Kuys ev Zaqaria
Քրիստոնեական

ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍՆ ՈՒ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՀԱՆԱՆ

5 Սեպտեմբերի, 2013
Andznasirutyun
Քրիստոնեական

Մտածո՞ւմ ես արդյոք ուրիշների մասին, այն ժամանակ Աստված քեզ համար կստեղծի լավագույն պայմանները

17 Հունվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?