Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01.03.08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)
Նորություններ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը (նկարներ)

Published 3 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2017-2018 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Յուրաքանչյուր տարի ճեմարանական կյանքի վրա դաջվում է որպես անմոռաց հիշատակ ուսումնական բուռն գործընթացի, աղոթական հոգենորոգ ապրումների ու պարզ ընտանեկան` քրիստոնյա համայնքին հատուկ անցուդարձի:

Հոգևոր կրթության առանցքում ընկած է զոհողության ոգին, որը թրծվելով վեցամյա բովում, վերածվում է ծառայելու պատրաստակամության: Ընդ որում ճեմարանի կրթությունը հաջողված պիտի համարվի, եթե այստեղ ավարտող ցանկացած սան գիտակցի, թե դեռևս մի ողջ օվկյան գիտության և իմաստության մնացել է աննվաճ իր կյանքում: Այսուհանդերձ, իր տարիների ուսումը բարերար հարթակ պիտի ստեղծի ու անհագուրդ ցանկություն իր մնացյալ ծառայական կյանքը դարձնելու ոչ այլ բան, քան Աստծո միջոցով աշխարհը բացահայտելու ճամփորդություն` չմոռանալով իհարկե Սուրբ Նազիազանցի հայրապետի խոսքերը. «Հիշիր Աստծուն ավելի հաճախ, քան դու շնչում ես»», – ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Գարեգին վարդապետը տեղեկացրեց անցնող ուսումնական տարում արձանագրված հաջողությունների մասին: Տեղեկացվեց, որ ընթացիկ ուսումնական գործընթացները համեմվեցին մշակութային միջոցառումների մասնակցությամբ, միջհամալսարանական գիտական ու սպորտային ծրագրերով: Տեղի ունեցավ Ս. Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալման 1300-ամյակին նվիրված գիտաժողով, Մաղաքիա արք. Օրմանյանի մահուան 100-ամյա տարելիցին նվիրված նիստ: Ուսումնական տարվա ընթացքում դասախոսելու համար ճեմարան հրավիրվեցին հեղինակավոր դասախոսներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլն: Գիտելիքները ծառայության մեջ կիրառելու նպատակով ճեմարանականներից շատերն այցելել են մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ ու բարեսիրական այլ կառույցներ, նաև Երևանի և Էջմիածնի տարածաշրջանի երիտասարդական որոշ հաստատություններ:

Տեսուչը հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս տարի ևս ճեմարանի սաները մեկամսյա ամառային ծառայության կմեկնեն Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի թեմեր` հմտանալու թեմական, հովվական ծառայության մեջ: Տեղեկացվեց նաև, որ վերջերս տեղի ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի առաջին դիմորդների ընդունելության քննությունները, ինչի արդյունքում առաջիկա ուսումնական տարում ճեմարանը կգործի ամբողջական եռաստիճան կրթության ձևաչափով:

   Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց դասախոսներին և տեսչական կազմին` նվիրումի և շահեկան համագործակցության, վերատեսուչ Սրբազանին` օժանդակության և օգտակար խորհուրդների համար:

Անդրադառնալով Ճեմարանի ու առհասարակ հոգևորականների կրթության հանդեպ Նորին Սրբության ուշադրությանը, որպես ապացույց հայրական սիրո, այս առաքելության հանդեպ մեծ հավատքի ու տեսիլքի` Հայր Գարեգինը Վեհափառ Հայրապետին ճեմարանի տեսչության, դասախոսական և ուսանողական կազմերի անունից փոխանցեց ներկաների սերն ու որդիական խոնարհումը:

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանը, իսկ Նարեկ Գասպարյանը (2-րդ լսարան) ասմունքեց Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Քահանայից պատրաստության շրջանավարտ լսարանի սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց ներկաներին Միքայել դպիր Փարսադանյանը:

Ճեմարանի ուսումնական տարվա փակման առիթով ներկաներին ողջունեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հիրավի սպասված է այսօրը թե՛ սանի և թե՛ մանկավարժի համար: Սակայն այդ սպասումը ճեմարանցու հոգեբանության մեջ այնքան չի առնչվում արձակուրդի կամ հանգստի գաղափարի հետ, որքան, որ կապվում է գիտության հաջորդ աստիճանը հաղթահարելու առաջադրանքի հետ: Այդ գիտակցության լույսի ներքո պետք է դիտել ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը, որն իր բնույթով հատուկ է միայն ճեմարանական միջավայրին, ըստ էության տոնական: Գիտության աստիճանի հաղթահարումն այլ խոսքով՝ ճեմարանական միջավայրում տոնական նշանակություն ունի: Ահավասիկ այսօր մենք տոնում ենք այդ իրադարձությունը: Աշխարհիկ հաստատությունները չունեն այս ավանդույթը»:

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան տարբեր լսարանների ուսանողներ:

Վերջում Գևորգյան հոգևոր ճե­մա­րանի սաներին, դասախոսներին և ներկա եկեղեցականներին իր պատգամն ուղղեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեր Սուրբ Եկեղեցու կյանքում մեծ դերակատարություն և առաքելություն է վերապահված Գևորգյան հոգևոր ճեմարանին` կրթելու, դաստիարակելու և «քաջ հովիվներ» հասցնելու Հայ Եկեղեցու համար, ովքեր Տիրոջով զորացած և մեր լուսամիտ հայրերի հավատքով գոտեպնդված` պիտի շարունակեն Ավետարանի լույսը ջամբել մեր «փոքր ածուին»` տերունապատվեր սիրով, հավատքով ու հույսով առաջնորդելով դեպի փրկություն: Ճեմարանը մեր Եկեղեցու զարկերակն է, ներկայի և ապագայի առհավատչյան, որի զորացումն անխտիր ամենքիս սրբազան պարտականությունն է: Հետևաբար, առավել գուրգուրանքով պիտի մոտենանք հոգևոր կրթության և գիտության այս լուսավոր կաճառին` մեր արդյունավոր նպաստը բերելով ճեմարանի զարգացմանը և գործունեության արդյունավորմանը:

Այսօրվա մեր կյանքի պայմաններում, զանազան ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ հանդիման, մեր Սուրբ Եկեղեցին և ժողովուրդը կարիքն ունեն բարձր պատրաստվածություն և մեծագույն նվիրում ունեցող եկեղեցականների, ովքեր իրենց հոգևոր ներուժով, իրենց հավատքի և կյանքի օրինակով պիտի շարունակեն առաջնորդել և հովվել մեր ժողովրդին: Ժամանակի բոլոր մարտահրավերներին և խնդիրներին մեր պատասխանը պետք է լինի նաև ազգի ու Եկեղեցու պայծառության ու վերելքի մեծ տեսլական ունեցող հոգևորականների նոր սերնդի պատրաստությունը: Մեր Սուրբ Եկեղեցու, ազգի ու հայրենիքի պայծառության տեսիլքն է, որ պիտի առաջնորդի մեզ Քրիստոսապատվեր առաքելության ճանապարհին: Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս` ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր եկեղեցականաց շարքերում բազում են այդպիսիք, ովքեր անտրտունջ, նախանձախնդիր ոգով և անսակարկ նվիրվածությամբ իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին` չծնկելով դժվարությունների առաջ, արձանագրելով նորանոր հաջողություններ իրենց ծառայության մեջ», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը ճեմարանականներին պատգամեց ամենայն նախանձախնդրությամբ շարունակել տերունավանդ սպասավորությունը մեր ժողովրդի կյանքում` ամուր պահելով ծառայանվիրումի կամքը, անսասան՝ հավատքը և անմնացորդ՝ սերը Սուրբ Եկեղեցու հանդեպ: «Թեև մեր ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում առավել հաճախ հանդիպել ձեզ հետ, սակայն դուք միշտ մեր աղոթքներում եք, մեր ուշադրության կենտրոնում: Ուսման մեջ արձանագրած ձեր հաջողությունները ուրախացնում են Հայրապետիս, թերացումները՝ մտահոգություն պատճառում և բերում անհրաժեշտությունը՝ դասախոսական կազմի հետ միասին ամեն ջանք գործադրելու մշտապես ձեր ուսման արգասավորման համար: Սիրելի սաներ, տեսնում եք, որ մեր Սուրբ Եկեղեցու դեմ ծառացած են արդի աշխարհի մարտահրավերները, աշխարհիկացման ընթացքները, նոր ժամանակներում հոգևորի անտեսման միտումները, աղանդների ներթափանցումն ու աղանդավորականների քայքայիչ գործելակերպը: Այս ամենի առջև պիտի նախանձախնդիր լինեք՝ հավատքով, գիտելյաց պաշարով զորանալու, որպեսզի Քրիստոսի առաքյալների պես շարունակեք Կենաց Խոսքը քարոզել և Ավետարանի լույսը սփռել մեր ժողովրդի կյանքում», – հավելեց Հայոց Հովվապետը` մաղթելով, որ ուշիմ և օրինակելի վարքով, գովելի նվիրումով արդյունավորեն իրենց ուսումը հոգևոր կաճառում, որպեսզի կարողանան նորանոր հաղթանակներով հյուսել հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նորօրյա փառքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանին, տեսչական կազմին և բարեջան դասախոսներին իրենց նվիրյալ գործունեության համար:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաև այն հոգևորականներին, ովքեր իրենց ծառայության հետ մեկտեղ ազնիվ նպաստ են բերում ճեմարանականների կրությանն ու ճեմարանի գործունեության արգասավորմանը` պատգամելով մեծ ուշադրությամբ, հույժ կարևորումով շարունակել դասախոսական իրենց ծառայությամբ կրթել ու դաստիարակել իրապես նվիրյալ և լուսամիտ եկեղեցականներ, Տիրոջ հնձի համար պատրաստել Սահակ-մեսրոպյան ոգով նոր մշակներ:

Նորին Վեհափառությունն աղոթեց, որ Բարձրյալն Աստված անսասան պահի ու պահպանի մեր հայրենիքը և Առաքելական Սուրբ Եկեղեցին, զորավոր պահի եղբայրսիրության և նվիրումի ոգին Գևորգյան հոգևոր ճեմարանում, որպեսզի Հայ Եկեղեցու կրթական դարբնոցից դուրս եկած շրջանավարտները ժրաջան ծառայությամբ հոգևոր նոր շունչ հաղորդեն մեր ժողովրդի կյանքին:

Հանդիսությունն եզրափակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

Անցնող տարում ճեմարանն ունեցել է 106 ուսանող, հաստատությունում դասավանդել է 25 հոգևորական և 41 աշխարհական դասախոս: Այս տարի ճեմարանն ավարտեց 27 սարկավագ:

01.03.01 01.03.02 01.03.03 01.03.04 01.03.05 01.03.06 01.03.07 01.03.08 01.03.09 01.03.10 01.03.11 01.03.12 01.03.13 01.03.1212

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 25 Նոր նշանակում
Հաջորդ նյութը 3 2 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?