Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ավետիս» պատանեկան հաղորդաշարի հյուրն է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Մկրտության մասին մի շարք կարևոր հարցերի պատասխանը կարող եք գտնել ներքևում՝ ունկնդրելով հաղորդումը:
Հոգեշնորհ հայր սուրբը հաղորդման ընթացքում պատասխանում է հետևյալ հարցերին:
1 Ի՞նչ է մկրտությունը, ինչո՞ւ են մկրտում մարդկանց, և ինչ նշանակություն ունի մկրտությունը յուրաքնչյուրիս համար:
2 Կարո՞ղ ենք ասել, որ մենք Հիսուս Քրիստոսին ենք դանռնում և մկրտվելով՝ նորից ծնվում ենք:
3 Ի՞նչ է անհրաժեշտ մկրտության և դրան նախապատրաստվելու համար:
4 Աշխարհի կեսը քրիստոնյաներ չեն, ուրեմն այդ մարդիկ փրկություն չունե՞ն:
5 Ինչպե՞ս պետք է ծանոթանալ մկրտության խորհրդին. Աստվածաշունչ կարդա՞լ, թե՞ գնալ հոգևորականի մոտ:
6 Ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ մկրտության համար:
7 Ասում են նարոտը յո՞թ գույն պետք է լինի, թե՞ երկու:
8 Ո՞վ կարող է լինել կնքահայր:
9 Մեկ անձը քանի՞ հոգու համար կարող է կնքահայր լինել:
10 Եթե մի երկրում չկա Հայ Առաքելական սուրբ եկեղեցի, ո՞ր եկեղեցիների օգնությանը կարող ենք դիմել, որտեղ կարող ենք կատարել այդ մկրտության արարողությունը:
11 Ո՞ր նախապայմաններում է մկրտությունը ընդունելի:
12 Երբ մարդը չի հիշում՝ մկրտված է, թե ոչ, ի՞նչ պետք է անի:
13 Նորածին երեխաներին ամբողջությամբ ընկղմում են ջրի մեջ, իսկ չափահասներին՝ մասամբ: Արդյո՞ք մկրտության համար դա էական է:
14 Մկրտության ավարտից հետո ավազանի մեռոնաջուրը կարո՞ղ ենք տուն տանել: