Ապրիլի 23-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի նշանավոր Ավետարանը:
Մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները հնարավորություն կունենան համբուրելու հրաշագործ Ս. Ավետարանը և ստանալու նրա օրհնությունը: