Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Astvacashunch yntercumner11
Հունվարի 27 Գշ. ԲՁ. Բ օր Առաջաւորաց պահոց:
Ընթերցումներ Սբ. Գրքից
Mayr ator 4
Հունվարի 26 Բշ. ԱԿ. Ա օր Առաջաւորաց պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունվարի 25 † Կիր. ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Ծննդեան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Handerdzyal kyanq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է հանդերձյալ կյանքը
Քրիստոնեական

Ի՞նչ է հանդերձյալ կյանքը

Published 17 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հանդերձեալ կեանքի մասին ուսմունքը համարւում է քրիստոնէական վարդապետութեան մի օղակը։ Այս մասին խօսելիս կամ խորհելիս պէտք է առաջնորդուել աստուածաբանական հետեւեալ կարեւոր սկզբունքով.

 «Պէտք չէ անյայտ բաների մասին ստեղծել նոր յայտնութիւններ» (0րմանեան)։

 Երբ որեւէ բան Ս. Գրքում յայտնուած չէ, ապա որքան էլ մարդիկ ուզենան հասկանալ եւ ստեղծել այս կամ այն վարդապետութիւնը այդ հարցի վերաբերեալ, միեւնոյն է, այն չի կարող յաւակնել բացարձակ ճշմարտութիւն լինելու։ Բնական է, որ նման դէպքերում տարբեր եկեղեցիներ կունենան տարբեր կարծիքներ։ Եկեղեցու պատմութեանը յայտնի են բազմաթիւ դէպքներ, երբ վիճել են երկար տարիներ, հարիւրամեակներ եւ այդպէս էլ չեն յանգել մի որեւէ ընդհանուր եզրակացութեան։ Ճիշտ է, հանդերձեալ կեանքի մասին Ս. Գիրքը մեզ տալիս է բաւականին ընդարձակ տեղեկութիւններ, բայցեւայնպէս մանրամասների մէջ լռում է։ Ուրեմն, կարեւոր է իմանալ, թէ ինչ է ասում քրիստոնէական ուսմունքն այդ կեանքի մասին եւ կամ ինչպէ՞ս պէտք է լինի հատուցումը, ե՞րբ եւ ինչպէ՞ս է կատարուելու այդ, ո՞ւր են գնալու հոգիները մահանալուց յետոյ եւ այլն։ Կարելի է ասել, որ «Հանդերձեալ կեանքի» հարցում տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր մօտեցումներ եւ ըմբռնումներ։

 Խօսելով Յաղթական եկեղեցու մասին, անհրաժեշտաբար հարց կառաջանայ, թէ ի՞նչ է այն յոյսը, որին վստահելով քրիստոնեաները ննջեցին ի Քրիստոս, կամ այլ խօսքով՝ ի՞նչ է յաւիտենական կեանքը. մի՞թէ մարդն անմահ է ստեղծուած եւ պիտի ապրի յաւիտեան։ Շատերն են շատ բաներ ասել յաւիտենականութեան մասին, բայց միայն Յիսուս եկաւ աշխարհ եւ ցոյց տուեց այդ ճանապարհը, հաւաքեց իր հօտը՝ Եկեղեցին, եւ առաջնորդեց դէպի անմահութիւն։ Այդ ճանապարհը նկարագրուած է Աւետարաններում, եւ դրա համար է կոչւում Աւետարան, այսինքն՝ Բարի լուր։ Բարի է այդ լուրը, քանի որ ճանապարհն է կեանքի եւ ոչ թէ մահուան։ Այդ ճանապարհին կան երկու շատ կարեւոր հանգրուաններ՝ Գողգոթան եւ դատարկ գերեզմանը։ Գողգոթան ճանապարհն է բնութագրում (խաչը, խաչի ճանապարհը), իսկ դատարկ գերեզմանը՝ յաղթութիւնը (յարութիւնը) Միայն Գողգոթայի ճանապարհով կարելի է հասնել յարութեան եւ իւրաքանչիւր մարդու կեանք մի ինքնատիպ Գողգոթայի ճանապարհ է, ճանապարհ, ուր ամէն մէկն իր խաչն է տանելու եւ այդպիսով միանալու Յիսուսի հետ Գողգոթայում՝ այնտեղ, ուր Ինքը խաչուեց։ Մեռելների յարութիւն ասելով՝ հասկանում ենք, որ ամէն բանական արարած յարութիւն է առնելու՝ հոգին կրկին մարմնի հետ է միաւորուելու Քրիստոսի երկրորդ գալստեան ժամանակ։ Տարբեր եկեղեցիներ տարբեր ձեւով են պատկերացնում գալիք դէպքերը, նրանց ընթացքը։ Բայց այն, ինչում բոլորն են համամիտ, գալիք դէպքերի յաջորդականութիւնն է, որ շարադրուած է Նոր Կտակարանում։ Այդ բանում համամիտ են համարեա բոլոր քրիստոնէական եկեղեցիները (չհաշուած վերջին ժամանակների նորահնար աղանդները, որոնք իրենց անդամների թուի չափ «տեսութիւններ» ու «կարծիքներ» ունեն ցանկացած հարցի վերաբերեալ)։ Ստորեւ ներկայացնում ենք բողոքական եկեղեցիների տեսակէտը. այսպէս, ժամանակների լրումին յաջորդելու է՝

 ա. Քրիստոսի երկրորդ գալուստը, որն իր հերթին ունենալու է երկու կերպ

 բ. սկզբում Նա գալու է «գողի» նման, այսինքն՝ աշխարհը չի իմանալու այդ մասին եւ,

 գ. յետոյ, որոշ ժամանակ անց (եօթ տարի)։ Նա կգայ տեսանելի կերպով, որպէս Թագաւոր թագաւորների։
Ս. Գիրքը սովորեցնում է, որ Նրա Գալստի ժամանակ
-ոչ ոք Նրան չի սպասելու (Մատթ. ԻԴ, 4),
-աշխարհը զբաղուած է լինելու իր առօրեայ գործերով (Ղուկ., ԺԷ, 26),
-ծանր ու դժուար օրեր են լինելու (Բ Տիմ., Գ, 15),
-հաւատը տկարանալու է (Ա Տիմ., Դ, 1)։

 «Գողի նման» գալուստի ժամանակ տեղի են ունենալու մի քանի դէպքեր, որոնք նկարագրուած են Պօղոսի թղթերում (Կորնթացիներին, Թեսաղոնիկեցիներին)։

 դ. յարութիւն են առնելու բոլոր Քրիստոսով ննջածները՝ Յաղթական եկեղեցին (Առաջին յարութիւն),

 ե. իսկ նրանք, ովքեր կենդանի են լինելու այդ պահին, այսինքն, Զինուորեալ եկեղեցին, մի ակնթարթում փոխուելու են եւ առանց մահ ճաշակելու Յաղթական եկեղեցու հետ միասին համբառնալու են երկինք։ Այս երեւոյթը կոչւում է «Եկեղեցու յափշտակութիւն», քանի որ Եկեղեցին իր ամբողջութեամբ (թէ՛ կենդանիները եւ թէ՛ ննջեցեալները) գնալու է իր յաւիտենական օթեւանը՝ Քրիստոս Յիսուսի հետ Քրիստոս Յիսուսի մօտ՝ Երկնքի Թագաւորութիւն։ Ըստ այդմ այդ յարութիւնը կոչւում է «Կենաց» յարութիւն։

 զ. Եկեղեցու յափշտակութիւնից յետոյ երկրի վրայ այլեւս չի լինելու «Եկեղեցին», այսինքն՝ Ս. Հոգին, որն արգելում էր Հակաքրիստոսին իր գործունէութիւնը ծաւալելու։ Սկսուելու է մի ժամանակաշրջան, որի մասին այդքան երկար երազում էին ու ձգտում միջնադարի եւ վերջին ժամանակների ուտոպիստ համայնավարները (որին այդպէս էլ չհասան). աշխարհում չի լինելու քրիստոնէական եկեղեցի, այն տեղափոխուած է լինելու երկինք։ Հէնց այդ ժամանակ էլ Հակաքրիստոսը հանդէս է գալու որպէս «իսկական մեսիա»։ Բայց նրա թագաւորութիւնը կարճ է տեւելու. որոշ ժամանակ անց Յիսուս գալու է տեսանելի ձեւով եւ «իր բերանի շնչով կործանելու է Հակառակորդին», ու Սատանան կապուելու է հազար տարի։

 է. Սկսուելու է Յիսուսի հազարամեայ թագաւորութիւնը՝ Եկեղեցու հետ միասին։

 ը. Հազար տարի անց մնացած մեռածներն են յարութիւն առնելու (Երկրորդ յարութիւն)։ Այդ յարութիւնը կոչւում է «մահուան յարութիւն», քանի որ յարութիւն են առնելու դատաստանի համար։

 թ. Վերջին Դատաստանը եւ

ժ. Դժոխքը, ուր պիտի նետուեն Սատանան իր արբանեակների ու բոլոր դատապարտուածների հետ միասին։

 Համառօտ այս է քրիստոնէական Վախճանաբանութիւնը, այսինքն՝ վերջին ժամանակների մասին գիտելիքները (յունարէն՝ էսխատոլոգիա)։ Ինչպէս ասացինք, դէպքերի այս յաջորդականութեան հետ համամիտ են համարեա բոլոր եկեղեցիները, բայց մանրուքներում՝ տարակարծիք։

 Մարդու կեանքը, հետեւաբար, կարելի է բաժանել երեք մասի. ներկայ կեանք, միջինք եւ վերջին կեանք։ Ներկայ կեանքը զինուորեալ եկեղեցին է, միջինքը մահուանից յետոյ մինչեւ յարութիւնն է եւ վերջին կեանքը՝ յաւիտենական, արդէն անփոփոխ կեանքը։ Ներկայ կեանքը սկիզբ է առնում ծնունդով, միջինքը՝ հոգու եւ մարմնի բաժանումով, եւ վերջապէս վերջին կեանքը՝ հոգու եւ յարուցեալ մարմնի միացումով։

Աղբյուր՝ ՈՍԿԵՓՈՐԻԿ կամ ԿՐՕՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ (ՄԱՍՆ Բ)
Հեղինակ՝ Սերժ Մայիլյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 1 Նոյեմբերի 18 Ուր. Պահք
Հաջորդ նյութը Xabvac artacolanq e1479370723398 Խաբված արտացոլանք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?