Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
esasirutyun havatqum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ես-ը ապացույցն է մեր կորած լինելու, այլ ոչ թե փրկության
Քրիստոնեական

Ես-ը ապացույցն է մեր կորած լինելու, այլ ոչ թե փրկության

Published 7 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Որքա՜ն մարդիկ կան, որոնք իրենց ամբողջ սրտով հավատում են, թե իրենք փրկված են կամ փրկության արժանի։

 Եթե սրանցից որեւէ մեկին մոտենանք եւ հարց տանք, թե ի՞նչն է իրեն վստահեցնում, թե ինքը փրկված է, նա պիտի պատասխանի՝ ասելով. «Ես ամեն օր Սուրբ Գիրք եմ կարդում։ Ես ամեն Կիրակի եկեղեցի եմ գնում եւ Սուրբ Հաղորդություն եմ ստանում։  Ես երկար տարիներ ի վեր այսինչ կամ այնինչ բարի գործն եմ արել։ Ես… Ես… Ես…»։

 Ո՜հ, այս ես-ը քանի՜ քանի՜ հազարավոր մարդկանց տուն է քանդել։ Այս ես-ը ապացույցն է մեր կորած լինելու եւ ո՛չ թե մեր փրկության։ Երբ Քրիստոս վերադառնա այս աշխարհ դատաստանի համար, անհամար թվով եկեղեցի հաճախող մարդիկ պիտի աղաղակեն՝ ասելով. «Տե՛ր, չէ՞ որ մենք ամեն Կիրակի եկեղեցի էինք գալիս։ Չէ՞ որ մենք միշտ Մարմինդ եւ Արյունդ էինք ճաշակում։ Չէ՞ որ մենք Սուրբ Գիրքդ էինք կարդում եւ ուրիշներին էլ հորդորում էինք կարդալ»։ Եւ այսպես, «չէ՞ որ մենք»-երի անհուն շարք պիտի լսվի։ Տերը այդպիսիներին պիտի պատասխանի՝ ասելով. «Բնա՛վ ձեզ չեմ ճանաչում։ Հեռացե՛ք ինձնից դուք բոլորդ, որ չարիք էիք գործում» (Մատթ. 7; 23)։

 Այսօր որքա՜ն, որքա՛ն Փարիսեցիներ կան մեր մեջ, որոնք Փարիսեցիացած են կամա, իսկ ոմանք էլ՝ ակամա։ Փարիսեցիներ, որոնք աղոթքի ընթացքում իրենց ձեռքերը երկարում են դեպի Աստված, բայց զլանում են դրանք երկարել դեպի իրենց ընկած եւ անոթի եղբայրը։ Փարիսեցիներ, որոնք իրենց ծնկները խոնարհեցնում են եկեղեցիներում Աստծո ներկայությամբ, բայց եկեղեցուց դուրս անարգում եւ ոտնակոխ են անում խոնարհին ու հեզին։ Փարիսեցիներ, որոնք եկեղեցի մտնելուն պես մոմ են վառում՝ առանց անդրադառնալու, որ նախ իրենց սրտերում Հիսուսի սերն ու հավատքն է, որ պետք է արծարծեն։ Փարիսեցիներ, որոնք Ս. Պատարագին ներկա են լինում կամ Պատարագ են մատուցում, սակայն երբեք չեն քաշվում նվազագույն շահի կամ չնչին հաշվի համար պատարագելու իրենց եղբորը կամ քրոջը։

 Փարիսեցիները ձեւապաշտության, ձեւականության եւ ծիսակատարության մեջ անմրցելի էին։ Քրիստոս նրանց այս վերաբերմունքի համար խի՛ստ կերպով հանդիմանեց (Մատթ. գլ. 23)։ Աստված չի հանդուրժում ձեւապաշտություն, ձեւականություն, չոր ու ցամաք ծիսակատարություն եւ բարեպաշտական արտաքին կերպեր։ Ծեսը մեռնու՛մ է, երբ Աստծո Հոգին բացակա է նրանում։ Ծիսակատարը դառնում է ձեւապաշտ եւ կեղծավոր, երբ իր կատարածը հավատքի արդյունք չէ։ Աշխարհի մեջ ո՛չ ոք չի փրկվել եւ ո՛չ էլ պիտի փրկվի ծիսակատար, խորհրդակատար, քարոզիչ կամ քարոզ լսող լինելու համար։

 Ո՛չ պարբերաբար եկեղեցի հաճախողը իր եկեղեցագնացությամբ թող պարծենա, եւ ո՛չ էլ եկեղեցում առավոտից մինչեւ երեկո Աստծուն աղաղակողը։ Ո՛չ հարատեւորեն Սուրբ Գիրք կարդացողը թող հպարտանա, եւ ո՛չ էլ Սուրբ Գիրք քարոզողը։ Ո՛չ մոմ վառողը թող կարծի, թե Աստծուն է գոհացնում, եւ ո՛չ էլ ինքնիրեն վառողը (Ա Կորնթ. 13.3)։ Ո՛չ Աստծո մասին խոսող եկեղեցականը թող ենթադրի, թե ինքը Աստծուն ճանաչում է, եւ ո՛չ էլ ուրիշներին Աստծուն մոտեցնողը թող խորհի, թե ինքը Աստծուն մոտեցած անձ է։

 Աստծո համար երբեք կարեւորություն չի ներկայացնում, թե քանի՛ անգամ ենք եկեղեցի գնացել, քանի՛ անգամ ենք Սուրբ Գիրքը կարդացել, քանի՛ անգամ ենք Սուրբ Հաղորդություն ստացել, քանի՛ անգամ եւ քանի՛ անհատների ենք օգնել, քանի՛ մարդ ենք կարողացել դեպի Իրեն բերել, քանի՛ քարոզ ենք տվել կամ լսել, քանի՛ աղոթատեղիներ ենք գնացել ու աղոթել։ Աստծո համար մե՛կ բան է կարեւոր. ընդունե՞լ ենք Իր Որդուն՝ իբրեւ մեր անձերի Տերն ու Փրկիչը։

 Աստծո մասին խոսող ամեն մարդ Աստծո սրտով խոսող չէ։ Եկեղեցի եկող ամեն անհատ առ Աստված եկող չէ։ Եկեղեցու անդամ եղողը Քրիստոսի անդամը չէ, որ լինում է։ Հաղորդություն ստացող յուրաքանչյուր անձ Աստծո հետ հաղորդություն ունեցող չէ։ Ո՛չ մեր թափած արցունքները կարող են իբրեւ փաստ ծառայել, որ մենք Աստծո զավակներն ենք, եւ ո՛չ էլ մեր ծնկի գալը Նրա Խաչի մոտ։ Ո՛չ մեր բարձրացրած ձեռքերն են ապացույց, որ մենք իսկապես Աստծուն պաշտողներ ու փառաբանողներ ենք, եւ ո՛չ էլ մեր երգած հոգեւոր երգերը։

 Քրիստոս ասում է. «Ճշմարիտ երկրպագուները հոգով եւ ճըշմարտությամբ պիտի պաշտեն Հորը, որովհետեւ Հայրն էլ Իրեն այդպիսի երկրպագուներ է կամենում» (Հովհ. 4;23)։ Ի՞նչ է Քրիստոսի ասածը այն է, որ Աստված իր երկրպագուների մեջ սի՛րտ եւ հոգի՛ է կամենում տեսնել եւ ո՛չ թե պարզապես շարժվող շրթունք եւ ծնրադրող ծունկ։ «Ճշմարտությամբ պիտի պաշտեն Հորը»։ Դժբախտություն է տեսնել մարդկանց, հոգեւորական, թե աշխարհական, որոնք ճշմարիտ Աստծուն ստությամբ են պաշտում։ Կրոնասեր կամ կրոնավոր լինել բնա՛վ չի նշանակում աստվածասեր լինել։

 Պողոս առաքյալը, խոսքը ուղղելով Աթենացիներին, ասաց. «Ո՜վ Աթենացիներ, տեսնում եմ, որ ծայր աստիճան կրոնասեր եք ամեն ինչով, որովհետեւ երբ շրջում էի եւ դիտում էի ձեր պաշտամունքի վայրերը, տեսա մի բագին, որի վրա գրված էր “Անծանոթ Աստծուն” ։ Ահա, ինչ որ դուք առանց ճանաչելու եք պաշտում՝ նույնը քարոզում եմ ձեզ» (Գործք. 17;22)։ Համաձայն այս բառերի, մեր կրոնասիրությունը փաստ չէ, որ մենք աստվածասեր եւ Աստծուն ճանաչող մարդիկ ենք։ Տվյալ բառերով առաքյալը մեզ կրոնասիրությունից դեպի աստվածսիրություն եւ աստվածճանաչողություն է հրավիրում։

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)
Արեւմտահայերենից փոխադրեց՝ Լիլիթ Հովհաննիսյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կգումարվի ԱՄՆ-ում
Հաջորդ նյութը Khonarutyun Ի՞նչ է խոնարհությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?