Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Khonarutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է խոնարհությունը
Քրիստոնեական

Ի՞նչ է խոնարհությունը

Published: 7 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Խոնարհություն է, երբ մարդիկ քեզ փառաբանում են ու պարգևներ տալիս, սակայն դու քո անձի արժանիքներին չես վերագրում, այլ Աստծուն ես փառաբանում, Աստծուց գոհանում և ասում, թե՝ այն Քո ողորմությունից է ու ոչ ըստ իմ արժանիքների, ինչպես ասում է Սողոմոնը. «Որչափ մեծության էլ հասնես, քեզ խոնարհ պահիր և շնորհ և ողորմություն կգտնես Աստծո առջև»:

 Խոնարհություն է, երբ վշտի ես հանդիպում, և նեղություն է քեզ վրա հասնում, դու չես տրտմում, այլ գոհանում Աստծուց. «Ըստ իմ մեղքերի ես ոչ միայն այսչափ, այլև բազում պատիժների եմ արժանի, և օրհնյալ է Աստված, որ այս անցավոր կյանքում ու մահկանացու մարմնի մեջ ինձ վշտի արժանացրեց», ինչպես ասում է առաքյալը. «Հոժար եմ նեղությունների, վշտերի, չարչարանքների, որովհետև երբ տկարանում եմ, այդժամ զորանում եմ»:

 Խոնարհություն է, երբ օրը խաղաղությամբ է անցնում, հասնում ես երեկոյին և գոհանում Աստծուց, թե՝ «Մարդկանցից և կենդանիներից շատերն իսկ անհանգիստ և կարոտ են, իսկ ինձ, որ անարժան եմ, հաց և կերակուր տվեցիր ու օրս խաղաղությամբ անցկացրեցիր, այդ Քո ողորմությունից է և ոչ ըստ իմ արժանիքների», որի մասին մարգարեն ասում էր. «Ով եմ ես, Տեր իմ, Տեր, և իմ ազգականի տունն ինչ է, որ այդչափ սիրեցիր ինձ»:

 Խոնարհություն է, երբ կամենում ես առաքինություններ գործել, սկսելու և ավարտելու համար քեզ բավարար չես համարում, այլ Աստծուց ես առաքինություն ու օգնականություն խնդրում, թե՝ «Օգնիր իմ տկարությանը, որ կարողանամ կատարել Քո կամքը», ինչպես և Տերն է ասում. «Ով հաստատված է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»:

ԱՆԱՆԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱՐԵԿԱՑԻ
Պատրաստեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը esasirutyun havatqum Ես-ը ապացույցն է մեր կորած լինելու, այլ ոչ թե փրկության
Հաջորդ նյութը 07 1 6 Շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hogevor gandzer
Քրիստոնեական

Հոգեւոր գանձեր հոգեսպան աշխարհից

9 Դեկտեմբերի, 2013
Bari gorcer
Քրիստոնեական

Բարի գործերի մասին, թէ որոնք են եւ որքան

12 Հուլիսի, 2017
Stexcec mardun
Քրիստոնեական

Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն

18 Հուլիսի, 2016
FB IMG 1486829807458
Քրիստոնեական

Սիրահարվելը մի բան է, սիրելը` լրիվ ուրիշ

11 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?