Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Etovpakan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Եթովպական ուղղափառ եկեղեցի (պատմական ակնարկ)
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եթովպական ուղղափառ եկեղեցի (պատմական ակնարկ)

Published 26 Ապրիլի, 2016
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հաբեշական եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Մինչև 1951-ը վարչականորեն ենթակա էր Ղպտի ուղղափառ եկեղեցուն: Քրիստոնեությունը Եթովպիա է մուտք գործել տակավին առաքյալների ժամանակներից: Համաձայն Գործք առաքելոցի, Փիլիպպոս առաքյալը մկրտել է եթովպացիների Կանդակա թագուհու ներքինիին (Գործք 8.26–38)՝ դրանով նշանավորելով Եթովպական ուղղափառ եկեղեցու սկըզբնավորումը: Քրիստոնեությունը պետականորեն ճանաչվել է 318 կամ 340-ին՝ Ալեքսանդրիայից եկած հույն բարեպաշտ վաճառական Ֆրումենտիոսի ջանքերով: Նորահաստատ եկեղեցու հոգևոր և վարչական պետքերը հոգալու նպատակով Աթանաս Ալեքսանդրացին նրան ձեռնադրել է (որից հետո նա վերանվանվել է Աբունա Սալամա) և ուղարկել այս նոր թեմին ծառայելու: Քաղկեդոնի ժողովից (451) հետո
Եթովպական ուղղափառ եկեղեցին, հավատարիմ մնալով երեք տիեզերական ժողովների դավանական որոշումներին, հարել է Ղպտի եկեղեցուն, որը ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի (տես Ալեքսանդրիա) հետևորդ էր: Բյուզանդական Հուստինիանոս կայսրի օրոք (527–565), երբ քաղկեդոնականներին հովանավորելու քաղաքականություն էր տարվում, ինչպես նաև ավելի ուշ՝ 640-ական թվականներից, երբ Եգիպտոսն ընկավ մահմեդական տիրապետության տակ, խզվեցին բյուզանդական եկեղեցու հետ բոլոր հարաբերությունները, և Եթովպական ուղղափառ եկեղեցին մայր՝ Ղպտի եկեղեցու հետ միասին անխաթար պահեց իր դավանական դիմագիծը:

 1498-ից Պորտուգալիայի և Հնդկաստանի միջև ծավալված դիվանագիտ., առևտրային հարաբերություններին զուգընթաց Կաթոլիկ եկեղեցին, հանձին նորահաստատ Հիսուսյան միաբանության, իր քարոզչական գործունեությունը տարածել է այդ ուղու վրա ընկած երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում: Սակայն կաթոլիկ Արևմուտքի՝ Եթովպական ուղղափառ եկեղեցուն դավանափոխ անելու ճիգերը անհաջողության են մատնվել: XIX դ. դեպի Արևելք ծավալված բողոքական շարժումը նույնպես անհաջողություն է կրել:

Ինչպես Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները, Եթովպական ուղղափառ եկեղեցին նույնպես որոշակի տեղ է զբաղեցնում Սուրբ երկրում (Երուսաղեմ): XX դ. սկզբին Եթովպական ուղղափառ եկեղեցու հովվապետ Մատթեոս եպիսկոպոսի ջանքերով Երուսաղեմում ձեռք է բերվել Ս. Կոստանդինի և Ս. Հեղինեի տաճարը, որը պատկանում էր Հայ եկեղեցուն: Այստեղ Եթովպական ուղղափառ եկեղեցին հիմնել է վանք և հյուրատուն:

 Հայ եկեղեցուն դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայ-եթովպական եկեղեցիների հարաբերությունները: Դրանք սերտացել են հատկապես Քաղկեդոնի ժողովից հետո, երբ Եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ միասին մերժել է այդ ժողովի որոշումները: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ գտնվող, եթովպական ժամանակագրություններում «Հայկական կղզի» անունով հիշատակված բնակավայրը՝ Ս. Ստեփանոս վանքով: Այն հիմնել են VII դ. արաբական արշավանքների հետևանքով Սիրիայի, Պաղեստինի և Եգիպտոսի վրայով այստեղ գաղթած հայ վանականները: Այս վանքը մեծապես նպաստել է Եթովպական ուղղափառ եկեղեցու մատենագրության, մշակութային ավանդույթների զարգացմանը: Վանքի հայրերից Գևորգ վարդապետի (Գևորգ Հայ) գրչին է պատկանում գեեզ լեզվի և եթովպական կրոնական գրականության գոհարներից մեկը՝ «Տիրամոր փառաբանությունը» (1440): Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը անխզելիորեն կապված է եթովպական մեծագույն սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, XIV դ.) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Ս. Ստեփանոս վանքում: Եվստաթեոսի գործունեությունն այնքան սերտ է եղել Հայ եկեղեցու հետ, որ նրան հաճախ հայ են համարել ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ՝ հետագայում: Համաձայն վարքի, Եվստաթեոսը Հայաստան է այցելել երեք անգամ: Վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին, թաղվել է հայկական եկեղեցում: Մահվան մահճում իր աշակերտներին պատվիրել է վերադառնալ Եթովպիա և վկայել Հայ եկեղեցու առաքելականության մասին: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցու, ինչը հնարավորություն է տվել եթովպիայի քրիստոնեությունը ձերբազատել մահմեդական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպիայի Հայսմավուրքի մեջ: Պատմական, մատենագրության բազում փաստեր վկայում են Հայ և եթովպական եկեղեցիների փոխհարաբերությունների մասին: Այսպես, Եթովպիա ուղարկված հայ առաջին պատվիրակը Գրիգոր եպիսկոպոսն է՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից (1652): Մոտ քսան տարի անց Եթովպիա է այցելել Հովհաննես արք. Աղթամարցին (Թութունջի): 1867–68-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խընդրանքով Եթովպիա է մեկնել Հայ եկեղեցու հատուկ պատվիրակությունը՝ անգլիացիների հետ գժտված Թեոդորոս II արքայի հետ բանակցություններ վարելու և անգլիացի կալանավորներին ազատ արձակելու նպատակով: Ադիս Աբեբայի նորակառույց հայկական եկեղեցին օծելու համար 1928-ին Եթովպիա է ուղարկվել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Գևորգ արք. Արսլանյանը, որն իր ուղևորությունը գրի է առել և հրատարակել (Կ. Պոլիս, 1930):

Կառուցվածքը

Վարչականորեն Ղպտի եկեղեցուն ենթակա լինելու պատճառով Եթովպական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետը, որն ազգությամբ պարտադիր ղպտի պետք է լիներ, ավանդաբար ձեռնադրվել է Եգիպտոսում: Դարեր շարունակ Եթովպիայի միակ եպիսկոպոսը ղպտի մետրոպոլիտն էր: 1951-ին առաջին անգամ Եթովպիայի հոգևորականությունն ու աշխարհիկներն ընտրել են ծագումով եթովպացի մետրոպոլիտ: 1959-ին Ղպտի եկեղեցին վավերացրել է Եթովպական ուղղափառ եկեղեցո  անկախությունը՝ նրա առաջնորդին բարձրացնելով պատրիարքի աստիճանի: Նույն թվին Ղպտի եկեղեցու հովվապետ Կյուրեղ VI պատրիարքը Եթովպիայի Բասիլիոս եպիսկոպոսին ձեռնադրել է Եթովպիայում՝ որպես Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարք: Եթովպական ուղղափառ եկեղեցին երկրի պաշտոնական եկեղեցին էր մինչև 1974-ը, երբ գահընկեց է արվել կայսրը, և հաստատվել համայնավարական վարչակարգ: Հեղափոխությունից քիչ անց եկեղեցին և պետությունը պաշտոնապես բաժանվել են, և եկեղեցապատկան շատ հողեր պետականացվել: Համայնավար. կառավարության տապալումից (1991) հետո եկեղեցին դուրս է եկել մեկուսացած վիճակից և սկսել ավելի գործուն մասնակցել երկրի կյանքին: Հովանավորում է կարիքավորների օգնությանն ուղղված մի շարք ծրագրեր, որբանոցներ, աշխուժացնում հոգևոր. եկեղեց. գործունեությունը: Եթովպիայում եկեղեցին ունի 12 թեմ, երկրից դուրս՝ ԱՄՆ-ում, Լատվիայում Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և այլուր, ևս ունի թեմեր:

  Եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն մարմինը եթովպական Սուրբ սինոդն է, որն ընտրում է պատրիարքին, իրավասու է պաշտոնանկ անել թեմերի առաջնորդներին: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարքն է Աբունա Պաուլոսը (1992-ից, եկեղեցու անկախացումից հետո 5-րդ պատրիարքը):

 Եթովպական ուղղափառ եկեղեցու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Վանական դրությունը հիմնված է Եգիպտոսի անապատական հայրերի օրենսդրության վրա, որին ցայսօր հետամուտ են առավել նախանձախնդիր որոշ վանականներ: Վաղ միջնադարից գործում են երկու վանական միաբանություններ՝ Անտոնյան ու Եվստաթյան, որոնց միջև երբեմնի հակամարտությունն այժմ վերացել է: Անտոնյան միաբանության առաջնորդը ներկայումս Եթովպիայի վանական միաբանությունների ընդհանուր ղեկավարն է: Վանական հայրերը մեծապես նպաստել են հաբեշական քրիստոնեական մշակույթի, գրականության զարգացմանը: Նրանց ջանքերով բազմաթիվ թարգմանություններ են կատարվել ղպտերենից, հունարենից, ասորերենիցից սեփական գեեզերեն (բառացի՝ բերովի) լեզվի, որն ազգակից է արաբերենին: Բացի Աստվածաշնչից (որ հրատարակված է ժողովրդին մատչելի ամ-հարերեն) թարգմանվել են եկեղեցական, ծիսական մատյաններ, այդ թվում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու Պատարագամատույցը, որով և ցարդ առաջնորդվում է Եթովպական ուղղափառ եկեղեցին:

Պաշտամունքը և ծեսերը

Եթովպական ուղղափառ եկեղեցին ունի պաշտամունքային և ծիսական որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է Արևելքի մյուս եկեղեցիներից (նմանվելով բացառապես Ղպտի եկեղեցուն): Դրանք դրսևորվում են Հին կտակարանից հայտնի հրեական որոշ սովորությունների կիրառմամբ: Այսպես, Եթովպական ուղղափառ եկեղեցին սրբորեն կատարում է թլփատությունն ու մաքրության օրենքը: Հինկտակարանային հայեցողության դրոշմն է կրում նաև շաբաթ և կիրակի օրերի տոնակատարումը, ինչպես նաև սուրբ և անսուրբ կենդանիների զատորոշումը: Եթովպական ուղղափառ եկեղեցում տարվա 250 օրը պահոց օրեր են: Ծիսական որոշ սովորություններ ևս վերցվել են հրեական ծիսակարգից: Ղևտացիների (հրեա հոգևորականներ) նման Եթովպական ուղղափառ եկեղեցու սպասավորները պարում են Ուխտի տապանակի առջև, ձախ ձեռքում՝ գավազան, իսկ աջում՝ բոժոժներ կրելով: Մինչդեռ Եթովպական ուղղափառ եկեղեցում թմբուկի կիրառումն ունի հեթանոս. ծագում: Աստվածաշնչի հունական Յոթանասնից թարգմանության կանոնից զատ Եթովպական ուղղափառ եկեղեցին ընդունում է նաև մի շարք հրեական և քրիստոնեական պարականոն գրքեր, որպիսիք են Ենովքի գիրքը և Կուֆալեն (Հոբելյանների գիրքը):

Ճարտարապետությունը եվ արվեստը

 Թեև Եթովպական ուղղափառ եկեղեցու ճարտարապետությունը հավատարիմ է սկզբային բազիլիկ, քառանկյուն, խաչաձև ոճին, այնուամենայնիվ, դրան զուգահեռ մշակել է իր ուրույն ոճը՝ ութանկյուն օղակաձև: Հնագույն եկեղեցին Աքսումի Մայր տաճարն է, որը նվիրված է Սիոնի ս. Կույս Աստվածածնին: Տաճարի խորանում պահվում է Ուխտի տապանակը: Ենթադրվում է, որ Սաբայի (Եթովպիա) Մաքեղա թագուհու [որը ամուսնացել էր Իսրայելի թագավոր Սողոմոնի հետ (Գ Թագ. 10.1–13, Բ Մնաց. 9.1–12, Մատթ. 12.42)] ժամանակներից (Ք.ծ.ա. X դ.) ի վեր Ուխտի տապանակը Երուսաղեմի Սողոմոնյան տաճարից փոխադրվել է Եթովպիա (Աքսումի Մայր տաճար), որտեղ երկար ժամանակ խնամքով պահվել է՝ հետագայում բացառիկ կարևոր տեղ գրավելով եթովպացիների աստվածապաշտական, ծիսական ըմբռնման մեջ: Պատմական նշանակություն ունեն մասնավորապես Լալիբելայի ժայռափոր, զանգվածեղ, սյունազարդ, կամարակապ տաճար-եկեղեցիները: Կան 9 նման եկեղեցիներ՝ իրենց ոճով խիստ մոտիկ Եգիպտոսի հեթանոս. տաճարներին: Դրանք իրար հետ կապված են գետնուղիների միջոցով: Ի տարբերություն ղպտական վանքերի, որոնք կառուցված են Եգիպտոսի անապատներում, եթովպականները գտնվում են լեռների անմատչելի բարձունքներում (օր., VII դ. կառուցված Տըպրա Տամո վանքը): Սրբանկարչությունը ներկայացնում է Աստվածաշնչի պատմությունը: եթովպական ուղղափառ եկեղեցու պատկերագրությունն ընդունում է ս. Գևորգ զորավարի ու վիշապի, ինչպես նաև՝ զանազան սրբերի նկարները: Պատկերագրությունն աչքի է ընկնում զուտ ազգային ոճով, որը հատկանշվում է դեպքի սոսկական նկարագրությամբ, հեռապատկերի բացակայությամբ և վառ գույներով:

Ուսումնական հաստատությունները

եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատությունն է Եթովպական ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետը՝ Երրորդության քոլեջը, որը գործում էր որպես Ադիս Աբեբայի համալսարանի մասնաճյուղ: Երբ 1974-ին նոր կառավարությունը փակել է այն (վերաբացվել է 1994-ին), Ադիս Աբեբայում բացվել է Սուրբ Պողոսի քոլեջը: Հոգևորականներին համապատասխան կրթություն տալու նպատակով 1990-ական թթ. հիմնվել են ևս վեց հոգևոր ուսումնական հաստատություններ՝ «Հոգևորականության վերապատրաստման կենտրոններ»:

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Հեղինակ՝ Հակոբ Քյոսեյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorgyan chemaran 2 Ընդունելություն հոգևոր կրթարաններում (տեսանյութ)
Հաջորդ նյութը Ekexecakan kyanq145 Եկեղեցական կյանք 25.04.2016

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?