Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
sodom gomor
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սոդոմն ու Գոմորն այսօր
Քրիստոնեական

Սոդոմն ու Գոմորն այսօր

Published: 8 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Սրբապղծությո՛ւն, սրբապղծությո՛ւն, սրբապղծությո՛ւն»` տեսնելով մեր ժամանակները, ահա այսպես կորակեր ընդհանրական Եկեղեցու մեծագույն սուրբ հայրերից Հովhան Ոսկեբերանը, ով իր ժամանակին տեսնում էր մարդկանց, որոնք թողնելով եկեղեցին գնում էին դիվական թատրոններ` իրենց միտքն ու հոգին պղծելու:

 Մեծագույն սուրբը հորդորում էր, որպեսզի հեռու մնան նմանատիպ վայրեր այցելելուց: Եթե այն ժամանակ նմանատիպ վայրերը մի քանի հատ էին ու նույնանման, ապա այսօր պատկերն ամբողջովին այլ է` գիշերային ակումբներ, ռոք ակումբներ, զվարճանքի վայրեր… որտեղեւ տարածվում է անառակությունն ու թմրամոլությունը: Այն ինչ ատելի է Աստծուն, մարդ կգտնի այնտեղ: Մարդկանց սրտերում բացակա է սերը, ներկա ատելությունը, հեռու է վանված երջանկությունը, բուն դրած թշվառությունն ու դժբախտությունը: Ո՞ւր ես գնում, մարդ Աստծո, ինչու ես անարգում քո Արարչին, որ Իր Արյունը հեղեց քո փրկության համար: Սողոմոն իմաստունը այդպիսիների վախճանի մասին հստակ որակում է տվել. «Գնում են, ինչպես արջառը սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»:

 Սոդոմն ու Գոմորը կործանվեցին, որովհետեւ ուրացել էին Արարչին, մխրճվել ու թաղվել մեղքերի ու անօրենությունների, արվամոլության, անբարոյականության, նյութապաշտության ու անազնվության մեջ կուրացել: Տեխնոլոգյապես մեծ նվաճումների հասած մարդը թվում է, թե պետք է ապրի բարձր բանականությամբ, բայց… : Որակապես փոխվել է աշխարհը մարդկանց անհավատության պատճառով. «Զգու՜յշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՜ւյշ եղեք, չխռովվեք, որովհետեւ պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորություն՝ թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ….: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն եւ միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի» 24; 4-14: Տիրոջ կողմից արված այս մարգարեությունները արդեն մեր աչքի առջեւ են, մեր կողքին, իրական, բայց տգիտությունը բթացրել է մարդկանց միտքը, որպեսզի «տեսնելով չտեսնեն, լսեն ու չհասկանան»:

Այսօր ամենուր` հեռուստատեսությամբ, համացանցով, զանազան լրատվամիջոցներով քարոզվում է անառակությունը, մարդասպանությունը, սոդոմական մեղքը` միասեռականությունը, մարդկանց ենթագիտակցության մեջ ներարկում են սառնասրտություն, դաժանություն, անհնազանդություն, նյութապաշտություն, բավականին տարածված է հոգեսպան աղանդավորությունը….: Ծնողները եւս թերանում են իրենց զավակների դաստիարակության մեջ. երբ մարմնապես հիվանդ է զավակը, ամեն ջանք գործադրում են, որպեսզի առողջացնեն, երբ առողջ է, թողնում են ինքանահոսի աշխարհի թոհուբոհի մեջ, ընտանիքներից բացակայում է հոգեւոր — բարոյական դաստիարակությունը եւ իրենք իսկ իրենց ձեռքով իրենց զավակներին մատնում են դժոխքի: Համատարած անտարբերություն է:

Միակ վայրը, որտեղ ընկածը կարող է կանգնել, խավարածը` լուսավորվել, հոգով մեռածը` կենդանանալ, անսուրբը` սրբվել, դա աստվածահաստատ Եկեղեցին է, փրկության տապանը բոլոր հոգիների:

Երբ Նոյ նահապետը իր ժամանակակիցներին ասում էր, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, պիտի կործանի աշխարհը, կոչ էր անում, որ մարդիկ հետ դառնան իրենց մեղքերից, որպեսզի փրկվեն վերահաս պատուհասից, ծաղր ու ծանակի էր ենթարկվում, որովհետեւ մեղքի մեջ խավարած էին, եւ երբ Նոյը իր ընտանիքի հետ տապան մտավ, վերահաս պատուհասը կործանեց մարդկությանը: Հիսուս ասում է. «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ այս աշխարհի վախճանը կլինի»: Վերահաս կործանումը անսպասելի է լինելու, ամենքն էլ իրենց հոգու խորքում դա կանխազգում եւ գիտակցում են, տեսնելով այսօրվա աշխարհի վիճակը, բայց որ ավելի վատ է, չեն ապաշխարում, չեն ցանկանում հետ դառնալ իրենց չար գործերից, որոնց մասին իրենց խիղճն է վկայում թե մեղանչում են Արարչի առջեւ, այդպիսիներին աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Նրանց խղճմտանքը դաղված է», իսկ Սողոմոն իմաստունը ասում է. «Երանի ծնված չլինեին, վիժվածքի նման խավարով գային ու գնային»: Երկու հազար եւ ավելի տարիներ շարունակ Եկեղեցին, լինելով մեր հոգու փրկության տապանը, մեզ փրկության կոչ է ուղղում, որպեսզի ապաշխարենք, մտնենք մեր հոգու փրկության տապանը, մասնակից լինենք Սուրբ Պատարագին, որը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն ունի, խոստովանենք մեր մեղքերը, որպեսզի կարողանանք փրկվել վերահաս պատժից: Սակայն ցավալիորեն ոմանք տարակուսում են, ոմանք չեն հավատում, ոմանք…` այսպես դառնալով զոհ հավիտենական դատաստանին: Զգո՜ւյշ եղե՜ք, Աստված չի խաբվում:

Սյունյաց Կանթեղ N 29

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Նոյեմբերի 8 Ուր. Պահք
Հաջորդ նյութը Ehovayi vkaner 111 Եհովայի վկաները աղավաղում են Ս. Հոգու աստվածությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Pataragy hin ktakaranum
Քրիստոնեական

Հավատքո´վ բուժվիր

13 Հոկտեմբերի, 2017
Taremut
Քրիստոնեական

Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ

30 Դեկտեմբերի, 2014
Hogineri prkutyun
Քրիստոնեական

Ո՞րն է ապացույցը մեր հոգիների անմահության

2 Մայիսի, 2017
Srtaget Astvac
Քրիստոնեական

ԱՍՏՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՍՐՏԱԳԵՏ. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ

13 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?