Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vazgen a
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Անձնավորության գաղափարի մասին
Քրիստոնեական

Անձնավորության գաղափարի մասին

Published 1 Մայիսի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մտորումներ

Շատ մը ժամանակակից մտածողներու համար անհատական «եսի» զգացումի ու գիտակցության կատարելագործված վիճակը այն է, ինչ որ իրենք անձնավորություն կը կոչեն:
Անձնավորությունը պետք է նկատել, կըսեն, բնության իրականություններեն մին եւ ամենաբարձր նպատակը բնության բոլոր մյուս իրականություններուն:
Անձնավորությունը, որուն հասած է մարդկային ցեղը (espռce), հանձին տիպար մարդ անհատներու` կը բխի նաեւ նյութական եւ օրկանական պայմաններու զուգորդումեն ու բարդացումեն, որոնց մեջեն անցած է օրկանական կյանքը ընդհանրապես եւ մարդկային հոգեկան-բարոյական կյանքը մասնավորապես:
Այսպիսով, անձնավորությունը կը դառնա, կարծես, տիեզերական ուժին գերագույն նպատակը ու գոյության բարձրագույն գագաթը:
Այս գիտական տեսակետը առաջնորդած է շատ մը մտածողներ փիլիսոփայական նոր տեսություններու եւ կառուցումներու, որոնց մեջ տեղ պետք է տալ ռումեն փիլիսոփա Գ. Ռըտուլեսքու-Մոդռուին, որ իր տեսությունը կը կոչե իսկ «էներժեթիկ անձնավորականության փիլիսոփայություն» (Filosofia personalismului energetic).
Արեւմտյան մտածողներեն կարելի է հիշել Renouvier («Le personnalisme», 1903), W. Stern («PersՓnlichkeit als Wissenschaft», 1930), W. Ehrlich («Stufen der PersՓnlichkeit», 1930) եւ ուրիշներ: Կարելի է հոս ավելցնել նաեւ նորագույն մեծ ընկերաբաններեն շատերը, որոնք իրենց մտածողությամբ մոտ են անձնավորության գաղափարին` հակառուսոյական իմաստով: Այսպես են ֆրանսացի ընկերաբան Emile Durkheim, ավստրիացի O. Spann եւ գերմանացի W. Sombart: Այս վերջինը մանավանդ, իր վերջին գործով` «Le socialisme allemand» (1938).
Բոլոր այս մտածողները իրենց մտքերու դրությանց մեջ թեեւ կը տարբերին իրարմե ու տարբեր ձեւով կըմբռնեն անձնավորության գաղափարը, եւ սակայն, խորքին մեջ բոլորը կուզեն գերազանցել ռուսոյական, քաղքենիական անհատականության գաղափարը ու հասնիլ ավելի խոր կերպով, ավելի օրկանական, ավելի ֆունգցիոնալ կերպով ըմբռնված մարդ-անհատի տիպարին:
Այսպիսի ուսումնասիրություն մը հետաքրքրական կըլլա մանավանդ անոր համար, որ կարգ մը գիտություններ մեկնելով տարբեր կետերե, ուսումնասիրելով կյանքի տարբեր բնագավառներ, տարբեր երեւույթներ ու մարդկային կյանքին տարբեր երեսները` կը հասնին, գրեթե, նույն տեղը կամ, ավելի ճիշտ, իրենց եզրակացությունները իրարու կը համաձայնին, իրար կը լրացնեն ու կը տանին մեզ միեւնույն գաղափարին մարդկային էության մասին, մարդը եւ տիեզերքի մեջ անոր տեղը գտնելու ու հասկնալու միեւնույն ձեւին: Այս գիտություններեն են, մանավանդ, նորագույն կենսաբանությունը, հոգեբանությունը եւ ընկերաբանությունը, եւ նույնիսկ` բնագիտությունը:
Այս հոդվածին մեջ մենք պիտի բավականանանք քանի մը գծեր ու մտածումներ տալով միայն` առանց լրիվ բան մը ներկայացուցած ըլլալու հավակնության:
Գոհ պիտի ըլլանք սակայն, եթե մեր այս քանի մը էջերով հաջողինք ինքնամփոփման ու խորհրդածության մղել հայ ընթերցողը, որ, դժբախտաբար, այնքա՜ն կլանված է անցողակի եւ հոգեւոր կյանքի համար ո՛չ նշանակալից հոգերով:

Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան

Աղբյուր «Սյունյաց կանթեղ N52»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vrdanes eps Աղանդավորությունը և փողոցային արատավոր բարքերը` որպես պաշտպանունակության սպառնալիք
Հաջորդ նյութը Astvacashunch Մայիսի 3 Շբ. ԺԴ օր Յինանց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?