Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 28 Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 27 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 26 † Կիր. ԲՁ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 25 Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Agahutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Ագահության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Ագահության մասին (բարոյախրատական պատում)

Published 8 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ., 6, 21). և իսկապես դա այդպես է: Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որ երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես եղավ, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ո՛րն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին գանձապահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն:
Եվ նրանց, ովքեր նայում էին, ասաց.
– Այս ոսկին ու արծաթն իր սրտի գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ:
***
Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով՝ բոլորն էլ արագորեն տուն մտան: Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Իսկ նրանք ասացին.
– Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո՛չ հույսի, ո՛չ էլ մխիթարության բաժին կա:
***
Մի մեծահարուստ շատ ունեցվածք էր դիզել, բայց ոչ առանց մեղքերի: Երբ վերջինշնչին հասավ, մերձավորները նրան հորդո-
րում էին, որպեսզի մտածի իր հոգուփրկության մասին: Բայց նա նման խոսքեր լսել չէր ախորժում, այլ մանավանդ մահճի մեջ այս ու այն կողմ շրջվելով` ափսոսում էր, ի խորոց սրտի լացում, կոծում և ողորմելի ձայնով ողբում` ասելով.
– Ավա՜ղ, ի՜նչ մեծ չարչարանքով ջանացի, որ ունեցվածք ձեռք բերեմ, և ահավասիկ ուրիշները պիտի ժառանգեն ու վայելեն իմ գանձերը: Օ՜, ունեցվածք իմ, օ՜, հարստություն իմ, օ՜, մխիթարություն իմ սրտի, ո՞ւմ ձեռքը պիտ ընկնեք, ո՞ւմ պիտ թողնեմ ձեզ:
Եվ այսպիսի խոսքեր ասելով` վախճանվեց:
***
Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով` մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին՝ քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: Ավա՜ղ անիծյալ ագահությանը, թե ինչպե՛ս է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում: Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով, և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց: Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.
–Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս: Նա էլ պատասխանեց.
–Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչ-որ բան տար, և չգիտեմ, թե որտե՛ղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում: Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով` մեծ քանակությամբ դրամ գտան և, զարմանալով կնոջ խորամանկության վրա, այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը, սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամբողջ դրամը թափել մեռած մարմնի վրա` ասելով.
– Ինչ հավաքեցիր, քե՛զ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:
Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. «Վա՜յ ինձ` եղկելիիս, վա՜յ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս»: Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպե՛ս էր ոսկին հալվել, կարծես հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը՝ պատվել կրակե բո-
ցով: Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր
դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007 

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 8 † Կիր. Դ. կիր. զկնի Վերափոխման։ Տօն Ծննդեան Սրբուհւոյ Կուսին Մարիամու յԱննայէ
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 9 Բշ. Ա. օր Ս. Խաչի պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arak char
Նորություններ

Չարը գոյություն ունի՞ (առակ)

11 Հունվարի, 2023
Hajoghutyun 201
Առակներ

Հաջողության ցանկության մասին (առակ)

20 Դեկտեմբերի, 2022
Arak papik tornik
Առակներ

Մոլախոտերի մասին (առակ)

16 Դեկտեմբերի, 2022
Titagh artsunq
Առակներ

Ծիծաղ և արցունքներ (առակ)

14 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?