Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mariam Astvacacin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կույս Մարիամը և Աբրահամը
Քրիստոնեական

Կույս Մարիամը և Աբրահամը

Published 11 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Երբ համեմատենք Սուրբ Կույսի հավատն իր նախահայր Աբրահամի հավատի հետ, կտեսնենք, որ հավատի այս երկու անգերազանցելի դեմքերի միջև մեծ նմանություն կա։

 Կարող ենք համոզված ասել, որ Սուրբ Կույսն իր հավատով գերազանցում է նույնիսկ Աբրահամին։ Հին Ուխտում Աբրահամը հավատի գերագույն դեմքն է. «Աստծուն, և այդ նրան արդարություն համարվեց» (Հռոմեացիս 4:3): Եվ նույն հավատին պատկանողներն էլ պետք է Աբրահամի որդիներ կոչվեին (Գաղատացիս 3:7): Մեկ այլ տեղում ասվում է. «Աբրահամը… որը մեր բոլորի հայրն է» (Հռոմեացիս 4.16): Աբրահամը հավատաց Հետևաբար, ուղղակի կարող ենք ասել, որ հավատի առումով Սուրբ Կույս Մարիամն Աբրահամի հարազատ դուստրն էր, իսկ այլաբանորեն՝ որ Աբրահամը «ծնեց» Մարիամին, որը պիտի հանդիսանար անգերազանց հավատացյալ կինը ողջ պատմության մեջ և նախահայր Աբրահամի օրինակով, կոչվեր «մեր բոլորի մայր Սուրբ Կույս Մարիամ»։

 Ահավասիկ երկու մեծ դեմքեր, որոնք իրենց հավատի շնորհիվ փոխեցին պատմության ընթացքը։ Աբրահամն Աստծուն հավատալով՝ հիմնեց Իսրայելի կրոնը և միևնույն ժամանակ եղավ Իսրայելի ցեղի նախահայրը։ Նմանապես Սուրբ Կույսը, Աստծուն և Նրա Միածին Որդուն հավատալով, դարձավ քրիստոնյաներիս հավերժական Մայրը։ Աբրահամն զգաց Աստծո գոյությունն իր մեջ։ Սուրբ Կույսն Աստծո Որդու գոյությունը մարմնապես կրեց իր արգանդում։

 Այսպես, համեմատելով հավատի այս երկու մեծ դեմքերին՝ կտեսնենք, թե որքան նմանություններ կան նրանց կյանքում։ Չնայած դարերի հեռավորությանը՝ երբեմն հանդիպում ենք նույնիսկ նույն նախադասության գործածությանը, քանի որ նույն հավատն է, որ գործում է «հոր» և «աղջկա» մեջ։ Այսպես՝ Տերն Աբրահամին ասում է. «Դու օրհնյալ պիտի լինես» (Ծննդոց 12.2):

 Մարիամին ասվում է. «0րհնյալ ես դու կանանց մեջ» (Ղուկաս 1.42): Հրեշտակն ասել է. «Մի՜ վախեցիր, Մարիա՜մ) (Ղուկաս 1.30):

 Նույն նախադասությունն ասվել է նաև Աբրահամին. «Մի՜ վախեցիր, Աբրա՜մ, ես քեզ վահան եմ» (Ծննդոց 15.1):

 Հրեշտակը Մարիամին ասաց.

 «Քանզի Աստծուց շնորհ գտար» (Ղուկաս 1.30): Աբրահամն իր մոտ եկող հրեշտակին ասաց.

 «Տե՜ր իմ, եթե հիմա Քո առաջ շնորհ գտա, աղաչում եմ Քեզ, մտիր քո ծառայի բնակարանը» (Ծննդոց 18.3): «Եվ ահա պիտի հղիանաս և մի որդի պիտի ծնես և Նրա անունը Հիսուս պիտի դնես» (Ղուկաս 1.31):

 Եվ Աբրահամի մոտ հյուրընկալվող հրեշտակն ասաց նրան. «Հաջորդ տարի, անշուշտ, քեզ մոտ պիտի վերադառնամ, և ահա քո կինը՝ Սառան, որդի պիտի ունենա» (Ծննդոց 18.10): «Ինչպե՞ս պիտի այդ բանը լինի,- ասաց Մարիամը հրեշտակին,- քանի որ տղամարդ չեմ տեսել» (Ղուկաս 1.34):

 Իսկ Աբրահամին որդու ծնունդն ավետվելու ժամանակ Սառան է տարակուսում. «Եվ Սառան մտքում ծիծաղեց՝ ասելով. «Այն բանը, որ մինչև հիմա չկարողացա, հիմա՞ պիտի կարողանամ, երբ տերս էլ արդեն ծերացել է» (Ծննդոց 18.12): Հրեշտակը պատասխանեց Կույսին. «Աստծո մոտ անհնարին բան չկա» (Ղուկաս 1.37):

 Հրեշտակը նույն կերպ է պատասխանում նաև Աբրահամին ու Սառային. «Մի՞թե Տիրոջ առջև անհնարին բան կա» (Ծննդոց 18.14): Սուրբ Կույսի պատասխանն այս էր. «Ահա ես Տիրոջ աղախինն եմ, թող լինի քո ասածի համաձայն» (Ղուկաս 1.38): Այսպիսով տեսանք, թե նմանության որքան եզրեր կան Աբրահամի և Մարիամի պատմությունների միջև։ Շարունակենք. «Երբ հրեշտակներն այնտեղից դուրս եկան, Աբրահամն էլ դուրս եկավ նրանց ճանապարհ դնելու։ Եվ Տերն ասաց. «Մի՞թե Աբրահամից պիտի թաքցնեմ ինչ որ անելու եմ. որովհետև Աբրահամն, անշուշտ, մեծ ու հզոր ազգ պիտի լինի, և երկրի բոլոր ազգերը նրա միջոցով պիտի օրհնվեն» (Ծննդոց 18.16-18): «Եվ հրեշտակը նրա (Մարիամի) մոտից գնաց։ Այդ ժամանակ Մարիամը վեր կացավ և շտապ գնաց Հուդայի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունը» (Ղուկաս 1.38-40): Այստեղ Սուրբ Կույսը երգեց իր օրհնությունը, որը մենք դրա առաջին բառով «Մեծացուսցէ» ենք կոչում։ Սրա մեջ կարող եք գտնել այն երանությունները, որոնք Աբրահամին էլ են ասվել։

 «Եվ իմ հոգին իմ Փրկիչ Աստծով ուրախացավ» (Ղուկաս 1.47): «Աբրահամը՝ ձեր հայրը, ուրախացավ, որ տեսնելու է Իմ օրը. տեսավ և ուրախացավ» (Հովհաննես 8.56): «Եվ այսուհետև բոլոր ազգերն ինձ երանի պիտի տան» (Ղուկաս 1.48): «Երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն» (Ծննդոց 12.3): Երբ Աբրահամն Աստծուց պատվեր ստացավ իր հայրենի տունն ու քաղաքը թողնելու և գնալու այն երկիրը, որ ժառանգություն պիտի ստանար, «Վեր կացավ գնաց ու չգիտեր, թե ուր է գնում» (Եբրայեցիս 11.8): Նույն կերպ էլ Սուրբ Կույսը, երբ հրեշտակից ստացավ մայր լինելու ավետիսը, հնազանդվեց Աստծո հրամանին. «Եվ չգիտեր՝ ուր է գնում»։

 Մարիամի նշանածը, ինչպես կարդում ենք, արդեն նկատել էր նրա հղիությունը. «Նրա նշանածը՝ Հովսեփը, արդար մարդ էր, չցանկացավ նրան խայտառակել, որոշեց թաքուն արձակել նրան»։ Սակայն հրեշտակը երազում հայտնում է ճշմարտությունը, որ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է. «Եվ մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս կդնես» (Մատթեոս 1.19-21): «Հովսեփն… իր կնոջն առավ իր մոտ» (Մատթեոս 1.24): Նույն ձևով էլ Տերն Աբրահամին հայտնվեց և նրան ասաց. «Քո սերնդին պետք է տամ Քանանի այս երկիրը» (Ծննդոց 12.7): Այնուհետև Աստված, Աբրահամի հավատը փորձելու նպատակով, նրա մինուճար ու սիրելի զավակին զոհ մատուցել կարգադրեց։ Եվ Աբրահամը ցույց տվեց Աստծո հանդեպ իր հավատի մեծությունը՝ դառնալով հավատի ամենախիզախ օրինակը աշխարհի սկզբից սկսած։ «Հավատով է, որ Աբրահամն իր փորձության պահին Իսահակին պատարագ մատուցեց. և նա, որ խոստում էր ստացել, իր մինուճար որդուն էր որպես պատարագ մատուցում, նրան, ում համար ասված էր, թե՝ «Իսահակի միջոցով քեզ պիտի սերունդ տամ»։ Քանի որ մտածում էր, թե Աստված մեռելներից էլ կարող է հարություն տալ, ուստի և, իբրև օրինակ, ետ ստացավ իր որդուն» (Եբրայեցիս 11.17, 19):

 Աբրահամն իր այս անսասան հավատի շնորհիվ բարձրացրեց իր դիրքն Աստծո աչքին, և Աբրահամից հզոր մի ազգ առաջ եկավ։ Երբ Սուրբ Կույսը Գողգոթայի բարձունքին կանգնած էր իր պատարագվող Որդու խաչի մոտ, հրեաների երեկոյան պատարագի ժամանակ (Ելից 12.6, Բ 0րինաց 16.6), Քրիստոսն էր իբրև Աստծո Գառ՝ (Հովհաննես 1.29) հավիտենական Զատկի Սուրբ Պատարագ մատուցվում Իր անձով (Եբրայեցիս 10.10): Սուրբ Կույսը լսում էր ամբոխի ծաղրուծանակը. «Եթե Աստծո Որդին ես, իջիր այդ խաչից»։ Քահանայապետերը նույնպես, դպիրների ու ծերերի հետ, ասում էին ծաղրանքով. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել։

 Եթե Իսրայելի Թագավորն է, թող խաչից իջնի, և Իրեն կհավատանք։ Իր հույսն Աստծո վրա էր դրել, հիմա թող փրկի Դրան, եթե հավանում է Դրան, քանի որ ասաց, թե Ես Աստծո Որդի եմ» (Մատթեոս 27.40-43): Սակայն Սուրբ Կույսն իր նախահայր Աբրահամի նման անսասան հավատ ուներ։ Ինքը ևս իր Միածին Որդու համար խոստումներ էր ստացել. «Նա մեծ պիտի լինի և Բարձրյալի Որդի պիտի կոչվի, և Տեր Աստված Նրան պիտի տա իր հոր՝ Դավթի Գահը և Հակոբի տան վրա հավիտյան պիտի թագավորի։ Եվ նրա թագավորությունը վախճան պիտի չունենա» (Ղուկաս 1.32-33):

 Սուրբ Կույսն էլ հավատաց, որ Աստված մեռելներից էլ կարող է հարություն տալ, ուստի և հարության օրինակով ընդունեց նրան։ Ահա ջանացինք մի քանի տողով ցույց տալ, թե որքան շատ են նմանությունները Սուրբ Կույսի հավատի և հայր Աբրահամի հավատի միջև։ Աբրահամը համոզված էր, որ Աստված մեկն է ու հետևեց Նրան, և Աստված էլ նրան աստղերի չափ մեծաթիվ ազգի նախահայրը դարձրեց։Նրանից սերված Սուրբ Կույսն էլ այդ միակ Աստծո Որդուն մարմին տվեց, որով էլ առաջացավ քրիստոնեությունը։

ՎԱՉԵ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԻԳՆԱՏԻՈՍՅԱՆ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tesat ekeghecakan toner Թեստ. եկեղեցական տոների և արարողությունների վերաբերյալ
Հաջորդ նյութը Hagharcni shabat meknark «Հաղարծնի շաբաթ» փառատոնը մեկնարկել է (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?