Ինչեր է ընդունակ անելու մեղքը

307288 214346061967158 346872923 n e1501584988109 880x616 - Ինչեր է ընդունակ անելու մեղքը

Մեղքը՝ աշխարհը ալեկոծող հորձանուտ է: Մեղքը՝ ոտնակոխ է անում մարդու պատիվը։ Մեղքը՝ պղծում է մարդու հոգին։ Մեղքը՝ Աստծո փառքի համար ստեղծված մարդուն սատանայի կնիքը կրել է պարտադրում։ Մեղքը՝ Սուրբ Հոգու բնակության համար պատրաստված մարդու սիրտը չար ոգիների բնակարան է դարձնում։ Մեղքը՝ թառամեցնում է մարդու հոգու առաքինությունները եւ անդամալույծ դարձնում նրա կարողությունները։ Մեղքը՝ երկինքը գողանում է մեր ձեռքից։ Մեղքը՝ հրեշտակին հրեշի է վերածում։ Ուստի, հեռանա՛նք մեղքից եւ հարե՛նք Հիսուսին, այլապես մեղքը մեզ պիտի հեռացնի Հիսուսից՝ հավիտենական դատաստանի մատնելու համար։ Ինչքան մոտենանք Հիսուսին, այնքան կհեռանանք մեղքից։ Մարդ ինչ իր մեջ կրում է, նրան ծառա է. եթե մեղքին՝ ապա սատանային, իսկ եթե Հիսուսին՝ ապա հավիտենական անանց կյանքի:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ N53