Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Inch e pahqy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Ի՞նչ է պահքը
Պահքի մասին

Ի՞նչ է պահքը

Published: 19 Փետրվարի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերևս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթեղենից հրաժարում: Սա, սակայն, պահքի մասին վերջին ժամանակների և քաղքենի դասակարգի ըմբռնումն է. սկզբից այդպես չի եղել: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց և խմելուց, ինչպես նաև ՀԱՃՈՒՅՔԻՑ ամբողջովին հրաժարվելով: Կարևորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաև հաճույքի՛ց հրաժարվելը, քանզի պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են նաև խաղը, ուրախությունը և պարը, երևակայել անհնար է: Ուրեմն` կրոնական նպատակով ինքն իրեն որևէ զրկանք պարտադրելը պահեցողություն է:

 Սկզբնական շրջանում պահքից անբաժան էին լացն ու կոծը և սրանց արտահայտման արտաքին ձևերը` հագուստ պատռելը, քուրձ հագնելը, մոխրի վրա նստելը և այլն: Առհասարակ կիրարկվում էին որևէ ընկերության կամ խմբի կողմից` վշտառիթ և հոգեպես ցնցող տխուր իրադարձությունների դեպքում: Օրինակ` երբ Դավիթը և յուրայիններն իմացան Սավուղի ու Հովնաթանի եղերական մահը և Իսրայելի ժողովրդի չարաչար պարտությունը, «իրենց հա գուստները պատառոտեցին… ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին» (Բ Թագ. Ա(1) 11-12):

 Պահքից անբաժան էր ԱՂՈԹՔԸ: Ս. Գրքում որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Երբ մարդիկ պահեցողություն են անում, միաժամանակ կիրարկում են նաև աղոթքը: Ս. Գրքում ասված է. «Բարի են աղոթքները` պահեցողություններով» (Տոբիթ ԺԲ(12) 8), այլ տեղում. «Բայց այս տեսակ դևը (այսինքն` արմատացած հոգեկան բարդույթները և կատաղի մոլությունները) այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ» (Մատթ. ԺԷ(17) 20):

 Պահեցողություն էին անում նաև որևէ կարևոր նպատակի հաջողության համար: Ըստ այսմ, երբ Եսթեր թագուհին, հակառակ պալատի օրենքներին, որոշեց, կյանքը վտանգի ենթարկելով, ներկայանալ թագավորին` իր ժողովրդի փրկությունը հայցելու համար, մարդ ուղարկեց իր ազգական Մուրթքեի մոտ` ասելով. «Դու գնա՛ և հավաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցեք և երեք օր` ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտեք ու չխմեք, իսկ ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք: Ապա ես կմտնեմ արքայի մոտ…» (Եսթեր Դ(4) 16):

 Պահքը, սակայն, հետզհետե ավելի կիրարկելի դարձավ իբրև ապաշխարանքի նշան և արտահայտություն: Սրա ամենաբացահայտ օրինակը գալիս է նինվեացիներից: Երբ նրանք Հովնան մարգարեից իմացան, թե քաղաքն իրենց ամբարշտության պատճառով պիտի կործանվի, «նինվեացի մարդիկ հավատացին Աստծու պատգամին, պահեցողություն հայտարարեցին և մեծից մինչև փոքրը քուրձ հագան: Լուրը հասավ նինվեացիների թագավորին: Սա ելավ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա: Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճար ակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետկանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում, և ասացին. « Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի իր խիստ բարկությունից, և կորստի չմատնվենք» (Հովնան Գ(3) 5-9):

 Պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, ուր ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. Ժ(10) 2-3):

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mec pahq 2 e1518416029332 Մեծ Պահքի խորհուրդը
Հաջորդ նյութը Meliq tangyan ekexecu iravunq Ներսես վարդապետ Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունքը» pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

20140301 175916
Պահքի մասին

Հիսուսի եւ առաքյալների ուսուցումը պահքի մասին

12 Մարտի, 2019
Chanaparh depi Zatik
Պահքի մասին

Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի (տեսանյութ)

5 Մարտի, 2017
bun barekendan
Պահքի մասին

Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

27 Փետրվարի, 2022
Artaqsman kiraki e1488519515970
Պահքի մասին

Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

28 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?