Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mec pahq 2 e1518416029332
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Մեծ Պահքի խորհուրդը
Պահքի մասին

Մեծ Պահքի խորհուրդը

Published: 15 Փետրվարի, 2021
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մեր Տերը այս հարցը ուղղեց նրանց, որոնք չէին հասկացել Պահքի բուն նպատակը: Նրանք չգիտեին, որ Հիսուսի աշակերտները ունեին մի ուրիշ կերակուր, որն ամեն օր ճաշակում էին Նրա բերանից բխող օրհնաբեր խոսքով և անմիջականորեն վայելում նույնինքն Աստծուն: Հետևաբար, կարիք կա՞ր մաքրվելու և մոտենալու Աստծուն, երբ Նա Ինքն էր մոտեցել մարդկանց: Մեր Տերը մեզ հետ չէ այսօր, սակայն մարդիկ զգո՞ւմ են արդյոք Նրա ներկայությունը իրենց մէջ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են շարունակվում զանազան տեսակի մեղքերի շարանները ոխը, ատելությունը, նախանձը, վիճաբանությունները և այլն: Տերը մեր կողքին է, բայց մենք մերժում և հեռացնում ենք Նրան մեզանից, ինչպես Անառակ Որդին, բայց երբ անդրադառնանք և ցանկանանք վերադառնալ, կարիքը պիտի ունենանք մի կողմ դնելու աշխարհային մտահոգությունները, որոնք խճողել են մեր մտքերն ու հոգիները կարիքը պիտի ունենանք վերանորոգվելու, մտածելու և մեր ներաշխարհում ամփոփվելու ու լռության մեջ լսելու Տիրոջ ձայնը: Այ’ս է իսկական պահքը: Աստված ուզում է, որ մենք իբրև Իր հարազատ զավակները մշտապես ուրախ լինենք, բայց մյուս կողմից էլ ընդունում է ղզջումի և անդրադարձի համար մեր թափած արցունքները նրանք նկատելով որպես մերժման բողոքներ մեր կատարած սխալների ու մեղանչումների դեմ, խոնարհվում է, մխիթարում ու հույս է տալիս մեզ:

 Պահքի կարևությունը շեշտելով և բուն իմաստն ու բովանդակությունը բացատրելով Ավետարանիչը նկարագրում է, թե Հովհաննես Մկրտչի աշակերտներին տարօրինակ էր թվում այն հանգամանքը, թե Հիսուս Իր առաքյալներին և հետևորդներին չէր ստիպում պահք պահել, ինչպես իրենց ուսուցիչն էր անում: Հիսուս նրանց պատասխանում է «Միթե կարելի՞ բան է, որ հարսանքավորները սուգ պահեն, քանի փեսան իրենց հետ է, բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի և ապա ծոմ կպահեն»: Սրանով Մեծ Վարդապետը հստակ ցույց է տալիս, որ պահքը, ծոմը, աղոթքը միջոցներ են և ոչ թե նպատակ: Իրական նպատակը Աստծուն մոտ լինելն ու Նրա ներկայությունը զգալն է:

 Եկեղեցին, հավատարիմ Քրիստոսի խոսքին, խրատում է մեզ երեք բան անել – աղոթել, պահեցողություն անել և ողորմություն տալ: Աղոթքը մեզ մոտեցնում է Արարչին, պահեցողությունը մարմնական սննդից ավելի շեշտում է հոգևոր սննդի կարևորությունը, իսկ ողորմածությունը առիթ է տալիս մեզ մեր ունեցածը բաժանելու Աստծու զավակների՝ սովածների, աղքատների, կարիքավորների, բանտարկյալների և հիվանդների հետ: Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք Իրենով երջանիկ լինենք և ներկա ու ապագա կյանքի ապահովությունը ունենանք: Առանց Աստծու՝ կյանքը մութ է: Նրա թևերի տակ ապրել նշանակում է՝ հավիտենական ապահովություն ունենալ, քանի որ Նա է բոլոր բարիքների աղբյուրը: Աստված մեզ չի ստեղծել միայն այս ժամանակավոր կյանքի համար, որ մի քանի տարիներ ապրենք, տառապենք ու մեռնելով՝ փոշիանանք: Նա Իր պատկերով ստեղծած մարդու համար մեծ ու փառավոր ապագայի ծրագրեր ունի, որոնք իր ժամանակին անպատճառ պիտի գործադրի: Մի’ խաբվեք, գերեզմանը կյանքի վախճանը չէ: Մահը այն դուռն է, որի միջով այս կյանքից հավիտենականության պիտի անցնենք: «Երանելի են այն մեռելները, որոնք Տիրոջով են ննջում»: Այ’ս է Ավետարանի պատգամը, որը հավիտյանս չի փոխվում: Չխաբվե’նք, մեր անհավատությամբ՝ ո’չ Աստված Իր գոյությունից կդադարի և ո’չ էլ Նրա դատաստանը կվերջանա, բայց Նրան չհետևելով՝ մե’նք կկորչենք: Հետևաբար՝ մի’շտ աղոթեցեք: Ամեն:

2024թ.  Մեծ Պահքի պահեցողությունը սկսվում է փետրվարի 12-ից:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 347 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Inch e pahqy Ի՞նչ է պահքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xabvac artacolanq e1491394961606
Եկեղեցական տոներ

Ղազարոսի հարության հիշատակը

12 Ապրիլի, 2019
Pahqi arandznahatkutyunnery
Պահքի մասին

Մեծ պահքի առանձնահատկությունները

2 Սեպտեմբերի, 2013
Pahq utic
Պահքի մասին

Պահոց եւ ուտիքի օրերի պատճառները

24 Օգոստոսի, 2013
bun barekendan
Հոգևոր ձայնադարան

Բուն Բարեկենդանի մասին. mp3

7 Փետրվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?