Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 22 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astcuc heracum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հեռավոր վերադարձ
Քրիստոնեական

Հեռավոր վերադարձ

Published 24 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Աստված չի հեռանա մարդուց, եթե մարդը երբեւէ Աստված բառի իրենից հեռացնող համառություն եւ անհավատություն չցուցաբերի։ Աստծո համար գործածված «հեռանալ» բառը չի ընդգրկում լքել իմաստը։ Այստեղ «հեռանալ» մարդուց, նշանակում է նրան թողնել անպաշտպան։

 Իսկ եթե Աստված մեզ անպաշտպան թողնի մեր հարատեւ համառության եւ անհնազանդության պատճառով, ո՞վ պիտի կարողանա մեզ պաշտպանել:

«Եթե Տերը չկառուցի տունը, զուր են աշխատում նրա շինարարները: Եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են հսկում պահապանները» (Սաղմոս 127։1):

 Այն տունը կամ քաղաքը, որի պաշտպանը Աստված չէ, այնտեղ անապահովություն է տիրում։ Ո՞վ պիտի կարողանա ապահովության զգացում ներշնչել մեզ, եթե Աստված երբեւէ լքի մեզ։ Ո՞վ պիտի կարողանա մեզ ազատել բարձրյալ Աստծո ձեռքից, եթե Նա Իր ձեռքը մեզ վրա բարձրացնել կամենա (Դան. 4; 35)։ Մեզնից ու՞մ սիրտը պիտի չնվաղի, եւ ու՞մ ձեռքը պիտի չթուլանա, եթե Աստված իր սուրը պատյանից հանի (Եզելկ. 21։3-7)։ Մեզնից ու՞մ երեսը պիտի փայլի, եթե Աստված կամենա մեզ «հետ երես առ երես դատ» վարել (Եզ 20;35)։

 Ասացե՛ք ինձ, ո՞վ կարողացավ պաշտպանել Ադամին ու Եւային Աստծո առաջ: Ո՞վ փորձեց տեր կանգնել Կայենին, երբ Աստված նրան լքեց (Ծննդ. 4;12)։ Ո՞վ կարողացավ ազատագրել Սոդոմի եւ Գոմորի բնակիչներին երկնաէջ ծծմբից եւ կրակից (Ծննդ. 19։24)։ Ո՞վ մտածեց փրկել փարավոնին ու նրա ժողովրդին, երբ Աստծո բարկությունը բորբոքվեց նրանց դեմ (Ելք. 7։12)։ Ո՞վ հանդգնեց օգնել Նադաբին եւ Աբիուդին, երբ Աստված նրանց կրակով սպառեց (Ղեւտ. 10։1-2)։ Ո՞վ խորհեց ազատել Սամսոնին Փղշտացիների ձեռքից, երբ Աստված հեռացավ նրանից (Դատ. 16; 20-21): Ո՞վ ծրագրեց փրկել Հեղիի երկու որդիներին՝ Ոփնիին եւ Փենէհէսին, երբ Աստված ուզեց սպանել նրանց (Ա Թագ. 2; 25, 34, 4; 11)։ Ո՞վ կարողացավ պաշտպանել Աքարին Աստծո բարկության առջեւ (Հեսու 7։24-26)։ Ո՞վ կարողացավ պաշտպանել Սավուղին, երբ Աստծո Հոգին հեռացավ նրանից (Ա Թագ 16;14): Ո՞ր մարդը կարողացավ հոգ տանել Նաբուգոդոնոսոր թագավորին, երբ Աստված որոշեց ժամանակավորապես հեռացնել նրան մարդկային ցեղից եւ անասունների հետ բնակեցնել (Դան. 4։28-33)։
Ահավոր է ընդդիմանալն Աստծուն, Ով ամեն տեսակի ընդդիմություն կարող է ճզմել։ «Իրոք, որ սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը» (Եբր. 10; 31)։ Աստված համբերատարություն, ներողամտություն եւ քաղցրություն է ցուցաբերում մեր հանդեպ, որպեսզի ապաշխարությամբ Իրե՛ն դառնանք (Հռոմ. 2; 4): Դառնա՛նք Աստծուն, եւ Աստված էլ դեպի մեզ պիտի դառնա (Զաք. 1; 3): Մոտենա՛նք Աստծուն, եւ Աստված էլ մեզ պիտի մոտենա (Հակ. 4; 8): Աստուած ո՛չ միայն սպասում է, որ իրեն դառնանք, այլեւ անձամբ աշխատում է մեզ իրեն վերադարձնել (Բ Թագ 14; 1):

Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ
Հաջորդ նյութը qahnaakan dzernadrutyun Քահանայական ձեռնադրություն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?