Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Araqelakanutyun 1 Araqelakan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Առաքելականության և Հայ Եկեղեցու առաքելական կոչվելու մասին
Քրիստոնեական

Առաքելականության և Հայ Եկեղեցու առաքելական կոչվելու մասին

Published 2 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, շնորհ, հատկանիշ, որն առաքելական որակ է հաղորդում Քրիստոսի եկեղեցուն, օժտում շնորհաբաշխությամբ և իշխանությամբ «Առաքելական» բառը եկեղեցու որակումներից մեկն է. նշանակում է Հիսուս Քրիստոսի առաքյալների վկայության հիմքի վրա բարձրացած եկեղեցիև, առհասարակ, առաքելական գործի շարունակությունը եկեղեցական կյանքում: «Առաքյալ»-ը հուն. αποστολος բառի հայերեն թարգմանությունն է և նշանակում է Ավետարանը քարոզելու համար ուղարկված անձ, ամենայն իշխանությամբ օժտված դեսպան: Չորս Ավետարաններում խոսվում է տասներկու առաքյալների մասին, որոնց Հիսուսը կոչեց աշակերտներ և «… նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10.1): Նրանք իրենց հրահանգներն ստացան ուղղակի Քրիստոսից, վկաները եղան նրա կատարած հրաշքներին, նրա հարությանը և համբարձմանը (Մարկ. 16.1–20): Հովհաննես ավետարանիչն ավելացնում է, թե Հիսուսն իր առաքյալներին տվեց Սուրբ Հոգին և իշխանություն՝ մեղքերը կապելու և արձակելու համար (Հովհ. 20.22–23): Ղուկաս ավետարանիչը հիշատակում է Հիսուսի խոսքը առաքյալներին, երբ Վերջին ընթրիքի ժամանակ նա օրհնեց և բաժանեց հացը իբրև իր մարմինը և ավելացրեց. «… այս արե՜ք իմ հիշատակի համար» (Ղուկ. 22.19): Այսպիսով Քրիստոսը տվեց իր աշակերտներին նախ՝ քարոզելու առաքելությունը և ապա՝ բուժելու զորությունը: Նա վստահեց նրանց քահանայագործելու պարտականությունը՝ տալով երկուհիմնական իշխանություն.

 Ա. մեղքերի արձակման,

 Բ. հացն ու գինին սրբացնելու, և դրանք, իբրև Տիրոջ մարմին ու արյուն, իրենց մեղքերի արձակումը ստացած Քրիստոսի արժանավոր հետևորդներին բաշխելու համար:

 Գործք առաքելոց գրքում արձանագրված են Քրիստոսի խոսքերն իր համբարձումից առաջ. «… երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1.8): Առաքելականության էությունը վկայությունն է: Երբ Քրիստոսը խոսում է իր աշակերտների հետ իր համբարձումից հետո կատարվելիք բաների մասին, նա շեշտում է վկայության առաքելությունը. «Զգուշացե՜ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց և հեթանոսներին: Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՜ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք. քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթ. 10.17–20): Առաքյալներին տրված հիմնական իշխանությունն էր նաև իրենց գործակից կամ հաջորդ լինելու կոչվածների ձեռնադրությունը: Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելությունը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնյա համայնքները՝ նախնական եկեղեցիները. «Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր» (Գործք 2.44): Սուրբ Հոգու տվչությամբ ու ձեռնադրությամբ գերբնական զորությունն առաքյալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելությունը, այսինքն՝ քրիստոնյա համայնքի՝ եկեղեցու ղեկավարությունը: Առաքյալների՝ Ավետարանը քարոզելու հիմնական պարտականությունը, ձեռնադրության շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս: Բանտից գրած իր նամակում Պողոս առաքյալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա…» (Բ Տիմոթ. 1.6): Այս է առաքելականությունը, որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչև այսօր: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհում Ավետարանի քարոզիչներն են: Թադեոսի հետևորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակությունից հետո շարունակել Ավետարանի քարոզչությունը: Նույն առաքելությունը, առաքելականությամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները: Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետև.

 ա. Հայաստանի առաջին եկեղեցիները հիմնող առաքյալները ձեռնադրել են առաջին եպիսկոպոսներին: Նրանցով ապահովվել է առաքելականության հաջորդականությունը Հայ եկեղեցում:

 բ. առաքյալները քարոզել են Ավետարանը, և նրանց ուսուցումը մնացել է անաղարտ, այնպես, ինչպես ընդունվել է քրիստոնյա բոլոր եկեղեցիների և երեք տիեզերական ժողովների կողմից,

 գ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին տրված շնորհները, զորությունը և իշխանությունը Աստծո տված շնորհներն են տասներկուսին՝ Քրիստոսի ձեռքով: «Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի. և նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա. և նրանք հավատացին, որ դո՜ւ ուղարկեցիր ինձ» (Հովհ. 17.7–8):

 Հայ եկեղեցին կառուցված է, ինչպես գրված է եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում՝

 «… առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է: Նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ Տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. 2.20–22): Առաքելական է կամ առաքելականությամբ օժտված է այն եկեղեցին.
1. որ հիմնված է մի որևէ առաքյալի ձեռքով,
2. որի իշխանությունը առաքելական ձեռնադրության շարունակությունն է,
3. որ պահել է առաքելական աստվածաշունչ ուսուցումը և դավանությունը՝ համաձայն Նիկիո հանգանակի,
4. որ շարունակում է վկայել, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Որդին կենդանի Աստծո,
5. որ շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու:

 Շահե արք. Աճեմյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hagharcni shabat Հաղարծինի վանքի տարածքը մեկ շաբաթով կվերածվի հոգեւոր-մշակութային քաղաքի
Հաջորդ նյութը 03.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Մալին-Բրուքսել ավագ թեմի և Բրուքսելի շրջանի կաթոլիկ եպիսկոպոսին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?